Կանադացի գիտնականները հնարավոր են դարձրել անհնարինը: Նրանք ստեղծել են այնպիսի դեղամիջոցներ, որոնք կարգավորում են, իսկ ավելի ճիշտ' «շտկում» հիշողությունը: Կանդացիների հայտնաբերած միջոցը թույլ է տալիս քչացնել և նույնիսկ ամբողջովին ջնջել բացասական պահերը հիշողությունից: Մոնրեալի համալսարանի գիտնականները ենթադրում են, որ այդ «երջանկության դեղամիջոցի» հիմքը պետք է որ սթրեսի հորմոն կորտիզոլը լինի: Փորձաքննությունը ցույց է տվել, որ հենց այդպես էլ կա: Կորտիզոլն իսկապես ազդում է հիշողությունում վատ իրողությունների առկայության վրա:
Դեղամիջոցի փորձաքննության ժամանակ գիտնականները մի խումբ մարդկանց բաժանել են 3 խմբերի: Բոլոր մասնակիցները պետք է ուշադիր կարդային մի պատմություն և փորձեին հիշել այն: Տրված պատմության մեջ համադրված էին չեզոք և բացասական պահեր: Հետո 1-ին խմբին տալիս են «Մետիրապոն» կոչվող դեղահաբը, որը պակասեցնում է սթրեսի հորմոնը' կորտիզոլը:
2-րդ խմբին տալիս են «Մետիրապոնի» կրկնակի չափաբաժին, 3-րդ խմբին՝ «Պլացեբո»' ոչինչ չփոխող հաբ: 4 օր հետո գիտնականները խնդրում են մասնակիցներին պատմել պատմությունը, որը կարդացել էին:
2-րդ խմբի մասնակիցները, որոնք կրկնակի չափաբաժնով էին ընդունել դեղամիջոցը' «Մետիրապոնը», չեն կարողացել հիշել պատմության բացասական պահերը: Բայց նրանց հիշողության մեջ հիանալի պահպանվել են չեզոք դրվագները:
30-06-2025 10:48 Բիյոնսեն ստիպված է եղել դադարեցնել իր համերգը, քանի որ թռչող մեքենան ցնցվել է օդում: Շաբաթ օրը Հյուստոնում նրա համերգի ժամանակ տեղի ունեցած սարսափելի պահը ցնցել է հանդիսատեսին, ովքեր այն ֆիքսել են տեսանյութով: Մեքենան, որում 43-ամյա երգչուհին գտնվում էր իր «16 Carriages» երգի կատարման ժամանակ, տեսանելիորեն ցնցվել է, ինչի պատճառով նա կարգադրել է դադարեցնել համերգը:
30-06-2025 10:27 Wildberries-ի հիմնադիր, 49-ամյա Տատյանա Կիմը, ըստ Forbes ամսագրի, ընդգրկվել է աշխարհի 50 ամենահարուստ կանանց վարկանիշային աղյուսակում։ Քիմը զբաղեցրել է ցուցակի 18-րդ տեղը՝ 4.6 միլիարդ դոլար կարողությամբ։ Միևնույն ժամանակ, նա ցուցակում ընդգրկված ամենաերիտասարդ կանանցից մեկն է՝ նրանից երիտասարդ է միայն 38-ամյա ավստրալուհի Մելանի Պերկինը, որը հիմնադրել է Canva-ն։ Վարկանիշային աղյուսակում առաջին տեղը՝ 38.8 միլիարդ դոլար կարողությամբ, զբաղեցրել է շվեյցարուհի Ռաֆայելա Ապոնտե-Դիամանտը, որը աշխարհի ամենամեծ ծովային նավագնացության Mediterranean Shipping Company ընկերության համահիմնադիրն է։
30-06-2025 10:12 Եթե մարդ երկար ժամանակ ընդունում է անհանգստության և անքնության դեմ դեղամիջոցներ, ապա ի վերջո նրան կարող է սպառնալ Ալցհեյմերի հիվանդությունը, հաղորդում է BBC-ն՝ հղում կատարելով կանադացիների կողմից կատարված հետազոտությանը և բենզոդիազեպինի ընդունման վիճակագրությանը:
30-06-2025 09:56 Նոր հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են PLOS Water ամսագրում, նախազգուշացնում է, որ նիտրատների անգամ ցածր մակարդակը, որոնք հաճախ կեղտոտում են խմելու ջուրը, կարող է ավելացնել վաղաժամ ծննդաբերությունների վտանգը։ Գիտնականներն ասում են, որ ջրում ընթացիկ EPA առավելագույն մեծությունից ցածր նիտրատների մակարդակը կարող է հանգեցնել նաեւ ցածր քաշով երեխաների ծնվելուն։
30-06-2025 06:50 Մրայա Քերին երկրպագուներից կեղմից բուռն գովասանքի է արժանացել կիրակի օրը Wembley Arena-ում Capital’s Summertime Ball փառատոնի շրջանակներում իր ամենահայտնի հիթերը կատարելուց հետո: 56-ամյա երաժշտական լեգենդն այս տարվա համերգի գլխավոր կատարողներից մեկն էր և չհիասթափեցրեց: