Կենդանակերպի 5 ամենախանդոտ նշանները
10.05.2017
Խանդը նենգ զգացմունք է, որը տարբեր մարդկանց մոտ տարբեր կերպ է արտահայտվում:
Ինչ-որ մեկը խանդում է լուռ, լացում է բարձի վրա և երբեք չի խոստովանում զույգին իր զգացմունքները, իսկ ինչ-որ մեկը սկանդալներ և հիստերիաներ է անում՝ մեղադրելով զույգին ուրիշների հետ սիրախաղերի մեջ: Այս թե այն կերպ՝ խանդը սպանիչ է այն զգացողի համար: Ցանկանո՞ւմ եք իմանալ, թե կենդանակերպի ո՞ր նշաններն են ամենախանդոտը: Ահա այս հինգը.
Ցուլ
Նրանք ամբողջությամբ են տրվում հարաբերություններին, այդ պատճառով, երբ ինչ-որ բան այնպես չի գնում, դա ուղղակի քայքայում է Ցուլերին: Եթե նրանք խանդում են, ապա զույգը կորցնում է վստահության մեծ մասը: Դա այն դեպքն է, երբ մարդը ոչ թե իրեն է կորցնում, ամեն ինչ ավերում , այլ ներսից փլուզվում է՝ սարսափելի տանջվելով իրավիճակից:
Խեցգետին
Նրանք շատ կասկածամիտ են, այդ պատճառով խանդի պահին սկսում են իրենց ծայրահեղ զգույշ պահել՝ զննելով իրավիճակը: Մինչև Խեցգետինը չհամոզվի, որ իր զույգը վստահելի է և հավատարիմ, միշտ զգուշավորություն կպահի: Այս կենդանակերպի նշանի ներկայացուցիչները շատ երկար են բաց անում իրենց հոգին, այդ պատճառով արժե սպասել և խանդի առիթ չտալ:
Առյուծ
Դա հնչում է եսասիրաբար, սակայն այս կենդանակերպի նշանի ներկայացուցիչները, իրոք, հավատում են, որ ոչ մեկը նրանց մասին ավելի լավ հոգ չի տանի, քան իրենք: Քանի որ Առյուծները շատ դրամատիկ են, խանդի առիթը կարող է նրանց հրահրել մի մեծ սկանդալի: Նրանք ի ցույց են դնելու իրենց խանդը և բացեիբաց տառապելու են: Նույնիսկ, եթե ամեն ինչ արդեն կարգին է, նրանք շարունակելու են խաղալ հանդիսատեսի վրա:
Կարիճ
Եթե այս կենդանակերպի նշանի ներկայացուցիչը որոշում է, որ զույգին պետք չէ վստահել, ապա նրա կարծիքը փոխել, գրեթե, անհնար է: Նրանք մեծ դժվարությամբ են ներում: Եթե Կարիճը խանդելու առիթ է գտնում, ուրեմն զույգը խնդիրներ կունենա: Կիրքը նրանց բազում ձևեր է ստանում է, երբ խոսքը գնում է այս կենդանակերպի նշանի ներկայացուցիչների մասին:
Այծեղջյուր
Եթե նրանք խանդում են, ապա միանգամից համարում են, որ հարաբերությունների վերջն եկել է: Այծեղջյուրները բուռն երևակայություն ունեն, այդ պատճառով նրանց հետ ավելի լավ է անկեղծորեն զրուցել, որպեսզի նրանք սարսափելի սցենարներ չպատկերացնեն, որոնք հեռու են իրականությունից:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 11937 անգամ
Читать на русском
|