7 սխալ, որոնք կանայք թույլ են տալիս լողափին
12.07.2016
Երբ դուք գնում եք լողափ, միշտ փորձության եք ենթարկում ձեր մաշկը և մազերը` արևի ճառագայթներ, տապ, չորություն, աղի ջուր: Եկեք հասկանանք, որոնք են ամենատարածված սխալները:
1. Ծածր մակարդակով SPF պաշտպանությամբ միջոցներ եք օգտագործում:
Ուլտրամանուշակագույն ճառագայթները, իրոք, շատ ագրեսիվ են, հենց դրանց պատճառով է մաշկը շուտ ծերանում: Դրա համար չարժե անտեսել արևապաշտպան միջոցները: Ճիշտ ընտրեք SPF-ը պաշտպանությունը: Եթե ձեր մաշկը սպիտակ է և դուք գնում եք արևայրուք ընդունելու առաջին անգամ, պաշտպանության մակարդակը պետք է 50-ից պակաս չլինի: SPF-ը 30 նախատեսված է արդեն արևայրուք ընդունած մաշկի համար:
2. Դեմքին քսում եք պաշտպանություն, որը նախատեսված է մարմնի համար
Ավելի լավ է այդպես չանել: Բրենդների մեծամասնությունը հատուկ դեմքի համար SPF պաշտպանությամբ կրեմներ է արտադրում: Դրանք ավելի ջրիկ են, ավելի լավ են խոնավացնում և չեն փակում ծակոտիները:
3. Արհամարհում եք շուրթերի խնամքը
Մեր շրթունքները ոչ պակաս, քան այլ մասերը, արևի ճառագայթներից պաշտպանության կարիք ունեն: Այդ պատճառով, եթե դուք չեք գնում ձեզ հատուկ բալզամ, մի մոռացեք դեմքի համար նախատեսված կրեմը քսել դրանց վրա:
4. Չեք օգտվում մազերի համար սփրեյից
Մազերը, որոնք այրվել են արևից հետագայում դառնում են փխրուն և չոր: Լողափ գնալուց միշտ օգտագործեք մազերի համար նախատեսված խոնավացնող և արևապաշտպան միջոցներ: Դրանք չեզոքացնում են արևի և ծովի աղի ազդեցությունը: Միաժամանակ փափկացնում են մազերը և փայլ հաղորդում:
5. Մոռանում եք թարմացնել SPF պաշտպանությունը
Եթե նույնիսկ միջոցի վրա գրված է «ջրակայուն», չարժե հավատալ դրան: Ամեն անգամ լողալուց հետո արժե այն կրկին քսել, սակայն մաշկը լավ չորացնելուց հետո:
6. Գնում եք լողափ դիմահարդարումով
Որոշ կանայք՝ նույնիսկ ամբողջությամբ դիմահարդարված: Արևայրուքի ժամանակ ցանկալի է խուսափել ամեն տեսակի դիմահարդարումից:
7. Կապում եք թաց մազերը
Ամենավատը, ինչ դուք կարող եք անել ձեր մազերի հետ, պոչ կապած լողալու գնալն է, այնուհետև, առանց դրանք արձակելու՝ արևայրուք ընդունելը: Առաջինը՝ այդ կերպ խոնավությունը մնում է մազերի մեջ հեռացնելով կարատինը, ինչը նշանակում է, որ մազերը թուլանում են և երկրորդը, թաց կապած մազերը կոտրվում են: Առաջին «լողափային» պայմանն է՝ բաց թողնված թաց մազեր:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 8174 անգամ
Читать на русском
|