Ինչպես նկարել կատարյալ աղեղներ
26.10.2016
Հետևե ք նշված խորհուրդներին և կդառնաք գրաֆիկայի վարպետ:
1. Որպեսզի գիծը ուղիղ ստացվի, իսկ հայացքը արտահայտիչ և խորը, նկարեք այն որքան հնարավոր է մոտիկ թարթիչների աճի գծին:
2. Օգտագործեք տափակ լայներ, բարձրացրեք շարժուն կոպը և նկարեք գիծը, այդ կերպ այն սահմանից դուրս չի գա:
3. Որպեսզի գիծը բնական, առանց արանքների ստացվի, ավելի լավ է մատիտը պատրաստված հիմքի վրա քսեք: Այդ նպատակով թարթիչների աճի գծով մուգ ստվերաներկ քսեք: Դա ձեզ կօգնի ուղիղ նկարել գիծը և թույլ կտա, որ այն երկար մնա առանց ջնջվելու:
4. Եթե չեք ցանկանում ստվերաներկ օգտագործել, ապա շտրիխներով քսեք մատիտը, այնուհետև միացրեք, այդ կերպ գիծը ուղիղ կստացվի:
5. Եթե ցանկանում եք հայացքին դրամատիկություն հաղորդել և ցերեկային դիմահարդարումն արագ դարձնել երեկոյան, վերցրեք մետալիկ էֆեկտով ստվերաներկ և անցեք գծի վրայով:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 6827 անգամ
Читать на русском
|