Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Սուրբ Ծնունդ. աստվածային ճանապարհ դեկտեմբերի 25-ից մինչև հունվարի 6-ը

25.12.2012

Հայ առաքելական եկեղեցին Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան օրը նշում է հունվարի 6-ին, իսկ կաթոլիկ եկեղեցին՝ դեկտեմբերի 25-ին: Մինչև 4-րդ դարը բոլոր քրիստոնյաները Սուրբ Ծնունդը նշել են հունվարի 6-ին: Հեթանոսական ավանդույթները խափանելու համար 336 թ. Հռոմի եկեղեցին դեկտեմբերի 25-ը պաշտոնապես հռչակեց Հիսուս Քրիստոսի ծննդյան օր:

Հետագայում շատ երկրներում, անգամ Աստծու որդու ծննդավայր Բեթղեհեմում, Հիսուս Քրիստոսի ծննդյան օրը փոխադրվեց դեկտեմբերի 25, իսկ հունվարի 6-ը մնաց որպես Տիրոջ Աստվածհայտնության, Մկրտության օր:

«Միայն կաթոլիկ աշխարհը չէ, որ Ս. Ծնունդը նշում է դեկտեմբերի 25-ին. այդ օրն են տոնում ե'ւ կաթոլիկները, ե'ւ բողոքականները, ե'ւ ուղղափառները: Բողոքականներն ու կաթոլիկները նշում են նոր օրացույցով, իսկ ուղղափառները՝ հին»,- Հիսուս Քրիստոսի ծննդյան ամսաթվի վիճելիության մասին խոսելով՝ մեզ հետ զրույցում նշեց արվեստաբան Արա Աթայանը: Նրա խոսքով՝ քրիստոնեության վաղ շրջանում Արեւմուտքում Ս. Ծնունդը չի տոնվել այնպես, ինչպես այսօր: Այն տոնվել է նախևառաջ որպես մկրտություն. ծննդյան խորհուրդը բազմաշերտ է՝ կա Հիսուս մանկան ծնունդ, կա մկրտություն, որը նույնպես ծնունդ է՝ Քրիստոսի ծնունդը Հիսուսի մեջ: «Եթե դեկտեմբերյան ծնունդը Հիսուս մանկան ծնունդն է, ապա մկրտությունը հոգեւոր ծնունդ է: Դա ֆիզիկական ծնունդ չէ երկիր վրա, այլ հոգեւոր ծնունդ , ծնունդ մարդու մեջ աստվածայինի: Վաղ շրջանում քրիստոնյաների համար կարեւորը դա էր, նրանք շատ ավելի կարեւորում էին հոգեւոր ծնունդը: Ի դեպ, դա կապված է ոչ միայն վաղ շրջանի հետ, այլ Արեւելք-Արեւմուտք տարբերության. մկրտության կարեւորության վերապրումը շատ ուժեղ է Արեւելքում, , մինչդեռ մարդկայինն ավելի ուժեղ են վերապրել հյուսիսային եւ արեւմտյան երիտասարդ ժողովուրդները, որոնք ապրել են անտառներում, բացատներում, գետերի մոտ, չեն ունեցել հին քաղաքակրթություն»,- պարզաբանեց արվեստաբանը՝ հավելելով, որ ավելի «ծեր» ազգերի համար, որոնք անցել են հեթանոսական շրջանի իմաստնության դարբնոցով, շատ ավելի կարեւորվում է աստվածային ասպեկտը:

«Կա ե'ւ Հիսուսի ծնունդ, ե'ւ մկրտություն. եկեղեցիներն ընդունում են դա որպես ճանապարհ է, որը սկսվում է դեկտեմբերի 25-ին եւ ավարտվում հունվարի 6-ին, որի խորհուրդն այն է՝ ճանապարհը սկսվում է մանկան ծնունդով, հետո տասներկու սուրբ գիշերների ընթացքում հնարավոր է վերապրել տարբեր հոգեւոր իրադարձություններ, որոնցից բխում է նաեւ մկրտությունը, այսինքն ՝դա ճանապարհ է մարդուց դեպի Աստված»,- նշեց Արա Աթայանը՝ անդրադառնալով նաեւ հայ առաքելական եկեղեցուն եւ նկատելով, որ վերջինս հավատարիմ մնաց վաղ շրջանի քրիստոնեական տոնակատարություններին՝ հունվարի 6 եւ վերջ, սակայն դրա մեջ ներառեց նաեւ Ս. Ծնունդը:

Արվեստաբանը խուսափեց որակումներ տալուց՝ նշելով՝ սխալ կլինի ասել, թե որն է ճիշտ, որը սխալ: Դրանք տարբեր վերապրումներ են, որոնք տարբեր ժողովուրդների մոտ բնական կերպով տարբեր են ստացվել. մեկի մոտ մանկան Ծնունդը միանում է հոգեւոր Ծնունդին, իսկ մյուսի դեպքում՝ ճանապարհ մանկան Ծնունդից մինչեւ մկրտություն: Արա Աթայանը կարեւոր համարեց տրամադրությունը, որն իշխում է այդ օրերի ընթացքում, այլ ոչ այն, թե ով երբ է նշում:

Արվեստաբանն անդրադարձավ նաեւ Նոր տարվա խորհրդին՝ համոզմունք հայտնելով, որ այն մատերիալիզմի ծնունդ է: Նրա դիտարկմամբ՝ ամբողջ աշխարհում տոնը շատ ավելի թեթեւ է նշվում, քան ետխորհրդային երկրներում, որտեղ կարծես Ամանորի պաշտամունք լինի: Խորհրդային տարիներին, երբ աթեիզմի պայմաններում փորձ արվեց ոչնչացնելու եկեղեցին եւ հավատքը մարդկանց մեջ, Սուրբ Ծննդյան տոների փոխարեն ներմուծեցին տոն, որը պետք է կոտրեր ծննդոց տրամադրությունը՝ գողանալով այնտեղից սիմվոլիկան եւ շատ ուրիշ բաներ:

Թեմայի շուրջ զրուցեցինք նաեւ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Շահեն քահանա Հայրապետյանի հետ: Նա պատմեց, որ մինչեւ 4-րդ դարն ամբողջ աշխարհը հունվարի 6-ին է տոնել Ս. Ծնունդը: Քանի որ Հուլիանոս Ուրացող կայսրը քրիստոնյաների դեմ հալածանքներ ծավալեց դեկտեմբերի 24-ի գիշերը եւ 25-ի առավոտյան՝ փորձելով վերադարձնել հեթանոսությունը, հետագայում Ս. Ծնունդը միտումնավոր տեղափոխվեց դեկտեմբերի 25, իսկ Աստվածհայտնությունը՝ հունվարի 6: «Հայ առաքելական եկեղեցին մնաց հավատարիմ նախնական վիճակին: Ինչպես ասվում է Ավետարանում, Քրիստոսի Ծնունդն ու հայտնությունը եղել է մեկ օրում՝ հունվարի 6-ին, ու այդ օրն էլ կնշվի մինչեւ Քրիստոսի երկրորդ փառավոր գալուստը»,- նշեց Տեր Շահենը:

Շողիկ Գալստյան

Աղբյուր` med-practic.com

LADYNEWS.am

Դիտվել է 9654 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Որ սննդամթերքն է կարող վնասել ատամի էմալը

07.08.2026
Ատամների հետ կապված խնդիրները միշտ չէ, որ պայմանավորված են վատ ատամնաբուժական խնամքով։ Երբեմն շատ ավելի կարևոր է ամենօրյա սննդակարգը, որը շատերը պարզապես անտեսում են։

Արևային ակնոցներ. սխալներ ընտրելիս, որոնք կարող են վնասել ձեր աչքերը

17.07.2026
Սխալ ընտրված ակնոցները կարող են բաց թողնել վտանգավոր ճառագայթները և նույնիսկ ուժեղացնել դրանց ազդեցությունը:

Առողջությունը քայքայող ամառային սովորություն, որը դուք կրկնում եք տարիներ շարունակ

23.06.2026
Ամեն օր հազարավոր մարդիկ իրենց ակնաբույժներին պատմում են տեսողության արագ վատթարացման մասին:

Շոգը և ալկոհոլը. ինչպես է ալկոհոլն ազդում մարմնի վրա շոգ եղանակին

28.05.2026
Շոգ եղանակին ալկոհոլը կարող է լինել չափազանց վտանգավոր համադրություն, որը կարող է հանգեցնել առողջության համար անբարենպաստ հետևանքների:

20 րոպե, որոնք որոշիչ են. կանայք ավելի շատ են տառապում քնի պակասից, քան տղամարդիկ

10.04.2026
Քնի հիգիենա. հանգստի 10 կանոն, որոնք կվերականգնեն ձեր հենսունակությունը:

10 պարզ սովորություն, որոնք ձեզ երկար և երջանիկ կյանք կապահովեն

04.03.2026
Բոլորս ասում ենք, որ առողջ ապրելակերպ ենք վարում։ Բայց արդյոք դա իսկապե՞ս այդպես է։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-08-2026 13:38
Հայտնի են դարձել Ջորջինա Ռոդրիգեսի և Կրիշտիանու Ռոնալդուի հարսանիքի մանրամասները, որը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին ֆուտբոլիստի Կասկայիսի տանը: Jornal de Notícias-ի տվյալներով՝ Ջորջինա Ռոդրիգեսը չի փոխել իր ազգանունը և հարսանիքից մեկ օր առաջ Լիսաբոնի նոտարի գրասենյակում ստորագրել է ամուսնական պայմանագիր: Վերջինիս համաձայն՝ ամուսնությունից առաջ կամ հետո գնված գույքը պատկանում է այն անձին, որի անունով այն գրանցված է կամ ով վճարել է դրա համար, և չի բաժանվում ամուսնալուծության ժամանակ: Զույգը որպես բնակության վայր նշել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադը:
15-08-2026 13:28
59-ամյա Ֆիլիպ Կիրկորովը 20-ամյա «Միսս Ռուսաստան» Վալենտինա Ալեքսեևային ծննդյան օրվա առթիվ նվիրել է ադամանդե Rolex ժամացույց։ Կիրկորովը նաև  մոդելի համարկատարել է իր հիթերը  և լրագրողներին հարցազրույց տալիս արտասվել է։ Հուլիսին Ֆիլիպ Կիրկորովը սկսել էր նկարահանել իր «Լուիզա» երգի տեսահոլովակը, որում գլխավոր դերում հանդես է եկել «Միսս ԲՐԻԿՍ»-ի հաղթող Վալենտինա Ալեքսեևան։ Ավելի վաղ Վալենտինան, որը իր 20-ամյակը նշել է Մոնակոյում, առաջին անգամ խոսել է իր սիրելիի մասին։ Մոդելի խոսքով՝ նա իրեն գերել է «գեղեցիկ սիրահետմամբ և անկեղծ արարքներով»։
15-08-2026 13:22
Համացանցում լուրեր են շրջանառվում, որ «Տարօրինակ դեպքեր» սերիալի 32-ամյա աստղեր Չարլի Հիթոնը և 31-ամյա Նատալյա Դայերը բաժանվել են 10 տարվա համատեղ կյանքից հետո։ Չնայած զույգը դեռ չի հաստատել լուրը, սերիալի երկրպագուները լրջորեն մտահոգված են։
15-08-2026 03:44
Վերջին մեկ տարվա ընթացքում Հոլիվուդն ավելի է տարվել ծայրահեղ նիհարության թրանդով, քան մի քանի տարի առաջ, երբ շատ աստղեր գրեթե միաժամանակ նիհարում էին «Օզեմպիկի» հաշվին։ Առցանց մեկնաբանները քննարկում են, թե ինչպես է «անորեքսիկ» կազմվածքի թրենդն այժմ գովազդվում ոչ միայն Արիանա Գրանդեի և Դեմի Մուրի կողմից, իսկ  «հերոինային շիկ» գեղագիտության մարմնացում Քեյթ Մոսը, նրանց համեմատ՝նմանվում «առողջ ապրելակերպի դեսպանի»։
14-08-2026 14:23
Սելենա Գոմեսը և նրա մայրը՝ Մենդի Թիֆին, մեղադրվել են իրենց Wondermind ստարտափի հետ կապված խարդախության մեջ, որը, ենթադրաբար, պետք է օգներ մարդկանց կառավարել իրենց հոգեկան առողջությունը, հաղորդում է Reuters-ը: Ընկերությունում գրեթե 1.2 միլիոն դոլար ներդրում կատարածները դատական հայց են ներկայացրել Դելավերի դաշնային դատարան՝ պնդելով, որ խոստացված նախագծերը չեն իրականացվել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
10.08.2026
Դիտվել է 1176 անգամ
12.08.2026
Դիտվել է 296 անգամ
14.08.2026
Դիտվել է 216 անգամ
15.08.2026
Դիտվել է 135 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster