|
Ինչպես ընտրել դիմահարդարման վրձինները
05.11.2015
Վրձինների, ինչպես նաև կոսմետիկայի ընտրությունը պայմանավորված է անհատական պահանջմունքով․ հաստ տոնային կրեմի կամար նախատեսված վրձինը անպետք է նրանց համար, ովքեր միայն դիմափոշի են օգտագործում, իսկ ամենափափուկ վրձինը կարղ է անպիտան դուրս գալ այտերի երանգավորման համար։
Սակայն ընդհանուր երաշխավորություններով կարելի է կազմել վրձիննների այն հավաքածուն, որոնք հետագայում, փորձից ելնելով, կարելի է նաև հավելել։
Կարևոր է հիշել, որ վրձինները կարելի է օգտագործել նաև ոչ միայն ըստ նախնական նշանակության՝ դրանք հնարավոր է կիրառել նաև ըստ հարմարության, և հենց այդտեղ է ողջ հմայքը։
Ներկայացնում ենք վրձինների ձեզ անհրաժեշտ հավաքածուն, որն, ըստ ձեր նախասիրության, կարող եք համալրել։

1) Տոնային կրեմի համար նածատեսված վրձին
2) Ուղղումներ անելու համար նախատեսված վրձին
3) Դիմափոշու համար նախատեսված վրձին
4) Այտերը երանգավորելու համար նախատեսված վրձին
5) Ստվերների համար նախատեսված վրձին
6) Ստվերների համար նախատեսված վրձին
7) Թարթիչների ծայրերի և ունքերի համար նախատեսված վրձին
8) Շրթներկի համար նախատեսված վրձին։
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 8221 անգամ
Читать на русском
|