Who («Ով») ավստրալական ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենագեղեցիկ կանանց ամենամյա ռեյտինգը: Ամսագրի անցկացրած հարցումներով՝ այս անգամ լավագույնն է հանրահայտ սուպերմոդել Միրանդա Քերը: Ռեյտինգը կազմվել է' ըստ ընթերցողների քվեարկության: Եվ չնայած որ Who-ն ունի բազմահազար ընթերցողներ ամբողջ աշխարհում, եւ այս ցանկը սպասված է, շատերը կարծում են՝ արդյունքը ենթակա է քննարկման:
Անգամ եթե դա այդպես է, այնուամենայնիվ, չես հերքի, որ Միրանդան իրոք գեղեցիկ է:
Անգամ որդու' Ֆլինի ծնունդից հետո նրա կազմվածքը շարունակում է գայթակղիչ մնալ. նա դեռևս աշխարհի ամենապահանջված մոդելների թվում է:
Who –ին տված հարցազրույցում Միրանդա Քերը նշել է, որ դժվար է աշխատել 18 ժամ' միևնույն ժամանակ լինելով կին ու մայր:
«Հիմա, երբ ծնվել է իմ փոքրիկ արևը, ես առաջին հերթին մայր եմ ու կին, ապա միայն' գեղեցկուհի, ում համար արտաքինը աշխատանք է»:
09-12-2024 10:40 Stikes Muhammadiyah Ciamis College-ի (Ինդոնեզիա) գիտնականները պարզել են, որ լոլիկի հյութի օգտագործումը ոչ միայն հագեցնում է օրգանիզմը վիտամիններով, այլև օգնում է վերահսկել արյան ճնշումը: Գիտնականների կարծիքով, A, B, C վիտամիններով, կալիումով և այլ օգտակար նյութերով հարուստ լոլիկը դրսևորել է իր դրական ազդեցությունը օրգանիզմի վրա համալիր ազդեցության շնորհիվ։
09-12-2024 10:03 Բահրեյնում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում 55 կգ քաշային կին ծանրորդների մրցապայքարում Հայաստանի հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը պոկում վարժությունում բարձրացրեց 85 կգ: Հրում վարժությունում նա բարձրացրեց 117 կգ և 120 կգ և այս վարժությունում Գրիգորյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիր: Երկամարտի 205 կգ արդյունքով Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: 19-ամյա Ալեքսանդրան 2024 թվականի Եվրոպայի առաջնության չեմպիոն է:
09-12-2024 10:00 Բժիշկները նշել են սրտի կաթվածի հնարավոր նշաններից մեկը՝ ցավ ծնոտի մեջ, որը տարածվում է պարանոցի վերևում և դեպի ձախ թեւը: Նրանք հորդորել են չհապաղել այցելել սրտաբանին, եթե ցավը երկար ժամանակ չի անհետանում և ուղեկցվում է սրտխառնոցով ու կրծքավանդակի շրջանում ուժեղ անհանգստությամբ։
09-12-2024 09:50 ԱՄՆ Փենսիլվանիա նահանգից մի զույգ, որը ամուսնալուծվել է գրեթե 50 տարի առաջ, կիրակի օրը կրկին ամուսնացել է, հայտնում է Associated Press-ը։ Նրանք ամուսնացել են 1951 թվականի նոյեմբերին և ունեցել չորս երեխա, բայց 1975 թվականին ամուսնալուծվել են, որի պատճառների մասին չեն ցանկացել նշել: Ի վերջո, երկուսն էլ նորից ամուսնացել են և երկար տարիներ ապրել իրենց ամուսինների հետ, մինչև նրանց մահը:
09-12-2024 01:11 32-ամյա Բարրի Քեոգանը, ով հայտնի է դարձել «Սոլթբերն» ֆիլմում իր գլխավոր դերակատարմամբ, ապաակտիվացրել է իր Instagram-ի հաշիվը և X սոցիալական ցանցում դժգոհել է այն հսկայական ատելությունից, որին բախվել է վերջերս՝ Սաբրինա Քարփենթերին իր դավաճանության մասին լուրերի ֆոնին: «Ամեն ինչի սահման կա: Իմ անունը համացանցում ցեխի հետ են խառնել, և ես սովորաբար դրան չեմ արձագանքում: Բայց հիմա պետք է պատասխանեմ, քանի որ մարդիկ անցնում են սահմանը»,- գրել է դերասանը:
Լիլիթ Հովհաննիսյանը ներկայացրել է նոր տեսահոլովակ՝ «Abnormal» երգով։ Լիլիթը խոստովանել է, երգն իր երգացանկի ամենասիրելի գործերից է, որից մինչ օրս «չի հագեցել»։