Ո՞րն է №1 միրգը կանանց համար․ գիտնականներ
27.05.2017
Առողջությունը պահպանելու համար կանայք պարտադիր չէ որևէ հավելումներ խմեն: Այն ինչ անհրաժեշտ է, կարելի է գտնել խանութում՝ մրգերի բաժնում:
Ըստ գիտնականների, կանանց համար անհրաժեշտ վիտամինների համալիրը կա սովորական ավոկադոյի մեջ: Դրանում պարունակող միկրոէլեմենտները լավ ազդեցություն են ունենում ամբողջ օրգանիզմի, ինչպես նաև առանձին օրգանների վրա:
Կանանց համար այն անվանվել է №1 միրգը մի շարք հետազոտություններից հետո:
Պարզվել է, այս արևադարձային միրգը լավ է ազդում արյունատար համակարգի վրա, իջեցնում է խոլեստերինի մակարդակը, ազատում այտուցվածությունից և կարգավորում սրտի աշխատանքը:
Ավոկադոյի օգտագործումը փրկում է մի շարք լուրջ կանացի հիվանդություններից՝ օրինակ արգանդի վզիկի քաղցկեղից: Հակաօքսիդանտները, որոնք պարունակում են այս մրգում, պայքարում են քաղցկեղի բջիջների դեմ, իսկ վիտամին E, B2, երկաթի, մագնիումի և մեդիումի պարունակությունն ամրացնում է դիմադրողականությունը: Ավոկադոյի օգտագործումը օգնում է նաև կարգավորել հորմոնալ ֆոնը:
Կանայք պետք է օգտագործեն այս միրգը նաև այն պատճառով, որ այն դրական ազդեցություն է ունենում նրանց արտաքինի վրա: Առավել օգտակար է ավոկադոն մաշկի ծերացող փոփոխությունների դեպքում:
Սպիտակուցի բարձր պարունակությունը թույլ է տալիս դրանով փոխարինել միսը և մկաններն անհրաժեշտ կենսունակության մեջ պահել:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 7580 անգամ
Читать на русском
|