Կարկանդակ` թարմ սնկով
27.08.2012
Երբ ձեռքիդ տակ ունես թարմ սունկ, ինչեր ասես, որ չես կարող պատրաստել: Փորձիր ստանալ նաև այս հիանալի, համեղ ու արագ պատրաստվող կարկանդակը, որը հաստատ անտարբեր չի թողնի ընտանիքիդ անդամներին:
Պահանջվում է՝
թարմ սունկ' 150գր, շերտավոր խմոր' 400գր, բեկոն' 200գր, ձու' 6 հատ, դեղնուց' 1հատ, մաղադանոս' մի քանի տերև, թթվասեր' 100մլ:
Պատրաստման եղանակը.
Սունկը լվացեք, խոնավ սպունգով մաքրեք և մեծ-մեծ կտրատեք: Փոքրիկ սնկերը կարող եք հենց այդպես էլ թողնել: Բեկոնը կտրատել միջին չափի կտորներով, տապակել չոր թավայի մեջ այնքան, մինչև խրթխրթան դառնա: Տեղափոխեք բեկոնը, նույն թավայի մեջ տապակեք սունկը: Հանեք կրակից և թողեք սառչի:
Խմորը գրտնակել ուղղանկյունաձև, դնել ջեռոցի թավայի մեջ, որի երեսին նախապես կարագ քսել:
Եզրերից 3սմ խորության վրա խմորը ուղղանկյունաձև ընդգծել սուր դանակով, բայց ոչ ամբողջ խմորը, միայն վերջից: Ընդհանուր խմորի այդ ընդգծված հատվածում դանակով զգույշ փոքր գծեր անցկացրեք:
Դեղնուց քսեք խմորի վրա և դրեք 180˚ տաքության ջեռոցում 10 րոպեով:
Հանեք ջեռոցից, թուլացրեք ջերմաստիճանը մինչև 160˚: Ստացված թխվածքի մեջտեղի մասը զգուշորեն փշրել:
Լվացեք մաղադանոսը, կտրատեք: Հարեք ձվերը թթվասերի հետ, մինչև միատարր զանգված ստանաք: Ավելացրեք բեկոնը, սունկը և կանաչին: Լավ խառնեք:
Լցրեք պատրաստի միջուկը թխվածքի վրա և դրեք ջեռոցի մեջ 15-20 րոպե: Բարի ախորժակ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 5816 անգամ
|