|
Որպեսզի զարդեղենը փայլի ինչպես նորը
10.07.2015
Ինչպես նորը կփայլեն ու ձեզ կուրախացնեն ձեր ոսկերչական զարդերը, եթե դրանց խնամքի համար օգտվեք ներկայացվող եղանակից։
Ձեզ անհրաժեշտ կլինի․
-1 ճաշի գդալ աղ -1 ճաշի գդալ սոդա -1 ճաշի գդալ աման լվալու հեղուկ -1 բաժակ ջուր -1 կտոր ալյումինե նրբաթիթեղ։
Մաքրման փուլերը
1․Ջուրը 1-2 րոպե տաքացրեք միկրոալիքային ջեռոցի մեջ։
2. Ալյումինե նրբաթիթեղից կտրեք մի կտոր և դրեք փոքր տարրայի կամ բաժակի հատակին։
3. Տաք ջուրը լցրեք տարրայի մեջ։ Ավելացրեք աղը, սոդան և աման լվալու հեղուկը։

4. Ոսկերչական իրերը դրեք մանրաթիթեղի վրա և թողեք 5-10 րոպե։
5. Զարդեղենը լվացեք սառը ջրով և չորացրեք չոր կտորով։
Այս մեթոդը փակցրեք ակնառու մի տեղ, որպեսզի չմոռանաք։
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 9647 անգամ
Читать на русском
|