Մահացել է Կարինե Ղազինյանը
06.12.2012
Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում եւ Իռլանդիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Կարիեն Ղազինյանը այսօր' դեկտեմբերի 6-ին, հանկարծամահ է եղել: Նախնական տեղեկություններով' նա մահացել է ԱՄՆ-ում, որտեղ բուժվում էր:
Նշենք, որ Կարինե Ղազինյանը դիվանագետ է, Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում եւ Իռլանդիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան: Ծնվել է 1955թ. հունվարի 8-ին, Երեւանում 1977թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի ռոմանա-գերմանական բաժինը: Աշխատել է Մոզամբիկի, Պորտուգալիայի ԽՍՀՄ դեսպանությունում: Երեւանի պետական համալսարանում որպես իրավագիտության եւ բանասիրության ֆակուլտետների անգլերեն լեզվի դասախոս էր:
Որպես Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան աշխատել է Ռումինիայում, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում: 2009 թ. մարտից - 2011թ. սեպտեմբերի 8-ը' ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ, Հայաստան- ԵՄ Ասոցացման համաձայնագրի գլխավոր բանակցող: 2010թ. հունիսին ավարտել է Հարվարդի համալսարան, Քենեդու կառավարման դպրոց, գործադիր կառավարման դասընթացները: 2011թ. սեպտեմբերի 8-ից' Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան:
Դիվանագիտական աստիճանը' Արտակարգ եւ լիազոր դեսպան:
Պարգեւատրվել է Մխիթար Գոշի մեդալով, Ռումինիայի Մեծ Խաչի ազգային շքանշանով:
Տիրապետում է անգլերեն, ռուսերեն, գերմաներեն, ռումիներեն, պորտուգալերեն լեզուներին: Այրի է, ունի որդի եւ դուստր:
news.am Դիտվել է 2528 անգամ
|