7 վիտամիններով լի ըմպելիք՝ գարնանային տրամադրությունը բարձրացնելու համար
24.03.2016
Երկար ձմեռվանից հետո օրգանիզմը վերականգման կարիք ունի, պարզապես պետք է բլենդերի մեջ գցել մրգեր և բանջարեղեն և խմել այդ կոկտեյլը:
Ահա 7 ըմպելիք, որոնք իսկական վիտամինային ռումբ են:
Կիվի, լայմ, նուռ
Պատրաստման համար անհրաժեշտ են․
- 6 կիվի - 4 լայմ - 1 մեծ նուռ։
Պատրաստման եղանակը
Կտրատեք կիվին խոշոր քառակուսիներով, լայմը կիսեք երկու մասի: Մեկ լայմից կտրեք երկու կլորակ, մի կողմ դրեք: Լայմից քամեք հյութը: Հանեք նռան հատիկները: Կիվիի կտորները և լայմի հյութը բլենդերով հարեք: Բաժակի մեջ դրեք լայմի կտորներ և նռան հատիկներ, վրայից լցրեք կիվիի պյուրեն:
Խնձոր, նուշ
Պատրաստման համար անհրաժեշտ են․
- 5 նուշ - 1 խնձոր - 1 բանան - ½ կաթ - ¼ թեյի գդալ դարչին։
Պատրաստման եղանակը
Մաքրեք բանանը, կիսեք խնձորը, հանեք կորիզները: Կտրատեք մրգերը, ավելացրեք նուշը, կաթը և դարչինը ու հարեք բլենդերով:
Բազուկ, նարինջ, կոճապղպեղ
Պատրաստման համար անհրաժեշտ են․
- ¼ միջին բազուկ - 1 նարինջ - 2 փոքր գազար
-մի փոքր կոճապղպեղ։
Պատրաստման եղանակը
Մաքրեք բազուկը, կտրատեք, հարեք բլենդերով: Հյութի վրայից հանեք գոյացած փրփուրը, իսկ հյութը դրեք սառնարանի մեջ՝ մոտ երկու ժամով, քանի որ այն չի կարելի միանգամից խմել: Նարինջը մաքրեք, բաժանեք մասերի, մաքրեք ու կտրատեք գազարը և կոճապղպեղը: Բոլոր բաղադրիչները միացրեք, բազուկի հյութը նույնպես, և հարեք բլենդերով:
Խնձոր, նեխուր
Պատրաստման համար անհրաժեշտ են․
- 1 վարունգ - 1 կանաչ խնձոր - 200 գր նեխուր - 1 լայմ կամ կիտրոն - սամիթ կամ մաղադանոս։
Պատրաստման եղանակը
Վարունգը, խնձորը, նեխուրը և կանաչին կտրատում եք և հարում բլենդերով: Լայմից քամում եք հյութը, ավելացնում պյուրեին և լավ խառնում:
Կոճապղպեղ, արքայախնձոր
Պատրաստման համար անհրաժեշտ են․
- 1 բանան - 1 թարմ արքայախնձոր - մի կտոր կոճապղպեղ - ½ բաժակ կաթ։
Պատրաստման եղանակը․
Բանանը, արքայախնձորը և կոճապղպեղը մաքրում և կտրատում եք: Ավելացնում եք կաթը և հարում բլենդերով:
Արմավ, բանան
Պատրաստման համար անհրաժեշտ են․
- 1 կամ 2 արմավ առանց կորիզի - 1 բանան - 1 բաժակ նշի կամ կովի կաթ - ¼ թեյի գդալ դարչին։
Պատրաստման եղանակը
Մաքրում եք բանանը, բոլոր բաղադրիչները միասին հարում եք բլենդերով:
Նարինջ, գազար, բանան
Պատրաստման համար անհրաժեշտ են․
- 2 միջին գազար - 1 խնձոր - 1 բանան - 1 նարինջ
- մի քիչ վարսակի փաթիլներ
- ½ լ նարինջի հյութ։
Պատրաստման եղանակը
Մաքրել բոլոր բաղադրիչները, կտրատել, մանրացնել: Խառնել իրար և լավ հարել։ Ավելացնել վարսակի փաթիլներ և խառնել, այնուհետև ավելացնել նարինջի հյութը հարել:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 9985 անգամ
Читать на русском
|