Սելենա Գոմեսը՝ «Տարվա կին»․ Billboard
02.11.2017
25-ամյա երգչուհի և դերասանուհի Սելենա Գոմեսը դարձել է «Տարվա կին» ամենամյա մրցանակաբաշխության դափնեկիր: Այն տրվում է Billboard-ի կողմից:
Մրցանակաբաշխության արարողությունը տեղի է ունենալու նոյեմբերի 30-ին՝ Լոս Անջելեսում գալա-ընթրիքի ժամանակ:
Մեկ տարի առաջ այս մրցանակը ստացել էր Մադոննան: Նախորդ հաղթողների թվում էին Լեդի Գագան, Փինքը, Քեթի Փերին, Ֆերջին, Բեյոնսեն, Թեյլոր Սվիֆթը, այլոք:
Այս տարի Billboard Hot 100-ի չարթում հայտնվել են Գոմեսի միանգամից 3 երգերը՝ Bad Liar, Fetish ու It Ain՝t Me և եղել են առաջին տասնյակում: Billboard 200 լավագույն չարթում հայտնվել են Գոմսեի 5 սկավառակները, իսկ երկու ալբոմները՝ Revival ու Stars Dance-ը գլխավորել են հիթ-շքերթը:
Ավելի վաղ՝ 2012-ին, Glamour պարբերականն արդեն անվանել էր նրան տարվա կին:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 5886 անգամ
Читать на русском
|