Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Չի կարելի մշտապես արևապաշտպան կրեմ քսել

31.05.2016

Independent ամսագիրը հոդված է հրապարակել, որի հիմնական թեման շվեդական Ինստիտուտի հետազոտությունն էր՝ բավական անսպասելի եզրակացություններով: Ինչպես պարզվել է, արևի ճառագայթների բացակայությունը մաշկի վրա մոտ երկու անգամ բարձրացնում է կանանց մահացության աստիճանը:

Էպիդեմիոլոգիական հետազոտությունը, որի ժամանակ գիտնականները հետևում էին 30,000 կանանց 20 տարվա ընթացքում ապացուցել է, որ այն կանայք, ովքեր մշտապես խուսափում էին արևի ճառագայթներից՝ ավելի շատ էին մահանում քաղցկեղային հիվանդություններից:

Արդյունքում հետազոտողները եկել են այն եզրակացության, որ լայն տարածված համոզմունքը, որ պետք է ամեն կերպ խուսափել արևի ուղիղ ճառագայթներից և ոտքից գլուխ քսել արևապաշտպան կրեմ՝ ավելի շատ վնաս է հասցնում, քան օգուտ բերում:

Պատճառն այն է, որ այդ ամենը բերում է նրան, որ ձեր օրգանիզմը զրկվում է վիտամին D3 ստանալու հնարավորությունից:

Հենց այդ պատճառով էլ ԱՄՆ-ում վիտամին D-ի պակասը հասել է համաճարակի աստիճանի, այն դեպքում, երբ հենց այս վիտամինի պակասն է բերում մաշկի քաղցկեղի առաջացմանը:

600x580

Բացի այդ, վիտամին D-ն պաշտպանում է մեր օրգանիզմը ցրված սկլերոզից, տուբերկուլյոզից, ներքին օրգանների բորբոքային և շատ այլ հիվանդություններից:

Չկա ոչ մի հետազոտություն, որը ցույց է տալիս, որ մաշկի քաղցկեղն առաջանում է արևի ճառագայթներից, այնպես, ինչպես և չկա ոչ մի հիմնավոր ապացույց, որ արևապաշտպան կրեմները պաշտպանում են դրանից:

Ավելին, 2000 թ-ին անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ մելանոմայով հիվանդնալու հավանականությունը բարձր է այն մարդկանց մոտ, ովքեր հաճախ են օգտագործում արևապաշտպան կրեմներ:

«Արևայրուքի միջոցներ՝ վտանգավոր սուբստանցիաներ: Վերաբերվեք դրանց, ինչպես թունավոր թափոնների» գրքի հեղինակ, Ֆիզիկական գիտությունների դոկտոր Էլիզաբեթ Լուրդեն, Կալիֆորնիայից, մանրամասն պատմում է, թե որքան վտանգավոր են արևայրուքի միջոցները: Նա աացույցներ է բերում, թե որքան անհարկի է դրանց հաճախակի օգտագործումը: Լուրդեն ասում է, որ այդ միջոցներից շատերը պարունակում են այնպիսի քիմիկատներ և քիմիական միացություններ, որոնք ազդում են էնդոկրին համակարգի վրա:

Դոկտորը նաև շեշտում է վիտամին D3-ի կարևորության մասին և համարում, որ դրա դեֆիցիտը մարդկանց մոտ կապված է արևապաշտպան կրեմների օգտագործման հետ:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 8221 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Գենետիկա թե հիվանդություն. փոխանցվո՞ւմ է թեփոտումը ժառանգաբար և արդյոք այն վարակիչ է

20.11.2024
Թեփը հիվանդություն չէ, այլ գլխամաշկի հիվանդության ախտանիշ կամ մաշկի բնական շերտազատման հետևանք:

Ինչպես են հորմոններն ազդում լիբիդոյի վրա. հետաքրքիր փաստեր

31.10.2024
Լիբիդոն կամ սեռական ցանկությունը յուրաքանչյուր մարդու սեռական կյանքի կարևոր բաղադրիչն է: Պարզվել է, որ հորմոնները էական դեր են խաղում մեր սեռական ցանկությունը կարգավորելու և վերարտադրողական համակարգի աշխատանքի մեջ։

7 սխալ՝ ինտիմ գոտու խնամքի հարցում

25.09.2024
Ժամանակակից կանայք կոսմետոլոգներից ոչ պակաս են տեղյակ դեմքի խնամքի բոլոր նրբություններին։ Բայց երբ խոսքը վերաբերում է ինտիմ գոտու խնամքին, բացահայտվում են գիտելիքների պակաս:

Սրտաբանները բացահայտել են թրոմբների առաջացման անսպասելի պատճառներից մեկը

31.08.2024
Ի՞նչ վատ բան կա, որ մենք անընդհատ նստում ենք գրասենյակում ու մարզանք չենք անում։

Գիտնականները հաշվարկել են ճշգրիտ տարիքը, երբ օրգանիզմը սկսում է կտրուկ ծերանալ

28.08.2024
Ամեն ինչ կապված է նյութափոխանակության փոփոխությունների հետ:

6 ամառային սովորություն, որոնք կարող են վնասել ձեր երիկամներին

26.07.2024
Ամառային ամենատարածված սովորույթներն ու ծեսերը կարող են ոչ միայն բարձրացնել մեր տրամադրությունը, այլև լրջորեն ազդել առողջության վրա։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
21-11-2024 13:50
36-ամյա երգչուհի Ադելը կարող է ավարտել կարիերան ծանր հիվանդության պատճառով՝ նա տառապում է ականջի ինֆեկցիայից, որը կարող է հանգեցնել ռեցիդիվի և ամբողջությամբ զրկել նրան ձայնից։ Այս մասին հայտնում է RadarOnline.com-ը՝ ինսայդերներին հղումով։
21-11-2024 13:37
Comedy Club-ի աստղ 53-ամյա Մարինա Ֆեդունկովն առաջին անգամ մայր է դարձել։ Այս մասին հայտնում է StarHit-ը՝ իր աղբյուրներին հղումով։ Երեխայի հայրը Ֆեդունկովայի ամուսին Ստեֆանո Մեգին է, ով նրանից փոքր է 12 տարով։
21-11-2024 13:23
Երգչուհի Օլգա Բուզովան պատմել է, որ ինքը սիրահարված է Օլեգ Մայամիին, եւ այն էմոցիաները, որոնք նա ցուցաբերում է իր զուգընկերոջ հանդեպ, ամենեւին էլ շինծու չեն։ Այս մասին նա հայտնել է Love Radio-ի եթերում։ Երգչուհու խոսքով՝ այն, ինչ տեղի է ունեցել իրենց միջեւ համատեղ տեսահոլովակի նկարահանման հրապարակում, «իրական» է եղել:
21-11-2024 10:41
55-ամյա Ջենիֆեր Լոպեսը, ով մի քանի ամիս առաջ ամուսնալուծվել է 52-ամյա Բեն Աֆլեքից, կասկածվում է նոր սիրավեպ ունենալու մեջ։ Ինչպես հայտնում են Daily Mail-ի ինսայդերները, երգչուհին սկսել է հետաքրքրվել իր անվտանգության աշխատակիցով։ «Նրան գրավում է այս տղան, բայց գլխավորն այն է, որ նա վստահ է, որ դա կխենթացնի Բեն Աֆլեքին։ Դերասանուհին չէր ցանկանում բաժանվել, բայց Բենը միշտ եղել է նրանցից, ով փախել է իր խնդիրներից։ Ջենիֆերը կարծում է, որ ֆլիրտը կբարելավի իր իմիջը»,- ասում է RadarOnline-ի աղբյուրը:
21-11-2024 09:46
Բրիթնի Սփիրսը կրկին փոխել է իր անունը սոցիալական ցանցերում. Instagram-ի նրա պրոֆիլում այժմ գրված է Xila Maria River Red: Բրիթնին River Red անունը վերցրեց Սեմ Ասգարիից ամուսնալուծվելուց անմիջապես հետո. սրանով նա հերթական անգամ վախեցրել է իր երկրպագուներին, որոնք անհանգստացած են նրա անկայուն հոգեվիճակով և տարօրինակ պահվածքով։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2024 թ․

01.11.2024
Աստղերը խոստանում են բավականին հանգիստ ամիս. նոյեմբերի մեծ մասը կանցնի «Բաժակը կիսով չափ լիքն է» կարգախոսի ներքո։

LADYNEWS TV
Սոնա Ռուբենյանը նոր տեսահոլովակ է թողարկել։ «Իմ աղջիկ» երգը, որը երգչուհին նվիրել է իր դստերը՝ Մարիին, ներկայացնում է զգացմունքային ու պարզ տեսահոլովակ, որտեղ Սոնայի կողքին նկարահանվել է նաեւ փոքրիկ Մարին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
18.11.2024
Դիտվել է 747 անգամ
15.11.2024
Դիտվել է 425 անգամ
16.11.2024
Դիտվել է 425 անգամ
19.11.2024
Դիտվել է 251 անգամ
20.11.2024
Դիտվել է 209 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster