Այնքան մեծ է վաճառվող պաղպաղակի տեսականին, որ ուզում ես մի բան էլ ինքդ ստանալ: Օրինակ, կարող եք պատրաստել ձեր սիրելի ելակով պաղպաղակը տնային պայմաններում:
Հարկավոր է՝
շաքարավազ' 1 բաժակ, կիտրոնի կամ լայմի կեղև' 2 հատ, կաթ և սերուցք' միասին 1 բաժակ, խիտ սերուցք' 1 բաժակ, դեղնուց' 4 հատ, ելակի պյուրե՝ 1 բաժակ, 2 հատ լայմի հյութ, դեղնուց' 4 հատ, ռոմ' 2 ճաշի գդալ, աղ' մի պտղունց:
Պատրաստման եղանակը.
Քերիչով անցկացրեք լայմի կամ կիտրոնի կեղևը: Լցրեք միջին չափի կաթսայի մեջ և տաքացրեք կես բաժակ շաքարավազի հետ այքան ժամանակ, մինչև հաճելի բույր զգաք:
Ավելացրեք կաթն ու սերուցքը և տաքացրեք զանգվածը միջին կրակի վրա մինչև եռալը: Խիտ սերուցքը լցրեք մեծ թասի մեջ: Թասի վրա դրեք քամիչ: Առանձին միջին չափի թասի մեջ հարեք ձվի դեղնուցները մնացած կես մաժակ շաքարավազի հետ: Երբ սերուցքային զանգվածը եռա, շատ դանդաղ լցրեք այն հարած դեղնուցի վրա և խառնեք հարիչով:
Ստացված զանգվածը ետ լցնել կաթսայի մեջ և դնել միջին կրակի վրա մինչև եռ գալը' շարունակելով խառնել: Զանգվածը անցկացնել այն քամիչով, որը դրված էր սերուցքով թասի վրա: Խառնեք: Ավելացրեք ելակի պյուրեն, լայմի հյութը և ռոմը: Խառնեք այնքան, մինչև միատարր զանգված ստանաք:
Դրեք սառնարանում ամենաքիչը 4 ժամով կամ ամբողջ գիշերը: Հանեք և դրեք սառցարանում այնքան, մինչև հասնի իր պատրաստի վիճակին:
11-03-2026 11:39 Մաշկաբաններն առասպել են անվանել այն ենթադրությունը, որ ֆիլլերները և լազերային մազահեռացումը կարող են քաղցկեղ առաջացնել։ Բոտուլինային տոքսինը, հիալուրոնաթթուն և բիոռևիտալիզացիայի միջոցները մուտագեն ազդեցություն չունեն։ Դրանք չեն թափանցում բջջի միջուկի մեջ կամ չեն փոխազդում գենետիկական նյութի հետ, այլ գործում են միջբջջային տարածությունում կամ բջջային թաղանթի վրա։ Անհիմն է նաև այն մտավախությունը, որ ֆիլլերները «կնքում են» քաղցկեղի բջիջը ներսում։ Առողջ մարդու մոտ լազերային մեկ սեանսի ընթացքում քաղցկեղի առաջացման ռիսկը գրեթե զրոյական է։
11-03-2026 11:17 Լեգենդար երգչուհի 79-ամյա Շերը կրկին ուշադրության կենտրոնում է հայտնվել՝ և ոչ միայն ընտանեկան տոնակատարության պատճառով։ Որդու՝ Չազ Բոնոյի հարսանիքին, արտիստը մատնեմատին կրում էր հսկայական ադամանդե մատանի, ինչը անմիջապես լուրեր է առաջացրել ընկերոջ՝ Ալեքսանդր «AE» Էդվարդսի հետ հնարավոր գաղտնի ամուսնության մասին։
11-03-2026 10:54 Երգչուհի Ռիհաննան ուժեղացրել է անվտանգության միջոցառումները Լոս Անջելեսի իր տանը տեղի ունեցած կրակոցներից հետո, հաղորդում է People-ը: Աստղին մոտ կանգնած աղբյուրը նշել է, որ Ռիհաննան չի հասկանում, թե ինչու է իր ընտանիքը դարձել թիրախ: Ներքին աղբյուրը հավելել է, որ երգչուհին «սարստիկ զայրացած է», որ քիչ էր մնում վնասվեր անծանոթ կնոջ՝ Իվաննա Օրտիսի, կողմից բացած կրակից:
11-03-2026 10:21 Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ ԱՄՆ-ի Ինդիան Ուելս քաղաքում անցկացվող WTA-1000 մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը 6:2, 6:4 հաշվով պարտության մատնեց աշխարհի 16-րդ ռակետ, ճապոնացի Նաոմի Օսակային։ Արինա Սաբալենկայի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 10-րդ ռակետ, Կանադայի ներկայացուցիչ Վիկտորյա Մբոկոն։
11-03-2026 01:49 Փարիզում՝ նորաձևության շաբաթվա շրջանակներում ցուցադրվել է Louis Vuitton-ի նոր հավաքածուն։ Ցուցադրությանը մասնակցել են Զենդայան, Անա դե Արման, Ալիսիա Վիկանդերը, Ջենիֆեր Քոնելին, Լեա Սեյդուն, Կատրին Դընյովը, օլիմպիական չեմպիոն Ալիսա Լյուն, Քլոե Մորեցը, Blackpink խմբից Լիզան, Նատալյա Վոդյանովայի ամուսինը՝ Անտուան Արնոն, Օքսանա Բոնդարենկոն և ուրիշներ։
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: