Հռոմի պապը երջանիկ է. նա կատարել է իր առաջին tweet-ը
12.12.2012
Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը Twitter սոցիալական կայքում հայտնել է, որ ինքը երջանիկ է:
«Սիրելի բարեկամներ, ես երջանիկ եմ, որ կարող եմ բոլորիդ հետ կապ պահպանել Twitter-ի միջոցով: Շնորհակալություն արձագանքի համար: Ես ամբողջ սրտով օրհնում եմ ձեզ», - մասնավորապես գրել է Բենեդիկտոս 16-րդը՝ պլանշետային համակարգչից:
85-ամյա պոնտիֆիկոսն այս կերպ առաջին անգամ շփվել է այդ միկրոբլոգում իր 667 000 հետևորդների հետ:
Այսուհետ Հռոմի պապի tweet-երը հղվելու են 8 լեզվով:
Ավելի վաղ նա նկատել էր, որ «սոցիալական ցանցերը և որոնողական համակարգերը կարող են հոյակապ մեկնարկի կետ դառնալ մեր անհանգիստ ուղեղի հարցերի և պատասխանների համար, որին անհրաժեշտ են իմաստ ու ճշմարտություն», հայտնում է Life News-ը:
tert.am Դիտվել է 2007 անգամ
|