Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Ամուսնանալուց հետո  90 աստիճանով փոխվել եմ. ՀԱՅԿՈ

23.04.2012

LN-ի հյուրասրահում երգիչ Հայկոն է:

-Հավատո՞ւմ ես կանանց տեսքով մուսաներին: Ստեղծագործելիս նրանք հաճա՞խ են օգնության հասնում:

-Միանշանակ: Ինձ համար՝ որպես տղամարդ ստեղծագործողի, կոմպոզիտորի, մուսան կանանց տեսքով է: Եթե կենդանի էակի մասին է խոսքը, ապա միանշանակ կանայք են մուսա: Իսկ ընդհանուր առմամբ, մուսա կարող է լինել ամեն գեղեցիկ, հաճելի բան, որ քեզ կօգնի լավ ստեղծագործել:

-Վերջին շրջանում Հայկոն կարծես թե դադար է վերցրել, ինչո՞վ է դա պայմանավորված:

-Ես սիրոմ եմ պաուզաներ ստեղծագործական կյանքում, բայց համաձայն եմ, որ այս անգամ ավելի երկար տևեց: Կբացատրեմ նրանով, որ ձայնասկավառակային ինդուստրիան սպառվեց: Հիմա տարբեր կայքերից կարող են լսել երգերը, և ձայնասկավառակի իմաստը կորչում է: Պայմանավորված է նաև շուկայի ռաբիսանալով: Ցավում եմ, որ հայկական շոու բիզնեսում գերակշռող մասը կազմում են արևելյան, ռաբիս ոճերի երգերը: Ես՝ որպես արվեստագետ, ամեն ինչ անելու եմ, պայքարելու եմ ոչ թե ռաբիսի դեմ, այլ որպեսզի որակյալ երաժշտություն մատուցվի:

-Իսկ ինչո՞վ ես զբաղվում հիմա:

- Երկու ալբոմ եմ պատրաստում: Խոսք էի տվել, որ կանանց միամսյակին պատրաստ կլինի, բայց ինչպես ասում են' կենացները քաղցրացան: Ներառեցինք նոր երգեր, լավագույն որակ ստանալու համար ավելի երկար տևեց ժամանակը: Մի ալբոմում կլինեն իմ հեղինակային երգերը, մյուսում' բոլորին հայտնի ռոմանսները:

-Քո երգացանկից ո՞ր ստեղծագործությունը կառանձնացնես որպես քեզ համար հոգեհարազատ, լավագույն գործ:

-Ես միշտ երազել եմ երաժշտություն գրել ֆիլմի համար: Առաջին անգամ Հրաչ Քեշիշյանը վստահեց ինձ «Մի վախեցիր» ֆիլմի սաունդթրեքը : Երևի թե հենց դա եմ ամենաշատը սիրում, քանի որ դրանով ես տա ֆիլմային ասպարեզ: «Մի վախեցիր» ֆիլմի սաունդթրեքը ես օգտագործեցի նաև «Եվրատեսիլ»-ի իմ երգի մեջ («Anytime you need» երգի կրկներգը վերցված է «Մի վախեցիր» ֆիլմի սաունդթրեքից- LN):

-Ընտանիքը փոխե՞լ է Հայկոյի կենսակերպը:

-Իհարկե: Դե առաջ կարող էի օրերով տուն չգնալ, ակումբներում անցկացնել ժամանակը, արտասահման, համերգներ և այլն: Գիտեք՝ ինչպիսին է արտիստի, իսկ ավելի ճիշտ կյանքը սիրողի կյանքը: Բայց երբ ամուսնացա, հավաքեցի ինքս ինձ:

-Դժվար չէ՞, երբ մի տան մեջ երկու հայտնի մարդիկ են ապրում:

-Մենք ինչպես ընկերներ կայինք,այնպես էլ մնացել ենք: Հավատացեք,որ երբեմն մոռանում ենք, որ ամուսնացած ենք: Շատ աշխույժ ընկերություն է մեզ մոտ: Արմանին էլ ենք ներառել մեր ընկերության մեջ: Ոչ թե բամբակների մեջ ենք պահում,այլ տանում ենք մեզ հետ ամեն տեղ: Անահիտի համար շոու բիզնեսը ընդամենը հոբբի է: Հիմա իր երազանքն է, և ես էլ ամեն ինչ անելու եմ, որ օգնեմ իրեն, որպեսզի հագուստի գիծ բացվի' Անահիտի անունով:

-Չե՞ս խանդում գեղեցկուհի կնոջդ:

-Անահիտը միշտ եղել է համեստ: Ես զգում եմ, որ մարդիկ իրեն շատ են սիրում: Երբ շրջագայում ենք միասին, բոլորը ողջունում են մեր միասնությունը: Խանդոտ չեմ:

-Իսկ Անահիտը խանդո՞տ է:

-Այո: Բայց կարծում եմ, որ դրա կարիքը չկա, որովհետև ես շատ նվիրված եմ: Ես ամուսնանալուց հետո 90 աստիճանով փոխվել եմ:

-Եղե՞լ է դեպք, երբ Անահիտի երկրպագուները անհանգստացնեն քեզ, կամ գուցե հակառակը' քո երկրպագուհիները «սպառնան»  Անահիտին:

-Չէ, հենց սկսեցինք ընկերություն անել, վերացան բոլորը (ծիծաղում է-LN): Դա՝ կատակով, բայց ես նորմալ եմ համարում, որ երգչուհի է, բնականաբար, կունենա նաև տղա երկրպագուներ: Բայց, իհարկե, որպես երգչուհի: Ինչ վերաբերում է իմ երկրպագուհիներին, «սպառնալ» չի եղել: Ունեմ երկրպագուներ, որ գրում են Facebook-ով, համերգներին մոտենում, ուզում են շփվել: Բայց Անահիտը զուսպ մարդ է, ընդունում է այդ ամենը: Գտնում եմ, որ անհանգստությունը նպաստում է հետաքրքիր ապրելուն:

-Ամենաանկանխատեսելի, խենթ քայլը, որ արել ես Անահիտի համար:

-Ես խենթություններ չեմ սիրում: Իսկ անակնկալներ անել սովորեցրել է Անահիտը: Դե կյանքի բնույթից է եկել: Քանի որ շատ երկրպագուներ, ճանաչում և այլն, ինձ թվացել է, որ ինձ մոտ ամեն ինչ ստացվում է, որ ջանք թափելու կարիք էլ չկա: Անակնկալներ, ծաղիկներ, փուչիկներ. Նման բաներ չեմ արել: Էդ ամեն ինչը Անահիտը սովորեցրեց ինձ: Բայց ինձ մոտ այդքան էլ լավ չի ստացվում, չեմ դիմանում և նախօրոք ասում եմ. էլ անակնկալ չի լինում (ծիծաղում է-LN):

-Իսկ Անահիտի մոտ ստացվո՞ւմ է:

-Այո, շատ ավելի լավ: Ամենամեծ անակնկալն այն էր, երբ իմացա որ հայր եմ դառնալու: Երկու ամիս Անահիտը թաքցրել է ինձնից: Ես երկու օր էլ չէի կարողանա (ծիծաղում է-LN):

-Ասում են' երեխան վերածնունդ է ծնողների համար, ի՞նչ ապրեցիք դուք, երբ ձեր կյանքում հայտնվեց հրաշք բալիկը:

-Տղայիս ծնվելուց հետո, ես հասկացա, որ իրոք երջանիկ եմ: Դա անբացատրելի գեղեցիկ երևույթ է:

-Ո՞վ է զբաղվում փոքրիկի դաստիարակությամբ, կարողանու՞մ եք բավականաչափ ժամանակ տրամադրել նրան:

-Դաստիարակությամբ հիմնականում զբաղվում է Անահիտը: Ես մենակ սիրում եմ: Վերջին ժամանակներս ես անընդհատ ասում եմ, որ տղաս խանգարում է ինձ, որ աշխատեմ: Որովհետև եթե ես ունեմ մեկ ժամ ազատ ժամանակ, ես անպայման նրա հետ եմ անցկացնում: Հետո չեմ կարողանում կտրվել, ու էդպես ամբողջ օրս նվիրում եմ իրեն, ու բոլոր գործերս դնում եմ մի կողմ:

-Տղամարդիկ հաճախ կնոջ մեջ ուզում են տեսնել իրենց մայրիկներին բնորոշ հատկանիշներ. դու մտնո՞ւմ ես այդ օրինաչափության մեջ:

-Կա նման բան: Ես միշտ պատկերացրել եմ, որ իմ կինը, ընկերուհին պետք է «բաց գույների մեջ» լինի, բայց Անահիտը էդ իմ ամբողջ պատկերացումների հակառակն է (ծիծաղում է-LN) : Բայց ես շատ ուրախ եմ ու շատ սիրում եմ իրեն: Անահիտը ուժեղ կին է, ու ես կարևորում եմ այն գաղափարը, որ եթե տղամարդու կյանքում կա ուժեղ կին, դա միայն օգնոմ է նրան հաղթահարել բարձունքներ, առաջ շարժվել:

-Ըստ քեզ' ինչպիսի՞ն պետք է լինի տղամարդը կնոջը գոհացնելու համար:

-Չպետք է մտածի. «Վերջ, ամուսնացել եմ, արդեն իմն է, կարող եմ ամեն ինչ անել»: Ես միշտ ուզում եմ, որ Անահիտի աչքին լինեմ ասյպես ասած «ֆորմայի մեջ»: Ես ինձ հետևում եմ, չեմ թույլ տա իմ կնոջ մոտ անշնորհք ձևով ինձ պահել, վատ հագնվել: Դա հարգանք է կնոջ հանդեպ:

-Ունե՞ս կնոջը գրավելու արվեստ՝ հատուկ քո  կողմից մշակված:

-Հատուկ, չէ, բայց ինչ-որ բաներ կան: Բայց չեմ կարող ասել...)

-Ի՞նչն ես ամենաշատը գնահատում կնոջ մեջ:

-Չեմ հավատում, որ ասում են' կարևորը ներքինն է: Առաջին հայացքից ինձ դուր է գալիս կնոջ արտաքինը, հետո՝ նոր ներքինը:

-Կնոջ իդեալ ունե՞ս:

-Խորհել եմ այս թեմայով: Ես սիրում եմ տաղանդավոր կանանց: Բոլոր ասպարեզներում, եթե կինը պրոֆեսիոնալ է իր գործում, ինձ դա դուր է գալիս:

-Գոյություն ունի՞ կնոջ և տղամարդու հավասարություն:

-Կարծում եմ՝ այդքան էլ չէ՝ 70/30 հարաբերությամբ: Տղամարդը պետք է իր խոսքն ունենա տանը: Բանակում էլ կա հրամանատար, որն իր ետևից տանում է թիմը: Տանը հրամանատարը պետք է լինի տղամարդը, որպեսզի իր ետևից տանի թիմը:

-Ինչպե՞ս կբացատրես «կնամեծար» հասկացությունը:

-Կնամեծար լինելն ամենամեծ տղամարդկությունն է:

Հարցազրույցը' Նելլի Ղարիբյանի

Դիտվել է 19817 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
Astxik | 30-04-2012 01:18
Shat em sirum Haykoin, ezaki taxandnerica mer -um, isk knoj@ tanel chem karum: Shnorhakalutyun Ladynews harcazruyci hamar. Bayc nenc kuzey imanay inchi bajanvec Hasmikic,vor eli zruceq het@,harcreq ha?
LUSKA | 27-04-2012 22:51
LAVER AMEN INCH ASVAC

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Քամելեոն ակնոցների օգտակարությունը տեսողության համար

21.05.2024
Պայծառ արևոտ օրը կարող է ոչ միայն ուրախություն, այլև անհանգստություն պատճառել վատ տեսողությամբ կամ լույսի նկատմամբ հատկապես զգայուն մարդկանց։

Փերիս Հիլթոնի սննդաբանը բացատրել է, թե երբ է աղանդեր ուտելու լավագույն ժամանակը

19.03.2024
«Աղանդեր կերեք ընթրիքից առաջ». այստղային դիետոլոգը բացահայտել է սննդի նկատմամբ իր մոտեցման գաղտնիքները։

6 խորհուրդ նրանց համար, ովքեր այս պահին միայնակ են զգում

08.02.2024
Եթե նույնիսկ ձեր շրջապատում շատ ընկերներ ու ծանոթներ կան, իսկ սոցցանցերում բաժանորդներից շատ են հաղորդագրությունները, փաստ չէ, որ դուք միշտ աջակցություն և ըմբռնում կզգաք։

Արդյո՞ք կհանգեք ամուսնության․ 8 հարց, որ պետք է տալ տղամարդուն հարաբերությունների սկզբում

15.11.2023
Աշխատատեղը (նույնիսկ մասնագիտությունը) կարելի է փոխվել, երեխաները մեծանում և հետո ստեղծում են իրենց ընտանիքը, ընկերները կարող են գալ ու գնալ: Սակայն կանանց մեծ մասը երազում է ամուսնանալ մեկ անգամ և ամբողջ կյանքի համար:

«Լավագույն գինին այն է, որը ձեզ է դուր գալիս»․ Հայաստանի լավագույն սոմելյե Մարիամ Սաղաթելյան

22.08.2023
Սոմելյեի  յուրահատուկ մասնագիտության, լավագույն գինինիների ճիշտ ընտրության, դրանց պահպանման և հարակից հարցերի շուրջ է մեր հացազրույցը Մարիամ Սաղաթելյանի հետ։

«Եթե ֆիլմերի սիրային տեսարաններն արդարացված չեն, հրաժարվում եմ դրանք խաղալ»․ Նատալիա Բարդո

16.08.2023
Դերասանուհին պատմել է ռոմանտիկ տեսարանների նկարահանումների և բարեկազմության գաղտնիքների մասին։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
21-05-2024 14:39
Ջենիֆեր Լոպեսն իր մասնակցությամբ «Ատլաս» ֆիլմի պրեմիերայի պատվին կարմիր գորգի վրայով անցել է առանց Բեն Աֆլեքի ուղեկցության, ինչը կրկին թեժացրել է զույգի մոտալուտ ամուսնալուծության մասին խոսակցությունները։
21-05-2024 14:30
Սննդաբանները նշում են, որ կարելի է օրական մեկ կտոր երշիկ ուտել՝ առանց առողջությունը վնասելու։ Երշիկը պարունակում է մեծ քանակությամբ հագեցած ճարպեր, որոնց օգտագործումը մեծացնում է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը։ Այս ռիսկը նվազեցնելու համար բժիշկները խորհուրդ են տալիս սահմանափակել դրա օգտագործումը։ Ըստ դիետոլոգների՝ հագեցած ճարպերը պետք է կազմեն ձեր ամենօրյա կալորիաների մոտ 10 տոկոսը:
21-05-2024 14:17
Քրիստինա Ագիլերան, ով զգալիորեն նիհարել է, կասկածվում է Օզեմպիկ օգտագործելու մեջ։ Երգչուհին նիհարել է 18 կգ-ով, ինչն ակնհայտ է դարձել Մեքսիկայում նրա համերգի ժամանակ։
21-05-2024 14:15
Aquaman-ի աստղ Ջեյսոն Մոմոան նոր սեր ունի. 44-ամյա դերասանը Instagram-ում կիսվել է Ճապոնիա կատարած իր ուղեւորության լուսանկարներով, որոնցից մի քանիսում գրկած է դերասանուհի Ադրիու Արյոնային:
21-05-2024 10:44
Թենիսիստուհի Արինա Սաբալենկան, ով երկու ամիս առաջ հայտնվել էր սկանդալի կենտրոնում այն բանից հետո, երբ նրա սիրելիին՝ հոկեյիստ Կոնստանտին Կոլցովին մահացած էին գտել Մայամիի հյուրանոցներից մեկի պատուհանների տակ, խոսել է նոր սիրավեպի մասին։ Մարզուհու ընտրյալը բրազիլացի ավտոարշավորդ Գեորգիոս Ֆրանգուլիսն է։ Ըստ լրատվամիջոցների՝ Ֆրանգուլիսն ամուսնացած է, սակայն նրա կինը պատրաստվում է ամուսնալուծության հայց ներկայացնել։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը նոր տեսահոլովակով ներկայացրել է Armenian Navy Band-ի «Արարատ» երգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
20.05.2024
Դիտվել է 401 անգամ
15.05.2024
Դիտվել է 264 անգամ
17.05.2024
Դիտվել է 230 անգամ
21.05.2024
Դիտվել է 134 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster