Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

Երջանիկ կյանքի 7 գաղտնիք` «Սեքսը մեծ քաղաքում» սիրավեպի հեղինակից

04.05.2016

Քենդես Բուշնելը` «Սեքսը մեծ քաղաքում» սիրավեպի հեղինակը, հպարտանում է, որ հասել է ամեն ինչի առանց որևէ մեկի օգնության և կիսվել հաջողության գաղտնիքներով:

Մարդկանց մեծամասնությունը բավականաչափ ուժեղ չեն ցանկանում դառնալ լավագույնն իրենց մասնագիտության մեջ: Ոչ բոլորն են երազում աստղային կյանքով ապրել, կամ լինել ղեկավար, ու դրանում ոչ մի սարսափելի բան չկա: Բայց եթե դուք երազում եք հասնել ձեր ոլորտի բարձունքին, ապա պետք է սովորեք լինել կարգապահ, կենտրոնացած և հանգիստ ընդունեք մերժումն ամեն օր:

Հեշտ ճանապարհ գոյություն չունի

Հաջողության կարելի է հասնել, եթե դուք ուշադիր եք յուրաքանչյուր մանրուքի հանդեպ: Ինչ էլ որ ձեզ հանձնարարել են, փորձեք գերազանց կատարել: Եթե դուք ցույց չտաք, որ գերազանց եք կատարում նույնիսկ փոքրիկ խնդիրները, ինչպե՞ս բոլորը կիմանան, որ դուք ունակ եք ավելին անելու:

Ներդրեք ձեր առաջընթացի մեջ այնքան, որքան դա անում եք հարաբերություններում

Կանայք հաճախ կենտրոնանում են կյանքի ուղեկից գտնելու վրա, տալով դրան առաջնային կարևորություն: Փորձեք նույն կերպ վերաբերվել աշխատանքին:

Դադար տվեք, նախքան պայքարի մղվելը

Եթե դուք ինչ-որ բանից նեղվել եք, ժամանակ վերցրեք հանգստանուլու համար: Հաճախ առաջին արձագանքը կախված է նրանից, թե ինչ է կատարվում ձեր գլխում, այլ ոչ թե իրականում:

Ուժը տրամաբանության մեջ է

Կարևոր չէ, թե ինչով եք դուք զբաղվում: Հաջողության հասնելը ալգորիթմ է, որը պետք է ընկալել:

600x580

Մարզեք ուղեղը

Պետք է շատ կարդալ և հետևել նորություններին: Եթե դուք փնտրում եք ոչ ստանդարտ որոշումներ, պետք է լքել հարմարավետության գոտին: Երբեմն օգտակար է շեղվել աշխատանքից՝ զբոսնել փողոցով, վերցնել հետաքրքիր գիրք: Պետք է մշտապես ինչ-որ բան անել, որը կստիպի ձեզ մտածել:

Վայելեք ձեր կյանքի յուրաքանչյուր փուլը

Հիշեք, հաջողությունը աստիճանաբար է գալիս: 20 տարեկանում դուք դեռ սովորում եք և ճանաչում ինքներդ ձեզ: 30-ում դուք արդեն ունեք 10 տարվա փորձ, ինչը ձեզ որոշակի հեղինակություն է տալիս: Շատ կանայք հաջողության հասնում են 40-ից հետո, ուղղակի նրա համար, որ մինչ այդ նրանք մշտապես աշխատում էին: Համբերությունը և ջանքերը արդեն հաղթանակի կեսն են:

Եղեք ակտիվ, մի սպասեք, որ ինչ-որ մեկը ստիպի ձեզ գործել

Ինքներդ փնտրեք ոգեշնչում: Արեք առավելագույնը, ինչ դուք կարող եք:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 6469 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Պետք է արդյոք օրական երկու լիտր ջուր խմել

25.04.2024
Ջուրը կենսական նշանակություն ունի օրգանիզմի բազմաթիվ գործընթացների համար՝ սկսած մարսողությունից մինչև առողջ հոդերի պահպանումը: Բայց ո՞րն է անհրաժեշտ չափը:

Այս նշանների տղամարդիկ չեն ներում դավաճանությունը, սակայն իրենք հավատարմություն չեն խոստանում

09.04.2024
Թվում է, թե նրանք, ովքեր կտրականապես անհանդուրժող են դավաճանության հանդեպ, իրենք պետք է լինեն հավատարմության և նվիրվածության օրինակ, բայց ոչ, եթե մենք խոսում ենք այս եռյակի մասին: 

8 միջոց սմարթֆոնի ստրկությունից ազատվելու և էկրանային ժամանակը նվազեցնելու համար

15.03.2024
Ժամանակակից աշխարհում գրեթե անհնար է լիովին հրաժարվել գաջեթներից։ Ի դեպ, դա բոլորովին էլ պարտադիր չէ. պարզապես կրճատեք ձեր էկրանային ժամանակը ողջամիտ չափերի, որում ձեզ կօգնեն հետևյալ ութ խորհուրդները:

Կենդանակերպի որ նշաների բախտը կբերի սիրո հարցում այս գարնանը

05.03.2024
Աստղագուշակները նշել են կենդանակերպի այն նշաններին, ում բախտն այս գարնանը կբերի անձնական կյանքում․ հնարավոր են ռոմանտիկ հանդիպումներ, անակնկալներ, ժամադրություններ, ինչպես նաև հարաբերությունների նոր փուլ։

Գիտնականները պարզել են, թե որ տարիքում են մարդիկ առավել երջանիկ

20.02.2024
Կյանքի լավագույն շրջանի մասին խոսելիս մարդիկ հաճախ նկատի են ունենում ուսանողության տարիները, սակայն հետազոտողները վստահ են. «երջանկության տարիքը» գալիս է շատ ավելի ուշ և միևնույն ժամանակ՝ առավելագույն ինքնավստահությամբ։

«Միսս Ճապոնիա 2024»-ի ուկրաինացի հաղթողը հրաժարվել է տիտղոսից

06.02.2024
Այս մասին փետրվարի 5-ին հայտնել է ճապոնական Kyodo News գործակալությունը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-04-2024 11:32
Արևածաղիկը, կարագը, գետնանուշի կարագը, պարմեզանը, մակադամիան, կոկոսի յուղը, քունջութը և ձողաձկան լյարդը հարուստ են ճարպերով, ինչը նրանց շատ կալորիական է դարձնում: Այնուամենայնիվ, դրանք պարունակում են կյանքի համար անհրաժեշտ բազմաթիվ միկրո և մակրո տարրեր: Հետևաբար, ըստ մասնագետների՝ դրանք բացառելու կարիք չկա, գլխավորը միջոցը պահպանելն է, քանի որ չափաբաժինը որոշում է՝ արտադրանքը կլինի «դեղամիջո՞ց», թե՞ «թույն»։
27-04-2024 11:07
Ամուսնուն/կնոջը դավաճանելը ոմանց համար մղձավանջային սցենար է: Սակայն հայտնի նյարդավիրաբույժն ասում է, որ դուք կարող եք հանգիստ լինել՝ իմանալով, որ նման երազները չեն նշանակում, որ ձեր հարաբերությունները վտանգված են: Իր «This Is Why You Dream» գրքում բժիշկ Ռահուլ Ջանդիալը գրում է, որ նման սեքսուալ երազները զարմանալիորեն տարածված են եւ չեն վկայում ձեր զուգընկերոջը դավաճանելու ցանկության մասին:
27-04-2024 05:29
Իրանում կանանց արգելել են այցելել մարզադաշտերից մեկը: Յադեգար-է Էմամ մարզադաշտը փակ է կանանց համար, քանի դեռ այնտեղ ենթակառուցվածքները «բարելավված չեն»:
26-04-2024 08:16
Լույսի ավելի բարձր մակարդակի ազդեցությունը կարող է օգնել մարդկանց ավելի զգոն զգալ և բարելավել մտավոր աշխատանքը: Ըստ Բելգիայի Լիեժի համալսարանի գիտնականների՝ այս ազդեցությունները հիմնականում կախված են ցանցաթաղանթի լուսազգայուն բջիջների ենթադասից, որոնք կոչվում են ipRCG: Այս բջիջները թափանցում են ուղեղի մի քանի հատվածներ, ներառյալ հիպոթալամուսը, որը կապված է ցիրկադային ռիթմի, քնի և ուշադրության կարգավորման հետ:
26-04-2024 08:13
Շվեդիայի արքայադուստր Վիկտորիան աշնանը բանակային պատրաստություն կանցնի, որն անհրաժեշտ է սպայական կոչման համար։ 46-ամյա Վիկտորյայի մարզումը նրա՝ գահին բարձրանալու նախապատրաստության մի մասն է լինելու:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 672 անգամ
23.04.2024
Դիտվել է 200 անգամ
25.04.2024
Դիտվել է 165 անգամ
26.04.2024
Դիտվել է 125 անգամ
27.04.2024
Դիտվել է 58 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster