Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Քամելեոն ակնոցների օգտակարությունը տեսողության համար

21.05.2024

Պայծառ արևոտ օրը կարող է ոչ միայն ուրախություն, այլև անհանգստություն պատճառել վատ տեսողությամբ կամ լույսի նկատմամբ հատկապես զգայուն մարդկանց։ Աչքերի արցունքակալումն ու կարմրությունը, մի ակնոցը մյուսով փոխարինելու անհրաժեշտությունը՝ այս ամենը նյարդայնացնում և խանգարում է առօրյա կյանքում։ Այս խնդիրներին կարող եք լուծում տալ «քամելեոն» ակնոցների օգնությամբ, որոնք կարելի է կրել ինչպես շենքի ներսում, այնպես էլ դրսում։

Թե ինչ կառուցվածք, առանձնահատկություններ, օգտակարություն, առավելություններ ու հարմարավետություն ունեն «քամելեոնները»՝ խնդրել ենք ներկայացնել «Special glasses»-ի ղեկավար Ֆելիքս Աբրահամյանին։

Շահագործման սկզբունքը

Նման ակնոցների շահագործման սկզբունքը հիմնված է ֆոտոքրոմիզմի երևույթի վրա։ Որոշ նյութերի մոլեկուլներն ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցության տակ փոխում են իրենց տարածական կառուցվածքը։ Նման ֆոտոքրոմային նյութեր են օգտագործվում «քամելեոն» ակնոցների արտադրության մեջ։

300x400600x400

Բնական վիճակում ոսպնյակները թափանցիկ են և ունեն լույսի փոխանցման բարձր աստիճան։ Երբ ենթարկվում են ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությանը, դրանք սկսում են մթնել: Ավելին, հենց դադարում է ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունը, «քամելեոնները» վերադառնում են իրենց սկզբնական վիճակին։ Ուստի դիոպտրերով ֆոտոքրոմային ակնոցները թույլ են տալիս ազատ տեղաշարժվել շինությունների ներսից դուրս՝ առանց որևէ անհարմարություն զգալու:

Տեսակները

 600x400

Ֆոտոխրոմային ոսպնյակները սովորաբար պատրաստվում են կամ պլաստիկից (օրգանական) կամ ապակուց (հանքային): Բացի արտադրության նյութից, «քամելեոնները» տարբերվում են ֆոտոքրոմային նյութերի կիրառման տեխնոլոգիայով։ Ֆոտոխրոմային մոլեկուլները կարող են տեղակայվել պոլիմերային կամ հանքային նյութի մեծ մասում կամ մակերեսի վրա: Ամենաժամանակակից նյութերում ֆոտոքրոմային մոլեկուլները ներկառուցված են պոլիմերային ոսպնյակների հենց մակերեսի տակ (1 մմ խորության վրա): Սա ապահովում է ոսպնյակի արագ մգացում ու բացում, ինչպես նաև հավասարաչափ մգացում՝ չնայած ոսպնյակների միջև դիոպտրիաների տարբերություններին:

Ինչպե՞ս ճիշտ ընտրություն կատարել

600x400

Ձեր ընտրած ակնոցի որակից կախված է ոչ միայն դրանց ծառայության ժամկետը, այլև ձեր աչքերի առողջությունը, ուստի ընտրությանը պետք է լուրջ վերաբերվել։ Հետևյալ խորհուրդները կարող են օգնել ձեզ այս հարցում.

• Ֆոտոխրոմային ոսպնյակներով ակնոցներ կրելիս գույնի ընկալումը չպետք է աղավաղվի։

• Դիոպտրով ակնոցներ ավելի լավ է գնել տեսողության ստուգումից հետո՝ հաշվի առնելով ձեր անհատական հատկանիշները

• Ակնոցների ֆոտոքրոմային ոսպնյակները տարբեր ծառայության ժամկետներ ունեն: Ավելի հին սերնդի ոսպնյակներում ֆոտոքրոմային մոլեկուլները երկար չեն պահպանվում: Նոր տեխնոլոգիաների կիրառմամբ պատրաստված «քամելեոնները» շատ ավելի երկար են ծառայում, դրանցում պարունակվող մոլեկուլները մշակվում են հատուկ հակաօքսիդանտներով, որոնք կանխում են «ծերացումը»:

Արտաքին տեսքը

600x400

Արտադրողներն այժմ առաջարկում են տարբեր նյութերից պատրաստված շրջանակների լայն ընտրություն, որոնք հարմար են «քամելեոններ» պատրաստելու համար՝ երբ մթնում են, դրանք կարող են ստանալ մոխրագույն կամ շականակագույն երանգ:

Հարկ է նաև նշել, որ «քամելեոն» ակնոցները կատարյալ են տեսողության խնդիրներ ունեցող վարորդների համար, քանի որ դրանք ոչ միայն ապահովում են անհրաժեշտ տեսողական սրությունը, այլև հուսալի պաշտպաններ են կուրացնող արևից։

Հատուկ շերտով «քամելիոննները» ձեր աչքերը հուսալիորեն պաշտպանում են նաև համակարգչի էկրանի բացասական ազդեցությունից։

Եթե դուք տեսողության խնդիրներ ունեք եւ չեք ցանկանում փոխեփոխ զույգ ակնոց կրել, «քամելեոնները» կարող են դառնալ պաշտպանության ունիվերսալ միջոց։ Դրանք հատուկ խնամք չեն պահանջում։ Բավական է պահել պատյանում, սրբել հատուկ կտորով և ոսպնյակների մակերեսը պաշտպանել վնասվելուց։

«Քամելեոն» ակնոցները հիանալի լուծում են ձեր աչքերի համար ցանկացած լուսավորության պարագայում:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 4898 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինքնատիպ Մարմիլան՝ ազգային զարդանախշերով և ուրարտական սեպագրերով

04.06.2025
«Արտադրված է Հայաստանում» պիտակով ապրանքները գնալով ավելի մեծ պահանջարկ են վայելում հայրենական շուկայում, այդ թվում՝ հագուստի նորաձևության ոլորտում։

Եղանակային զգայունություն. հիվանդություն, թե՞ հորինվածք

19.03.2025
Իրո՞ք որոշ մարդիկ իսկապես բուռն են արձագանքում եղանակի փոփոխություններին, թե՞ դա պարզապես ինքնաներշնչանք է: Փորձենք պարզել:

Ինչու է տղամարդն անհետանում և հետո հայտնվում․ հոգեբանի բացատրությունը 

19.02.2025
«Քնա՞ծ ես» հաղորդագրություն ստանալը մի տղամարդուց, ով անհետանում է մի քանի շաբաթով, իսկ հետո հանկարծ նորից հայտնվում ձեր կյանքում, վաղուց արդեն մեծ տարածում է ստացել:

Ամանորյա եռուզեռ․ յուրահատուկ, չկրկնվող ու ցանկալի նվերներ՝ սիրելիներին

09.12.2024
Ամանորյա եռուզեռ է։ Ամենքը փորձում են ժամ առաջ կատարել տոնական գնումները, սիրելիների ու մտերիմների համար գտնել նվերներ, որոնք կլինեն յուրահատուկ, չկրկնվող ու ցանկալի։

Թրամփի ամենասիրելի և հավակնոտ դստեր կյանքի 16 կանոն

07.11.2024
Ներկայումս Իվանկա Թրամփը փորձում է հեռու մնալ քաղաքականությունից և ներկա է լինում միայն ամենակարևոր իրադարձություններին, մինչդեռ շատերը կարծում են, որ նա իր մասին դեռ բարձրձայն կհայտարարի։

Սուտ հանուն փրկության․ Իլոն Մասկը գիտի, թե ինչպես զրույց վարելիս նկատել խաբեությունը

26.09.2024
Գործատուները կարող են տարբեր տեսակետներ ունենալ կատարյալ աշխատողի որակների վերաբերյալ, բայց նրանց կարծիքները հատվում են մի բանում՝ ոչ ոք չի ցանկանում իր թիմում ստախոս ունենալ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
30-06-2025 10:48
Բիյոնսեն ստիպված է եղել դադարեցնել իր համերգը, քանի որ թռչող մեքենան ցնցվել է օդում: Շաբաթ օրը Հյուստոնում նրա համերգի ժամանակ տեղի ունեցած սարսափելի պահը ցնցել է հանդիսատեսին, ովքեր այն ֆիքսել են տեսանյութով: Մեքենան, որում 43-ամյա երգչուհին գտնվում էր իր «16 Carriages» երգի կատարման ժամանակ, տեսանելիորեն ցնցվել է, ինչի պատճառով նա կարգադրել է դադարեցնել համերգը:
30-06-2025 10:27
Wildberries-ի հիմնադիր, 49-ամյա Տատյանա Կիմը, ըստ Forbes ամսագրի, ընդգրկվել է աշխարհի 50 ամենահարուստ կանանց վարկանիշային աղյուսակում։ Քիմը զբաղեցրել է ցուցակի 18-րդ տեղը՝ 4.6 միլիարդ դոլար կարողությամբ։ Միևնույն ժամանակ, նա ցուցակում ընդգրկված ամենաերիտասարդ կանանցից մեկն է՝ նրանից երիտասարդ է միայն 38-ամյա ավստրալուհի Մելանի Պերկինը, որը հիմնադրել է Canva-ն։ Վարկանիշային աղյուսակում առաջին տեղը՝ 38.8 միլիարդ դոլար կարողությամբ, զբաղեցրել է շվեյցարուհի Ռաֆայելա Ապոնտե-Դիամանտը, որը աշխարհի ամենամեծ ծովային նավագնացության Mediterranean Shipping Company ընկերության համահիմնադիրն է։
30-06-2025 10:12
Եթե մարդ երկար ժամանակ ընդունում է անհանգստության և անքնության դեմ դեղամիջոցներ, ապա ի վերջո նրան կարող է սպառնալ Ալցհեյմերի հիվանդությունը, հաղորդում է BBC-ն՝ հղում կատարելով կանադացիների կողմից կատարված հետազոտությանը և բենզոդիազեպինի ընդունման վիճակագրությանը: 
30-06-2025 09:56
Նոր հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են PLOS Water ամսագրում, նախազգուշացնում է, որ նիտրատների անգամ ցածր մակարդակը, որոնք հաճախ կեղտոտում են խմելու ջուրը, կարող է ավելացնել վաղաժամ ծննդաբերությունների վտանգը։ Գիտնականներն ասում են, որ ջրում ընթացիկ EPA առավելագույն մեծությունից ցածր նիտրատների մակարդակը կարող է հանգեցնել նաեւ ցածր քաշով երեխաների ծնվելուն։
30-06-2025 06:50
Մրայա Քերին երկրպագուներից կեղմից բուռն գովասանքի է արժանացել կիրակի օրը Wembley Arena-ում Capital’s Summertime Ball փառատոնի շրջանակներում իր ամենահայտնի հիթերը կատարելուց հետո: 56-ամյա երաժշտական լեգենդն այս տարվա համերգի գլխավոր կատարողներից մեկն էր և չհիասթափեցրեց:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2025 թ․

01.06.2025
Ամռան առաջին ամիսը կլինի հետադարձ Պլուտոնի ազդեցության տակ։ Այս ժամանակահատվածը որևէ մեծ խնդիր չի բերի, բայց Պլուտոնը որոշների հունիսը կփչացնի։

LADYNEWS TV
Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ում զբաղեցրեց 20-րդ տեղը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
24.06.2025
Դիտվել է 413 անգամ
25.06.2025
Դիտվել է 398 անգամ
30.06.2025
Դիտվել է 387 անգամ
26.06.2025
Դիտվել է 377 անգամ
27.06.2025
Դիտվել է 345 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster