Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Փերիս Հիլթոնի սննդաբանը բացատրել է, թե երբ է աղանդեր ուտելու լավագույն ժամանակը

19.03.2024

«Աղանդեր կերեք ընթրիքից առաջ». այստղային դիետոլոգը բացահայտել է սննդի նկատմամբ իր մոտեցման գաղտնիքները։

Երեկոյան դեսերտ թույլ տալու կոչն ամենևին էլ այն չէ, ինչ մենք սովոր ենք լսել առողջ սննդի մասնագետներից։ Բայց Լոս Անջելեսից աստղային սննդաբան Ռադհի Շահթին, ում խորհուրդը լսում են Փերիս Հիլթոնը և Ժիզել Բունդհենը, կոչ է անում կենտրոնանալ ոչ թե արգելքների, այլ սննդի պատրաստման և ուտելու հատուկ մոտեցման վրա։

Ահա թե ինչ է Ռադհին գրում իր անդրանիկ գրքում։

 600x400

Ռադհի Շահթի

Ռադհի Շահթին զգուշացնում է մարսողության վրա սառը ըմպելիքների բացասական ազդեցության մասին, ինչպես նաև խորհուրդ է տալիս ուտելուց անմիջապես հետո մի փոքր քայլել՝ 10-15 րոպեն բավական է։

Ի լրումն ստանդարտ խորհուրդների, ինչպիսիք են սնունդը մանրակրկիտ ծամելը և չափից շատ ուտելուց ու խորտիկներից խուսափելը, փորձագետը խորհուրդ է տալիս եփել և ուտել սիրով, պատկերացնելով, թե ինչպես է սնունդն օգուտ բերում ձեր օրգանիզմին, ինչպես նաև, հնարավորության դեպքում, եփել և նույնիսկ ուտել ձեռքերով, որպեսզի ավելի լավ տրամադրվել սննդի ընդունմանը։ Խորհուրդ չի տրվում շեղվել հատկապես գաջեթների վրա։

600x400

Փերիս Հիլթոն

Սակայն ամենայուրահատուկ խորհուրդը, թերեւս, վերաբերում է աղանդերին։ «Աղանդերը կերեք ընթրիքից առաջ։ Դա պայմանավորված է նրանով, որ քաղցրեղենը միշտ առաջինն է մարսվում, ուստի, եթե ձեր օրգանիզմում այլ մթերք կա, օրգանիզմը կդադարի այն մարսել հօգուտ քաղցրի, ինչը կհանգեցնի չմարսված հատվածի խմորմանը և տոքսինների կուտակմանը»,- զգուշացրել է մասնագետը:

600x400

Ժիզել Բունդհեն

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 3185 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամանորյա եռուզեռ․ յուրահատուկ, չկրկնվող ու ցանկալի նվերներ՝ սիրելիներին

09.12.2024
Ամանորյա եռուզեռ է։ Ամենքը փորձում են ժամ առաջ կատարել տոնական գնումները, սիրելիների ու մտերիմների համար գտնել նվերներ, որոնք կլինեն յուրահատուկ, չկրկնվող ու ցանկալի։

Թրամփի ամենասիրելի և հավակնոտ դստեր կյանքի 16 կանոն

07.11.2024
Ներկայումս Իվանկա Թրամփը փորձում է հեռու մնալ քաղաքականությունից և ներկա է լինում միայն ամենակարևոր իրադարձություններին, մինչդեռ շատերը կարծում են, որ նա իր մասին դեռ բարձրձայն կհայտարարի։

Սուտ հանուն փրկության․ Իլոն Մասկը գիտի, թե ինչպես զրույց վարելիս նկատել խաբեությունը

26.09.2024
Գործատուները կարող են տարբեր տեսակետներ ունենալ կատարյալ աշխատողի որակների վերաբերյալ, բայց նրանց կարծիքները հատվում են մի բանում՝ ոչ ոք չի ցանկանում իր թիմում ստախոս ունենալ:

Կանանց տեսակ, ովքեր երբեք չեն կարող նիհարել. սննդակարգն այստեղ դեր չունի

27.08.2024
Պարզվում է, որ երբեմն նույնիսկ ամենաակտիվ մարզումները մարզասրահում ու խիստ դիետան կարող են անօգուտ լինել, և դա այն պատճառով, որ բարեկազմ կազմվածք ունենալու ճանապարհին շատ ավելի լուրջ խոչընդոտ կա:

Ֆրուչելլա․ յուրահատուկ բաղադրատումս, առանձնահատուկ համ

20.06.2024
Հայկական ավանդական սուջուխին ու ալանիին մեր օրերում հայտնվում են արժանի մրցակիցներ, որոնք թե իրենց համային առանձնահատկություններով, թե օգտագործման հարմարավետությամբ սիրվում ու լայն սպառում են գտնում սպառողների շրջանում։

Քամելեոն ակնոցների օգտակարությունը տեսողության համար

21.05.2024
Պայծառ արևոտ օրը կարող է ոչ միայն ուրախություն, այլև անհանգստություն պատճառել վատ տեսողությամբ կամ լույսի նկատմամբ հատկապես զգայուն մարդկանց։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
14-01-2025 11:10
ԱՄՆ քաղաքացուհուն թույլ չեն տվել մուտք գործել Լեհաստան, քանի որ նրա անձնագիրը լի է եղել ձեռագիր գրառումներով: Կնոջը կանգնեցրել են անձնագրային հսկողությունում, քանի որ նրա փաստաթղթում գրված են եղել օդանավակայանների գտնվելու վայրի և անունների մասին ձեռագիր նշումներ այն երկրների վիզայի դրոշմանիշերի տակ, որտեղ նա այցելել է:
14-01-2025 11:04
Հյու Ջեքմանը և Սաթթոն Ֆոսթերին առաջին անգամ տեսել են կրքոտ համբուրվելիս այն բանից հետո, երբ պարզվել է, որ նրանց գաղտնի հարաբերություններն այլեւս գաղտնիք չեն: «Ռոսոմախի»-ի 56-ամյա դերասանը և Բրոդվեյի 49-ամյա գեղեցկուհին սիրահարված տեսք ունեին և չէին կարողանում պոկվել իրարից, երբ համբուրվում էին իրենց մեքենայում Սան Ֆերնանդո In-N-Out-ում:
11-01-2025 10:25
Շաքարի ավելցուկը բացասական ազդեցություն է թողնում արյան շրջանառության վրա և կարող է հանգեցնել ներքին օրգանների խանգարման: Եզրահանգումը Կոպենհագենի համալսարանի սննդաբաններինն է: Միևնույն ժամանակ, սննդաբանները համոզված են, որ կարևոր ներքին օրգանները, ինչպիսիք են ուղեղը և սիրտը, նույնպես վնասվում են արյան անբավարարությունից: 
11-01-2025 10:18
Այրիս Էպֆելի անձնական հավաքածուն աճուրդի է հանվելու. հունվարին Christie's-ում աճուրդի հանվելիք ավելի քան 200 իրերի թվում են հանգուցյալ ինտերիերի դիզայների փիրուզագույն զարդերը, կրաքարի կանաչ արձանիկը, որը պատկերում է նրան սկուտեր վարելիս, վարդագույն, կարմիր և դեղին Carolina Herrera անսամբլը և 18 զույգ ակնոց, որոնցից ոչ մեկը սև չէ, հաղորդում է WWD-ն։ Ակնկալվում է, որ Այրիս Էպֆելի իրերի աճուրդը, որի հասույթը կուղղվի բարեգործությանը, կհավաքվի առնվազն 250 հազար դոլար:
11-01-2025 10:07
Քարդաշյան-Ջեներ ընտանիքը տարհանվել է Հիդեն-Հիլզի եւ Կալաբասասի իրենց առանձնատներից Լոս Անջելեսում հրդեհների պատճառով։ «Քենեթ» հրդեհը սպառնում է հասնել այն թաղամասեր, որտեղ ապրում է հանրահայտ ընտանիքը։ DailyMail.com-ի տվյալներով՝ Քիմ, Քլոե եւ Քորթնի Քարդաշյանները, Քրիս Ջեները, Քայլի Ջեները եւ Քենդալ Ջեները իրենց մերձավորների հետ միասին հաջող հեռացել են շրջանից։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունվար 2025 թ․

01.01.2025
Սա այն ամիսն է, երբ դուք կարող եք սկսել ամենահավակնոտ նախագծերը և ձգտել ձեր նվիրական նպատակներին: 

LADYNEWS TV
Spotify երաժշտական ծառայությունն ամփոփել է 2024 թվականի արդյունքները և որոշել տարվա ամենահայտնի երգը։ Խոսքը «Birds of a Feather» հիթի մասին է, որը կատարում է հայտնի ամերիկացի երգչուհի Բիլլի Այլիշը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
09.01.2025
Դիտվել է 731 անգամ
08.01.2025
Դիտվել է 676 անգամ
13.01.2025
Դիտվել է 593 անգամ
10.01.2025
Դիտվել է 567 անգամ
11.01.2025
Դիտվել է 419 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster