Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Վախենում եմ ուշանալ կյանքի շատ արագ ընթացող ռիթմից. Աննա Հարությունյան

29.05.2013

LADYNEWS.am-ի «Քո հարցը» հարցազրույցների շարքն այս անգամ ներկայացնում է դերասանուհի Աննա Հարությունյանի պատասխանները LN-ի ընթերցողների հարցերին:


Ամալյա - 1. Ո՞րն է Ձեր ամենամեծ ձեռքբերումը:

- Նախ կյանքն ինքն իրենով, ընտանիքս, նրա տված դաստիարակությունը, օրսըստօրե ձեւավորվող աշխարահհայացքս, ուրախանալու, զարմանալու կարողությունս, մասնագիտութանս ճիշտ ընտրութունը, լավատեսությունս, չհիասթափվելու, միշտ առաջ նայելու կարողությունս և վերջապես` նպատակասլացությունս դեպի բարձրագույն նպատակ:

2.Ամենամեծ առավելությո՞ւնը:

 - Ըստ իս՝  մեծագույն առավելությունս իմ աշխատասիրությունն է: Առանց աշխատելու ես ինձ չեմ պատկերացնում, միշտ համոզված եմ եղել՝ աշխատանքը գեղեցկացնում է մարդուն:

3.Ամենամեծ թերությո՞ւնը:

- Դրանք հիանալի կերպով կարողնում եմ քողարկել (ծիծաղում է):

600x580

Անիկո - Ո՞րն է Ձեր ամենասիրելի ֆիլմը եւ մուլտֆիլմը:

 - Մուլտֆիլմը՝ TOM and JERY, իսկ սիրած ֆիլմը ժամանակ առ ժամանակ փոփոխվում է, վերջերս դիտած ֆիլմերից հավանել եմ «Աննա Կարենինայի» ամերիկյան տարբերակը:

ԳեղեցիկԻնձ հետաքրքիր է ունե՞ք  ցանկալի դեր, որը դեռ չեք խաղացել եւ կուզենաք խաղալ:

- Այո´, շատ եմ ցանկանում խաղալ Մարգարիտ Գոթիեն:

Մարիա - Հոլիվուդյան դերասաններից  ո՞վ  է  Ձեր ամենասիրելի դերասանը եւ արդյոք փորձո՞ւմ եք նմանվել նրան:

- Հիանալ, ոգեշնչվել, ծափահարել, սովորել, բայց ոչ երբեք նմանվել: Սիրելի դերասաններս հիմնականում պատկանում են արական սեռին՝ Նիկոլաս Քեյջ, Ջոն Մալկովիչ, Ջեֆերի Ռաշ, Ջոն Տրավոլտա, Խավիեր Բարդեն եւ այլոք:

600x580

Մերի - 1. Ձեր կյանքում կատարած ամենախենթ արարքը ո՞րն է:

–Խենթ արարքներ շատ են եղել, օրինակ՝ 12 տարեկան էի, ամառային արձկուրդները գյուղում էի անցկանում, մի օր շատ պատահաբար հարեւանի բակից հավի մի փոքրիկ ճուտիկ գտանք, դեղին-դեղին ինչպես մուլտերում, և քույրիկիս հետ սկսեցիք խնամել, լողացնել, անընդհատ կերակրել: Մի խոսքով՝ անգիտակցաբար դաժան վարվեցինք խեղճի հետ, և ճուտիկը սատկեց: Ես որոշեցի նրան հողին հանձնել և ինչպես կարգն է , թաղեցիք: Հիմա, երբ լինում եմ գյուղում և անցնում գերեզմանի մոտով, սիրտս ճմլվում է մանկության անցած-գնացած օրերի համար:

2. Ինչի՞ց եք ամենաշատը վախենում:

- Վախենում եմ ուշանալ կյանքի շատ արագ ընթացող ռիթմից, վախենում եմ չհասցնել լիարժեք ապրել: Միշտ ականջներումս Ուիլյամ Սարոյանի խոսքերն են հնչում. «Կյանքիդ ժամերն ապրիր այնպես, որ  ոչ մի վայրկյանի համար չզղջաս»:

3. Ի՞նչ եք կարծում, կարո՞ղ է լինել իսկական սեր 14-15 տարեկանում:

- Կյանքում ամեն բան է հնարավոր, չնայած՝ ես այդ տարիքում սեր չեմ ապրել:

Սոնա -  Ինչպիսի՞ մանկություն եք ունեցել, պատմեք մի հետաքրքիր դեպք Ձեր մանկությունից:

- «Մանկությունը մի թռչուն է` թելով կապված մեր սրտերից», ինչքան մեծանում եմ, այնքան ուժգնորեն են հնչում ակնջներումս հայտնի երգի բառերը: Հրաշալի, հոգեթով մանկություն եմ ունեցել: Իսկ հետաքրքիր  դեպք արդեն պատմեցի:

600x580

Նինա - Աննա´, էլի նկարահանվելո՞ւ եք հեռուստասերիալներում:

- Այժմ ամբողջովին տարված եմ իմնոր մտահղացմամբ, այն է` իմ նիհարեցման սրահը: Ամբողջ ուժս ու եռանդս այնտեղ եմ ներդնում, սակայն հոյակապ կերպարի առաջարկը մերժելը դժվար կլինի: Եվ բացի դա այս ամսվա մեջ 2 ներկայացման պրեմերա ունեմ թատրոնում:

Մարի -  Եթե թատրոնում  կամ կինոյում Ձեզ տրվի դեր, որտեղ անհրաժեշտ կլինի նկարվել բաց տեսարաններում, համբուրվել կխաղա՞ք:

- Մասնագիտութանս մեջ սահմանապակումեր չունեմ , այլապես ո՞ւր մնաց արտիստի ազատությունը: Յուրաքանչյուր բան, թեկուզ ամենազզվելին, կարելի է հիանալի կերպով ներկայացնել: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպիսի խմբի հետ կաշխատեմ, արդյոք կհամընկնե՞ն ռեժիսորի և իմ կարծիքները՝ կապված կերպարի հետ: Այդուհանդերձ, եթե Միլոժ Ֆոռմանը առաջարկեր, առանց մտածելու կհամաձայնեի (ծիծաղում է):

Լիանա - Աննա´, ճի՞շտ է, որ Դուք արմատներով Շամշադինից եք:

- Այո´, դրա վառ ապացույցն էլ  վերջերս էկրան բարձրացած «Չիկագո-Ծաղկաձոր տրանզիտ» ֆիլմն էր. ինձ համար վերին աստիճանի հաճելի մի աշխատանք:

Աննա Խաչատրյան - Կապրեի՞ք ինչ-որ մեկի հետ քաղաքացիական ամուսնությամբ:

 - Երբեք չես իմանա՝ ինչի կբախվես: Չեմ կանգնել ընտրության առաջ, ուստի չեմ կարող հստակ պատասխանել:

Նարե - Ինչպիսի՞ տղամարդիկ են Ձեզ դուր գալիս:

- Ինձ միայն իմ ապագա ամուսինն է դուր գալիս (ծիծաղում է):

600x580

Կարինա Գրիգորյան - Ինձ հետաքրքիր է՝ Ձեզ համար ձանձրալի չե՞ն այդքան երկար  նկարահանումները, այն էլ  շատ դանդաղ առաջ ընթացող այդ սերիալներում:

- Ստեղծագործողի համար  սարսափելի է, երբ ասելիք չկա: Ձանձրույթ պատաում է, սակայն մեր գործն է այն ցույց չտալ:

Սիրան Հովհաննիսյան - Դուք թատրոնում խաղո՞ւմ եք, եթե այո, ապա ո՞ր թատրոնում: Որտեղ է ավելի հետաքրքիր խաղալը թատրոնո՞ւմ, թե սերիալո՞ւմ:

Շուրջ 6 տարի է՝ խաղում եմ «Գոյ» փորձարարական թատրոնում, ինչպես նաեւ աշխատում տարբեր թատերախմբերի հետ, որոնց ներկայացումները կարող են լինել ցանացած թատրոնի բեմում: Իսկ համեմատել թատրոնը և սերիալը ես անկարող եմ:

Լուսինե Մեյմարյան - Ի՞նչ եք կարծումկկարողանաք հասնել մեծ բարձունքների, մեծ բեմեր նվաճել եւ այնքան ճանաչված դառնալ, որ փողոցով քայլելիս շատերը Ձեզ ճանաչեն:

 - Կարևորը համառ ձգտումն է դեպի նպատակը: Եվ հետո ինչպես ասում է Պաուլո Կուելյոն. «Երբ դու ինչ-որ բան շատ ուշեղ ցանկանում  ես, ամբոջ տիեզերքը ցանկանում է դա քեզ հետ միասին»:

Սիրուն- Կասե՞ք՝ ինչու ընտրեցիք դերասանի մասնագիտությունը:

- Թատրոնը բոլոր արվեստների  սինթեզն է: Լինելով դերասան՝ կարող եմ լինել ամեն ոք՝ բժիշկ, իրավաբան, արքայադուստր և այլն… Այն հետաքրքիր է,երիտասարդ և զգամունքային:

600x580

Էսֆիրա- Ո՞րն է Ձեր սիրած միրգը եւ գույնը:

-Սիրած միրգը`  դեղձը, սիրած գույնը` կանաչը:

Անժելա - Երջանի՞կ եք հիմա եւ ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր երջանկությունը:

-Լիովին երջանիկ եմ: Կարծում են՝ երջանկութունը ներքին ազատությունն է, բարին կամենալու ունակությունը, մաքուր խիղճը և լիաթոք շնչելու հնարավորությունը:

Ստեփան - Կուզեի՞ք  նոր բաեկամներ  ձեռք բերել:

- Մարդաճանաչությունն անվերջանալի ճանապարհորդություն է: Յուրաքանչյուր նոր ծանոթություն նոր հորիզոններ է բացում անհատի համար, յուրաքանչուր անձ բերում է նոր հույզեր և նոր աշխարահհայացք: Չեմ խուսափում նոր բարեկամներ ձեռք բերելուց, բայց և զգուշավոր եմ:

 Շողիկ Գալստյան

Աղբյուր` LADYNEWS.am


Դիտվել է 12608 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Փերիս Հիլթոնի սննդաբանը բացատրել է, թե երբ է աղանդեր ուտելու լավագույն ժամանակը

19.03.2024
«Աղանդեր կերեք ընթրիքից առաջ». այստղային դիետոլոգը բացահայտել է սննդի նկատմամբ իր մոտեցման գաղտնիքները։

6 խորհուրդ նրանց համար, ովքեր այս պահին միայնակ են զգում

08.02.2024
Եթե նույնիսկ ձեր շրջապատում շատ ընկերներ ու ծանոթներ կան, իսկ սոցցանցերում բաժանորդներից շատ են հաղորդագրությունները, փաստ չէ, որ դուք միշտ աջակցություն և ըմբռնում կզգաք։

Արդյո՞ք կհանգեք ամուսնության․ 8 հարց, որ պետք է տալ տղամարդուն հարաբերությունների սկզբում

15.11.2023
Աշխատատեղը (նույնիսկ մասնագիտությունը) կարելի է փոխվել, երեխաները մեծանում և հետո ստեղծում են իրենց ընտանիքը, ընկերները կարող են գալ ու գնալ: Սակայն կանանց մեծ մասը երազում է ամուսնանալ մեկ անգամ և ամբողջ կյանքի համար:

«Լավագույն գինին այն է, որը ձեզ է դուր գալիս»․ Հայաստանի լավագույն սոմելյե Մարիամ Սաղաթելյան

22.08.2023
Սոմելյեի  յուրահատուկ մասնագիտության, լավագույն գինինիների ճիշտ ընտրության, դրանց պահպանման և հարակից հարցերի շուրջ է մեր հացազրույցը Մարիամ Սաղաթելյանի հետ։

«Եթե ֆիլմերի սիրային տեսարաններն արդարացված չեն, հրաժարվում եմ դրանք խաղալ»․ Նատալիա Բարդո

16.08.2023
Դերասանուհին պատմել է ռոմանտիկ տեսարանների նկարահանումների և բարեկազմության գաղտնիքների մասին։

Cherchinyan cosmetics-ի արտադրանքը ճանաչում է ստանում

14.04.2023
Կորոնավիրուսային համավարակի շրջանում, երբ հանրությունը համատարած մեկուսացման մեջ էր, նոր կենսակերպը շատերին ստիպեց վերանայել իրենց կարողությունները, որոնել, գտնել ինքնաիրացման, գործունեության նոր ոլորտներ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
03-05-2024 09:27
Կնոջ առևանգման մեջ մեղադրվող տղամարդը բանտ է նստել ԱՄՆ Ֆլորիդա նահանգում, իսկ հետո երկու ամիս անց ազատ է արձակվել և առևանգել նույն կնոջը: 53-ամյա Ջեֆրի Հոլլին վերադարձել է բանտ՝ 11 մեղադրանքով:
03-05-2024 09:19
Սննդային հավելումներն իսկապես կարող են օգնել բարելավել սննդային որակը: Այնուամենայնիվ, ըստ մասնագետների, դրանք չեն կարող փոխարինել հավասարակշռված դիետան, որը բաղկացած է մի շարք բնական արտադրանքներից: Բացի այդ, ոչ բոլոր վիտամինների և հանքային համալիրներն են ստեղծվում հավասար. որոշները կարող են պարունակել անցանկալի կամ թունավոր նյութեր, ինչպես նաև սննդանյութեր սխալ դեղաչափերով և վատ ներծծվող ձևերով:
03-05-2024 07:51
Սառա Ջեսիկա Փարքերը հաստատել է, որ լինելու է «Եվ հենց այնպես» սերիալի երրորդ սեզոնը, որը «Սեքսը մեծ քաղաքում» սիրված ֆիլմի շարունակությունն է. դրա վրա աշխատանքներն արդեն ընթանում են: Դերասանուհին սոցցանցերում նոր նախագծի սցենարով լուսանկար է հրապարակել, որում նա գլխավոր դերում է։
03-05-2024 05:40
Առողջ սննդակարգի կանոններից է օրական 25-30 գրամ բջջանյութի օգտագործումը, այսինքն՝ օրական ուտել 400 գրամ բանջարեղեն և մրգեր կամ կիրառել, այսպես կոչված, «հինգի կանոնը»՝ ուտելով օրական առնվազն հինգ տեսակի բանջարեղեն և միրգ։ Այնուամենայնիվ, ոչ բոլորն են կարող հում բանջարեղեն ուտել, քանի որ այն հակացուցված է որոշ հիվանդությունների առկայության դեպքում: Բանջարեղենն, անշուշտ, վիտամինների, հանքանյութերի և հակաօքսիդանտների աղբյուր է: Բայց դուք չպետք է անմիտ կերպով «հենվեք» դրանց վրա, եթե ունեք ստամոքս-աղիքային տրակտի հիվանդություններ, նշում են բժիշկները:
03-05-2024 02:54
Մայիսի 2-ին Մարսելում տեղի ունեցավ Chanel–ի կրուիզային նոր հավաքածուի ցուցադրությունը։ Այն անցկացվել է բնակելի շենքի տանիքում․ ներկա են եղել Լիլի-Ռոզ Դեփը, Շարլոտ Կազիրագին, դերասանուհի Զիտա Հանրոթը, ռեժիսոր Օդրի Դիվանը և այլ հյուրեր։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.04.2024
Դիտվել է 693 անգամ
01.05.2024
Դիտվել է 641 անգամ
30.04.2024
Դիտվել է 238 անգամ
03.05.2024
Դիտվել է 108 անգամ
04.05.2024
Դիտվել է 56 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster