Ինչպես փրկել դիմահարդարանքը, եթե սևաներկը կամ կոսիլերն անհետանում են աչքի առջև, սանրվածքը փչացել է անսպասելի անձրևից կամ կոշիկի կրունկը կոտրվել է ամենաանպատեհ պահին։
• Եթե ձեր սանրվածքը կորցրել է փարթամությունը կամ վնասվել է անձրևից, մազերին քսեք չոր շամպուն: Այն կամ կմրագրի և կփրկի այն, ինչ կարելի է փրկել, կամ կօգնի նոր սանրվածք ստանալ:
Խոշոր ոսկեգույն փայլերով դիմափոշին կարող է փոխարինել չոր շամպունը: Փայլերի շնորհիվ այն գլխի վրա չի երևա թեփի նման:
• Եթե սևաներկը լղոզվել է՝ ձեզ կօգնեն կրեմները: Յուրաքանչյուր կրեմ կարելի է օգտագործել սևաներկը հանելու համար, եթե ոչ թարթիչներից, ապա աչքերի տակի հատվածից՝ պարտադիր:
• Եթե կոտրվել է կոշիկի կրունկը՝ ունեցեք ձեր հետ «ծալվող» Bloch կոշիկներից: Նրանց շատ հեշտ է վերցնել, քանի որ կշռում են ընդամենը 234 գրամ և արաքինից նման են սովորական բալետկա կոշիկների:
• Եթե կոշիկը ցավացրել է ոտքը, ունեցեք ձեր հետ հատուկ կպիչներ, որոնց կարելի է կպցնել զուգագուլպաների վրա:
21-11-2025 09:19 Բժիշկները բացահայտել են նույնիսկ փոքր քանակության ալկոհոլի ազդեցությունը քնի որակի վրա: Ալկոհոլը առաջացնում է մասնատված քուն, ինչը նշանակում է, որ ուղեղը կարճ ժամանակով արթնանում է՝ անընդհատ խափանելով քնի ցիկլը: Արդյունքում մարդը չի կարողանում լիովին վերականգնվել մեկ գիշերվա ընթացքում:
20-11-2025 10:14 Դուբայի Julith Coffee սրճարանի մենյուում հայտնվել է հազվագյուտ սուրճ, որի մեկ բաժակի գինը մոտ 990 դոլար: Ըստ տեղեկությունների՝ այս ըմպելիքը պատրաստվում է Պանամայի արևմուտքում գտնվող Բարու հրաբխի անմատչելի լանջերին աճեցված գեյշա տեսակի սուրճի հատիկներից: Յուրաքանչյուր խմբաքանակից ստացվում է ընդամենը մի քանի կիլոգրամ սուրճ մեկ բերքահավաքի ընթացքում: Julith Coffee-ն կարողացել է Պանամայում կայացած աճուրդում ձեռք բերել 20 կգ սուրճի հատիկներ:
20-11-2025 10:13 Վերամշակված սննդամթերքի, երշիկեղենի և սոուսների չափից շատ օգտագործումը կարող է պոտենցիալ մեծացնել սրտի կաթվածի և ինսուլտի առաջացման ռիսկը: Ըստ բժիշկների՝ որքան շատ աղ եք ուտում, այնքան մեծ է հիպերտոնիայի առաջացման ռիսկը, որը հանգեցնում է սրտի կաթվածի և ինսուլտի։ Շաքարը կարող է ոչ պակաս վտանգավոր լինել. չափազանց շատ քաղցրավենիք և շաքարային ըմպելիքներ հանգեցնում են քաշի ավելացման, տրիգլիցերիդների բարձրացման և շաքարախտի զարգացման ռիսկի, որոնք բոլորն էլ վնասակար են սրտի համար։
20-11-2025 10:11 Օրեգոնի աշխատանքային հիգենիայի ինստիտուտի գիտնականները պարզել են, որ ամեն գիշեր նույն ժամին քնելու սովորությունը երկու շաբաթվա ընթացքում նվազեցնում է արյան ճնշումը և ազդեցությունը նկատվում է անկախ հիպերտոնիայի համար դեղորայքի ընդունումից: Ըստ գիտնականների՝ այդ ազդեցությունը համեմատելի էր կանոնավոր վարժությունների կամ սննդակարգում աղի նվազեցման արդյունքների հետ: ։
20-11-2025 10:06 Կառլոս III-ի անվան առողջապահության ինստիտուտի (Իսպանիա) գիտնականները պարզել են, որ փոքր ընտանի կենդանիները, ինչպիսիք են ձկները և համստերները, նվազեցնում են անհանգստությունը երեխաների մոտ: Հետազոտողները ենթադրում են, որ նման կենդանիները ստեղծում են կայուն, հանգիստ միջավայր, որը խթանում է կարեկցանքը և պատասխանատվության զգացումը՝ առանց լրացուցիչ սթրեսի:
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: