Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Իմ անձնական կյանքը փակ է լինելու. ՆԱԻՐԱ  ԶՈՀՐԱԲՅԱՆ

23.04.2012

Մինչեւ մայիսի 6-ը՝ ՀՀ Ազգային ժողովի ընտրությունները, LN-ը հարցազրույցներ կներկայացնի կուսակցությունների համամասնական ցուցակների առաջին կին ներկայացուցիչների հետ...

Հայաստանում կանանց խնդիրների, խորհրդարանական կյանքում նրանց ներգրավվածության, կնոջ քաղաքական կարիերայի մասին LN-ը զրուցեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի առաջին կին ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանի հետ:


-Հասարակությունում կանայք թվաքանակով գերազանցում են տղամարդկանց, կառավարման օղակներում' անհամեմատ զիջում: Այստեղ Դուք խնդիր տեսնո՞ւմ եք:

-Ասեմ, որ կանայք նաեւ ընտրողների թվով են գերակշռում. հանրապետությունում ընտրողների հիսուներկու տոկոսը կանայք են, քառասունութ տոկոսը' տղամարդիկ: Անահամաչափություն կա կանանց ներգրավվածության առումով պետական կառավարման տարբեր մարմիններում: Դրա վառ օրինակը նաեւ խորհրդարանն է, որտեղ կանանց ներգրավվածությունը ինն ամբողջ երկու տոկոս է. դա աղետալի ցուցանիշ է, եթե համեմատում ենք անգամ հարավկովկասյան մնացած հանրապետությունների հետ: Մեր տարածաշրջանում այդ տոկոսը ամենացածրն է Հայաստանում, իսկ ԱՊՀ-ում' նախավերջինը, եթե չեմ սխալվում, Թուրքմենստանից հետո: Սա, իհարկե, պատիվ չի բերում Հայաստանին, որտեղ կան իրապես շատ ակտիվ, քաղաքականապես գրագետ պատրաստված կանայք, որոնք կարող են ներգրավված լինել հասարակական-քաղաքական կյանքում: Նույնը' կառավարությունում. տասնյոթ նախարարներից երկուսն են կին: Մինչդեռ մոնիթորինգը ցույց է տալիս, որ կանայք շատ ավելի արդյունավետ են աշխատում գոնե խորհրդարանում (ինչը կարող եմ վկայել ի դեմս տասնմեկ կին պատգամավորների), քան բազմաթիվ տղամարդիկ: Ինչպե՞ս լուծել այս խնդիրը: Իհարկե, Ընտրական օրենսգիրքը փորձում է որոշակիորեն լուծել հարցը, եւ գիտեք, որ արդեն գործող օրենսգրքով քսան տոկոս շեմ է նախատեսված: Եվ համամասնական ցուցակներում այսօր կա այդ քսան տոկոս ներկայացվածությունը, բայց արդյո՞ք մայիսի վեցից հետո քսան տոկոս ներկայացվածություն կլինի խորհրդարանում, թե ոչ...  Սա արդեն խնդիր է, որ իր հերթին պետք է լուծի յուրաքանչյուր քաղաքական ուժ: Ինչ վերաբերում է քվոտավորմանը' որ հատուկ քվոտաներ սահմանվեն, որ, ասենք, եթե քաղաքապետը տղամարդ է, փոխքաղաքապետն անպայման կին լինի, կամ նախարարի տեղակալներից մեկը պարտադիր կերպով կին լինի, այս մոդելը կարելի է կիրառել նաեւ Հայաստանում:


-Կարծում եք' արդարացվա՞ծ է:

-Ես ինքս շատ դեպքերում դեմ եմ այդ պոզիտիվ դիսկրիմինացիայի սկզբունքին, որովհետեւ ինձ համար գլխավորը մարդու պրոֆեսիոնալիզմն է' անկախ նրանից' կին է, թե տղամարդ: Բայց եթե այս դիսկրիմինացիան կարող է լինել ելք, որ կանայք ավելի շատ ներկայացված լինեն պետական կառավարման օղակներում, միգուցե եւ կարելի է փորձարկել:


-Յուրաքանչյուր բնագավառ կայունանում է իր, այսպես կոչված, դպրոցով: Հայ կանայք քաղաքականության մեջ փոքր թիվ են կազմում, բայց արդեն ունեն վառ ներկայացուցիչներ. ձեւավորվո՞ւմ է կին քաղաքական գործիչների «դպրոցը»:

-Ոչ, նման դպրոց չէի ասի, որ կա, բայց կան, իհարկե, հասարակական կազմակերպություններ, որոնք զբաղվում են կանանց ակտիվացման խնդիրներով: Հասարակական սեկտորում շատ ակտիվ կանայք ունենք, որոնցից շատերը, իմ գնահատմամբ, պատրաստ են հաջողությամբ ներգրավվել նաեւ քաղաքականության մեջ, բայց ցավոք սրտի, մեր քաղաքական ուժերից շատերը նախընտրում են այն մոդելը, երբ տարիներ շարունակ նույն դեմքերն են խորհրդարանում: «Բարգավաճ Հայաստան»-ն այդ խնդիրը միանշանակորեն լուծել է. մենք ունենք երիտասարդ կադրերի պատրաստման դպրոց, որովհետեւ հասկանում ենք, որ որեւէ մեկը անփոխարինելի չէ, բայց պետք է փոխարինելու գան պրոֆեսիոնալներ: Այլապես, ինչպես հումորով նկատել էր քաղաքական վերլուծաբաններից մեկը, ունենք «քաղաքական մումիաների սինդրոմ». մարդիկ կան, որոնք քսան տարի անընդհատ խորհրդարանում են:


-Քաղաքականության մեջ կարծես թե ընդունված շեմ չկա, ինչպես, ասենք, բալետում, որ եկել է ժամանակը, պիտի լքես «բեմը»: Հարցին նայենք կոնկրետ Ձեր դեպքով, ի՞նչ եք կարծում, դեռ ինչքա՞ն կմնաք ասպարեզում եւ ի՞նչ ունեք անելու:

-Ես միշտ սիրում եմ հեռանալ այն ժամանակ, երբ դեռ հաղթողների շարքում եմ: Թող ինքնագովեստ չհնչի, բայց լրագրության մեջ ես լավագույններից էի, երբ հասկացա, որ կարող է սկսվել տեղապտույտի ինչ-որ շրջան: Ես հեռացա լրագրությունից, երբ իմ նյութերը պահանջված էին, երբ ընթերցողներն իմ նյութերն էին փնտրում «Հայկական ժամանակ»-ում, երբ որ ես, կրկնում եմ, լիդերների շարքում էի: Եվ ես կարծում եմ, որ առնվազն հինգ տարի ես անելիք ունեմ քաղաքականության մեջ' եւ Հայաստանի խորհրդարանում, եւ միջազգային կառույցներում, որտեղ ես ներկայացված եմ: Վստահաբար շատ անելիքներ կան, եւ գոնե առաջիկա հինգ տարում իմ ներկայությունը հաստատ որեւէ մեկին չի ձանձրացնի:


-Որո՞նք են այն հիմնական խնդիրները, որ, ըստ Ձեզ, կանայք այսօր ունեն մեր հասարակությունում:

- Առաջին հերթին, ինքնագնահատանքի պակասը: Կինն ինքն իրեն պիտի գնահատի: Աշխատանքի բերումով ես շատ եմ լինում Եվրոպայի տարբեր երկրներում եւ պիտի ասեմ առանց ավելորդ համեստության, որ հայ կինն իր խելքով, իր զարգացվածությամբ, ինտելեկտուալ մակարդակով շատ-շատ բարձր է, բայց մի տեսակ կաշկանդված է, շատ դեպքերում' բարդույթավորված: Իհարկե, ես տեսնում եմ, որ նոր սերունդը շատ ավելի անկաշկանդ է, եւ դա ինձ ոգեւորում է, որովհետեւ հայ կինն իրապես շատ ունակ է, ի վիճակի ակտիվորեն ներգրավվելու հասարակական- քաղաքական կյանքում եւ նա ինքն իրեն չպիտի օտարի: Ես, օրինակ, մտադիր եմ նոր խորհրդարանում տարբեր ֆրակցիաների կանանց համախմբել մի խմբի մեջ, որը վեր է հանելու բացառապես կանանց հիմնախնդիրները: Ուզում եմ փորձել, հույս ունեմ, որ տարբեր կուսակցությունների պատկանելը չի խանգարի նման խմբի ձեւավորմանը:


-Անձնական կյանքը փակ պահելը, կարծում եմ, բնական մղում է, բայց համաձայնեք, որ բնական է նաեւ հասարակության ցանկությունը' ճանաչելու իր ընտրյալին որպես մարդու' քաղաքական գործչի կերպարը մի կողմ թողած: Ասենք, ինչպիսի՞ կին է Նաիրա Զոհրաբյանը, ինչպիսի՞ մայր…

-Փակ է իմ անձնական կյանքը եւ փակ է լինելու: Ինձ համար ամենաանընդունելի բանն այն է, որ քաղաքական գործիչը սկսում է պատմել...  Միգուցե ես սխալ եմ. եթե Դուք նկատել եք ես որեւէ սոցիալական ցանցում չկամ, երբեւէ չեմ եղել, որովհետեւ իմ անձնական կյանքն իմ փակ ամրոցն է, որտեղ ես, կներեք, բայց թույլ չեմ տալիս ներխուժել: Ես ունեմ հրաշալի ընտանիք' հրաշալի աղջիկ, հրաշալի թոռնիկ (ես շատ երիտասարդ եմ ամուսնացել, աղջիկս էլ է շատ երիտասարդ ամուսնացել), բայց բացարձակապես չեմ սիրում խոսել իմ անձնական կյանքի մասին:

Բայց մի բան հստակ կարող եմ ասել. ես բացարձակապես չեմ ընդունում սովետական տարիներից մնացած այն ստերեոտիպը, թե քաղաքականության մեջ կայանում են այն կանայք, որոնք անձնական կյանքում պրոբլեմ ունեն: Դա սխալ ընկալում է: Ոչ, եթե դու անձնական կյանքում պրոբլեմ ունես, եթե դու սիրված կին չես, լավ մայր չես, եթե դու խաղաղ, ներդաշնակ չես քո հոգու հետ, քո մասնագիտությամբ չես կարողանա կայանալ: Սովետական եւս մի կարծրատիպ էր, որ կին քաղաքական գործիչները նմանակում էին տղամարդկանց իրենց հագուկապով, անգամ սանրվածքով, ժեստերով: Կինը ուժեղ է իր կանացիությամբ եւ երբեք չպիտի թաքցնի այն անգամ քաղաքականության մեջ: Ինձ համար ամենաայլանդակ բանը տղամարդու սուրոգատ տեսակ կին քաղաքական գործիչն է:


-Եթե վերանանք Ձեր օրինակից, փորձենք ընդհանրացված նայել հարցին... Ինչպե՞ս կարելի է նման զբաղվածության պարագայում համատեղել անձնական կյանքն ու կարիերան:

-Չի խանգարում: Եթե կարողանում ես ճիշտ տեղաբաշխել օրվադ քսանչորս ժամը, դու ամեն ինչ հասցնում ես: Ես սարսափելի պունկտուալ անձնավորություն եմ. երբեք չեմ ուշանում պայմանավորվածությունից, գործը, որը ծրագրել եմ անել այսօր, երբեք չեմ հետաձգում: Դա ինձ օգնում է եւ տանը ամեն ինչ հասցնել, եւ աշխատանքի մեջ:


-Տնային-կենցաղային գործերն է՞լ եք Դուք անում:

-Իհարկե, անում եմ, բայց ոչ ամբողջապես: Ինձ շատ օգնում է իմ մայրը: Բայց սիրում եմ պատրաստել: Չեմ պատրաստում միայն թխվածքներ, որովհետեւ չեմ ուտում չգիրանալու համար եւ ընդհանրապես դեմ եմ...


-Այսինքն' դիետայի էլ եք հետեւում:

- Միանշանակ: Մեր տան խոհանոցում պատկերված է մի չաղ կնոջ կերպար, որպեսզի ես, մայրս, աղջիկս, քույրերս այդ նկարին նայենք եւ հասկանանք, թե ինչի կարող է բերել քաղցրակերությունը: Կինը պիտի հետեւի իրեն. չի կարելի ինչ-որ տարօրինակ զանգվածներով ներկայանալ:


-Ի՞նչ սկզունքներ ունեք, որ Ձեզ ուղեկցում են տարիներ շարունակ:

-Միանշանակ լինել հավատարիմ թիմին, որի հետ քաղաքական ճանապարհ ես անցնում: Հավատարմությունն ինձ համար ամենամեծ սկզբունքն է, ամենամեծ դավանանքն է: Ինձ համար ամենաայլանդակ արատները դավաճանությունն ու նախանձն են: Եվ մեկ էլ, կարեւոր է միշտ լսել խղճիդ ձայնը, եթե անգամ նա հակասության մեջ է մտնում բանականությանդ հետ:


-Եվ մի վերջին' լեդիական հարց:) Ինչպիսին է երջանիկ, կայացած կինը:

-Երջանիկ, կայացած կինը նա է, ով ամեն առավոտ զարթնում է, ուրախ է տեսնում իր երեխաներին, թոռներին, գրկում է նրանց, համբուրում եւ այդ էներգիան իր հետ տանում աշխատանքի: Այդ առումով ես միանգամայն երջանիկ եմ:

 

Հարցազրույցը՝ Տաթեւ Մադաթյանի

Դիտվել է 10576 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Փերիս Հիլթոնի սննդաբանը բացատրել է, թե երբ է աղանդեր ուտելու լավագույն ժամանակը

19.03.2024
«Աղանդեր կերեք ընթրիքից առաջ». այստղային դիետոլոգը բացահայտել է սննդի նկատմամբ իր մոտեցման գաղտնիքները։

6 խորհուրդ նրանց համար, ովքեր այս պահին միայնակ են զգում

08.02.2024
Եթե նույնիսկ ձեր շրջապատում շատ ընկերներ ու ծանոթներ կան, իսկ սոցցանցերում բաժանորդներից շատ են հաղորդագրությունները, փաստ չէ, որ դուք միշտ աջակցություն և ըմբռնում կզգաք։

Արդյո՞ք կհանգեք ամուսնության․ 8 հարց, որ պետք է տալ տղամարդուն հարաբերությունների սկզբում

15.11.2023
Աշխատատեղը (նույնիսկ մասնագիտությունը) կարելի է փոխվել, երեխաները մեծանում և հետո ստեղծում են իրենց ընտանիքը, ընկերները կարող են գալ ու գնալ: Սակայն կանանց մեծ մասը երազում է ամուսնանալ մեկ անգամ և ամբողջ կյանքի համար:

«Լավագույն գինին այն է, որը ձեզ է դուր գալիս»․ Հայաստանի լավագույն սոմելյե Մարիամ Սաղաթելյան

22.08.2023
Սոմելյեի  յուրահատուկ մասնագիտության, լավագույն գինինիների ճիշտ ընտրության, դրանց պահպանման և հարակից հարցերի շուրջ է մեր հացազրույցը Մարիամ Սաղաթելյանի հետ։

«Եթե ֆիլմերի սիրային տեսարաններն արդարացված չեն, հրաժարվում եմ դրանք խաղալ»․ Նատալիա Բարդո

16.08.2023
Դերասանուհին պատմել է ռոմանտիկ տեսարանների նկարահանումների և բարեկազմության գաղտնիքների մասին։

Cherchinyan cosmetics-ի արտադրանքը ճանաչում է ստանում

14.04.2023
Կորոնավիրուսային համավարակի շրջանում, երբ հանրությունը համատարած մեկուսացման մեջ էր, նոր կենսակերպը շատերին ստիպեց վերանայել իրենց կարողությունները, որոնել, գտնել ինքնաիրացման, գործունեության նոր ոլորտներ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
04-05-2024 13:14
Արհեստական բանականությունը կարող է պարզել հազվադեպ հիվանդություն ունեցող պացիենտներին ախտորոշումից մի քանի տարի առաջ, նշվում է նոր հետազոտությունում։ Արհեստական բանականության վերջերս մշակված ծրագիրը կարողացել է հաջողությամբ պարզել այն մարդկանց, ովքեր եթակա են եղել հազվադեպ իմունային խանգարման ռիսկին։
04-05-2024 07:28
Շերոն Սթոունի որդեգրած որդին՝ Ռոհանը, որոշել է գնալ մոր հետքերով և դերասան դառնալ. ներկայունս նա արդեն ներգրավված է մեկ գաղտնի նախագծում։ Ինքը՝ «Հիմնական բնազդ»-ի աստղն է կիսվել է լուրով։
04-05-2024 03:18
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար։ X-ի իր միկրոբլոգում երկրպագուների հետ շփման ժամանակ նրանցից մեկը հրապարակել է տեքստային հաղորդագրության սքրինշոթ, որն արված էր Բեյոնսեի լուսանկարի վրա՝ ի աջակցություն երգչուհու նոր՝ Cowboy Carter ալբոմի: «Ես դեռ այն կարծիքին եմ, որ Քլոեն պետք է, որ լեսբուհի լինի»,-նշված է տեքստում, որին Քարդաշյանը պատասխանել է. «Դե, չես կարող ասել, թե ինչ է սպասվում ինձ ապագայում»:
03-05-2024 09:27
Կնոջ առևանգման մեջ մեղադրվող տղամարդը բանտ է նստել ԱՄՆ Ֆլորիդա նահանգում, իսկ հետո երկու ամիս անց ազատ է արձակվել և առևանգել նույն կնոջը: 53-ամյա Ջեֆրի Հոլլին վերադարձել է բանտ՝ 11 մեղադրանքով:
03-05-2024 09:19
Սննդային հավելումներն իսկապես կարող են օգնել բարելավել սննդային որակը: Այնուամենայնիվ, ըստ մասնագետների, դրանք չեն կարող փոխարինել հավասարակշռված դիետան, որը բաղկացած է մի շարք բնական արտադրանքներից: Բացի այդ, ոչ բոլոր վիտամինների և հանքային համալիրներն են ստեղծվում հավասար. որոշները կարող են պարունակել անցանկալի կամ թունավոր նյութեր, ինչպես նաև սննդանյութեր սխալ դեղաչափերով և վատ ներծծվող ձևերով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.05.2024
Դիտվել է 812 անգամ
29.04.2024
Դիտվել է 745 անգամ
30.04.2024
Դիտվել է 279 անգամ
03.05.2024
Դիտվել է 155 անգամ
04.05.2024
Դիտվել է 110 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster