Թեստ․ Իմացեք, թե ինչն է ձեզ պակասում
26.07.2017
Ընտրեք տեղը որտեղ կցանկանայիք հայտնվել ներկա պահին և իմացեք, թե ինչն է ձեզ պակասում։
1. Նստարան այգում
Ձեզ անհրաժեշտ է շփում, խոսակցություններ: Ոչ թե ուղղակի մի երկու բառ, այլ երկար խոսակցություններ, հաճելի, հոգուց բխող զրույցներ: Ժամանակ գտեք հին ընկերոջ համար, նրան էլ խնդրեք ձեզ համար ժամանակ գտնել, որպեսզի դուք զրուցեք թեկուզ մինչև առավոտ, ամեն ինչի մասին, անցյալի, ներկայի, ապագայի:
2. Արահետ անտառում
Դուք կարիք ունեք թարմացման, փոփոխության: Ոչ արմատական: Ձեր կյանքի հիմքը ձեզ բավարարում է, սակայն արտաքին փոփոխությունները և լավացումները անհրաժեշտ են: Միգուցե ձեզ անհրաժեշտ է փոխել սանրվածքը, հագուստի ոճը կամ տեղափոխություն անել բնակարանում, կամ նոր մասնագիտության մեջ հմտանալ:
3. Սուրճ՝ գեղեցիկ տեսարանով
Ձեզ անհրաժեշտ է ինչ-որ կերպ թարմացնել զգացմունքները, կյանքին համ տալ: Այն շատ սովորական է դարձել: Կօգնի ճանապարհորդությունը այլ քաղաք կամ երկիր: Միգուցե փորձեք ձեր համար որևէ անսովոր բան՝ թռիչք օդապարիկով, ձիավարություն: Սակայն անիմաստ ռիսկային քայլ անել պետք չէ:
4. Տնակ սարերում
Ձեզ անհրաժեշտ է հասարակ, խաղաղ կյանք: Դուք շատ եք հոգնել: Կատարյալ տարբերակ է հեռանալ այնտեղ, որտեղ չկան մարդիկ: Վառարան վառել, բերք տնկել, կով պահել, քնել անձրևի ձայնի տակ, արթնանալ յասամանի հոտից և թռչյունների ծլվլոցից:
5. Լիճ
Ձեզ անհրաժեշտ է ազատություն: Դուք խեղդվում եք ձեր այժմյան կյանքից: Ձեզ քամի զգացեք, մի մտածեք հետևանքների մասին: Գնացեք այնտեղ, որտեղ ձեզ տանում է ձեր սիրտը:
6. Հարմարավետ տնակ
Ձեզ անհրաժեշտ է նորմալ կյանք: Ամենասովորական, առանց թռիչքների և անկումների, առանց ծայրահեղությունների: Փորձեք կարգավորել գոնե ինչ-որ բան: Սահմանեք հստակ ռեժիմ և հետևեք դրան: Պլանավորեք ձեր օրերը: Ինչ-որ բան պետք է անփոփոխ լինի՝ մարզանքը, ճաշի ժամը, քնից առաջ զբոսանքը:
7. Փարոս
Ձեզ անհրաժեշտ է երազանք, ինչ-որ հույս: Այն, ինչին կարելի լինի սպասել, գնալ դեպի դա: Իրական երազանք, որը հնարավոր է իրականացրել: Սակայն միաժամանակ ոչ այդքան հասանելի, որ կարողանաք իրականացնել հենց վաղը: Ձեզ պետք է ճանապարհ դեպի երազանք կազմված ջանքերից, համբերությունից և դիմացկունությունից:
8. Հարթակ ջրի մոտ
Ձեզ անհրաժեշտ է արձակուրդ: Այնպիսի վայրում, որտեղ շատ արև է և ոչ մի հոգս: Մինչև սևանալը այրվել պետք չէ: Ձեզ անհրաժեշտ է կշտանալ արևից: Վերադառնալուն պես էներգիան ձեզանից ուղղակի կհոսի:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 8505 անգամ
Читать на русском
|