Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

Կեղծ կուսություն ԿԱՄ ամեն ինչ` վերականգնվող կուսաթաղանթի մասին

13.08.2012

Կային ժամանակներ, երբ ոչ կույս հարսներին թարս նստեցնում էին էշին և ետ ուղարկում: Ժամանակները փոխվեցին, և հիմա «հարսները» գտել են այդ շատ ինտիմ, բայց բոլորի հետաքրքրության կենտրոնում գտնվող հարցի լուծումը: Իսկ լուծումն ինչպես միշտ առաջարկել է բժկությունը: Բանն այն է, որ կուսության խորհրդանիշ կուսաթաղանթն այժմ հնարավոր է վերականգնել: «Կուսաթաղանթի վերականգնումը' հիմենոպլաստիկան, վիրահատություն է, որն ուղղված է կուսաթաղանթի ամբողջականության վերականգնմանը»,- LN-ի հետ զրույցում նշեց «Ռաֆայել» բժկական հաստատության գինեկոլոգ Տաթև Ղորուխչյանը:

Ըստ գինեկոլոգի' համաշխարհային պրակտիկայում նման վիրահատության են դիմում մի քանի պատճառներով: Դիմում են պարզապես զուգընկերոջը հաճելի պահեր կամ զարմանք պատճառելու համար, կամ այն դեպքում,երբ զրկվում են կուսաթաղանթից ոչ երկկողմանի համաձայնեցված սեռական ակտի ժամանակ կամ տրավմաների հետևանքով: Եվ լինում են դեպքեր, երբ ցանկանում են, որ ապագա ամուսինը չիմանա իրենց սեռական անցյալի մասին: Մեզ մոտ' Հայաստանում, մեծ մասամբ գործում է վերջին տարբերակը' առաջին գիշերը երկրորդ անգամ կույս լինելու ցանկություն:

Բժիշկը նաև փաստում է, որ այցելուներն այնքան շատ են, ովքեր ուզում են վերականգնել կուսաթաղանթը, որ անգամ դժվար է պատկերացնել: Ամենայն հավանականությամբ պատճառը ազգային մտածելակերպն է, կարմիր խնձորի՝ այլևս իր նշանակությունը մասամբ կորցրած ծեսի առկայությունը: Այս մասին խոսել են, խոսում են և դեռ շատ են խոսելու, սակայն անգամ վերականգնվող կուսաթաղանթի ֆոնին այս ավանդույթը չի զիջում իր տեղը: Ավելին, եթե փոքր-ինչ ազատ մտածելակերպ է նկատվում տղաների մոտ, ապա սկեսուրների հետ ամեն ինչ ավելի բարդ է: Իր պրակտիկայից հետաքրքիր դեպք է պատմում Տաթև Ղորուխչյանը. «Մի զույգ էր եկել խորհրդակցության այս հարցով: Երբ ասացին խնդիրը, ես հարցրի, թե ինչու եք ցանկանում վիրահատվել, եթե նույն տղան է: Պատասխանն ինձ ապշեցրեց' տղայի մոր համար: Իհարկե, երկար խոսելուց, բացատրելուց հետո նրանք հրաժարվեցին այդ մտքից և իսկապես ամուսնացան: Կարծում եմ' հարցը շատ ցավալի ու խորն է»:

Կուսաթաղանթը վերականգնելու երկու տարբերակ կա: «Առաջինի դեպքում պատռված կուսաթաղանթը կարվում է ներծծվող թելերով: Այս տարբերակն ապահով է մի քանի օրվա ընթացքում: Վիրահատությունն էլ կատարվում է տեղային անզգայացմամբ: Երկրորդ մեթոդն այն է, երբ կատարվում է հեշտոցամուտքի հյուսվածք և եռաշերտ հիմենոպլաստիկա: Այն կարող է բավականին երկար պահպանվել' մինչև 3տարի»,-ասում է գինեկոլոգ Տաթև Ղորուխչյանը:

Դե իսկ երրորդ տարբերակն առաջարկում են անհատ ձեռներեցներըJ: List.am կայքի մասին լսել են հավանաբար բոլորը: Ամենատարբեր ծառայություններն առաջարկող այս կայքում տեղ է գտել նաև այսպիսի հայտարարություն' «կուսությունը վերականգնող թաղանթ. աղջիկը հանգիստ տեղադրում է 2 րոպեում եւ կրկին կույս է»:

Փորձեցի պարզել, թե ինչի մասին է խոսքը, զանգահարեցի նշված հեռախոսահամարով և ներկայացա որպես լրագրող, ծառայությունն առաջարկողն անմիջապես դրեց լսափողը և հրաժարվեց պատասխանել իմ հարցերին: Հաջորդ անգամ ստիպված եղա մի փոքր խորամանկության դիմել' հուզող ինֆորմացիան ստանալու համար: Այս անգամ զանգահարեցի որպես «գնորդ», որը սակայն չափից դուրս հետաքրքրասեր է: Ներկայացնում եմ մեր հեռախոսազրույցն առանց մեջբերումների:

-Բարև Ձեզ, ես հայտարարության համար եմ զանգահարել' կուսաթաղանթը վերականգնելու հարցով: Կներկայացնե՞ք' իրականում ի՞նչ է դա, ի՞նչ մեթոդով է աշխատում:

-Բարև Ձեզ, դա պլյոնկայա, որը ջրից քայքայվում ա, դառնում ա արյուն: Սեքսից 15 րոպե առաջ տեղադրում եք ներսում, ինքը խոնավությունից ուռում ա և սեքսի ժամանակ պատռվում ա, արյան նման բան ա գալիս:

-Իսկ կա՞ բժշկական որևէ երաշխիք, որ այն անվտանգ է:

-Սկի վիրահատելու դեպքում երաշխիք չկա, որ սաղ նորմալ կլինի: Բայց ամբողջ աշխարհում էս արդեն շատ տարածված տարբերակա, չեմ կարծում' ինչ-որ բան լինի: Համոզվելու համար պետք ա փորձեք….

Դե ինչ, այսպիսի հայտարարությունները List.am-ում քիչ չեն: Մի տարբերակում առաջարկում են դեղահաբեր, մյուսում թաղանթ, իսկ գինը հիմնականում տատանվում է 15-30 հազարի սահմաններում: Իսկ բժշկի հավաստմամբ' սրանք պարզապես խաբեություններ են:

Ի տարբերություն այս միջոցների, վիրահատության համար բժիկները կրում են պատասխանատվություն: Սակայն թող չշտապեն ուրախանալ նրանք, ովքեր կարծում են, թե նման վիրահատությունը փրկություն է յուրաքանչյուր պարագայում: «Ոչ բոլոր դեպքերում է հնարավոր կատարել այսպիսի վրահատություն: Եթե կինը բավականին մեծ սեռական փորձ ունի, եղել են շատ զուգընկերներ, նման վիրահատությունը գրեթե անհնար է դառնում»,-ասում է Տաթև Ղորուխչյանը:

Իսկ մեր հարցին, թե արդյոք չկան ուրիշ հակացուցումներ, որոնց առկայության դեպքում այսպիսի վիրահատությունն արգելվում է, բժիշկը պատասխանեց, որ վիրահատության համար հակացուցում է հանդիսանում բորբոքային և ինֆեկցիոն հիվանդությունների առկայությունը:

Դե իսկ ինչպիսին են բարոյական հակացուցումները, դժվար է ասել…

 

Նելլի Ղարիբյան

Դիտվել է 35331 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
Meri | 26-08-2018 18:21
Nereceq vonc karox enq kapvel Տաթև Ղորուխչյանի հետ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես վերջ տալ հարաբերություններին, որոնք ապագա չունեն

10.04.2024
Շատ կանայք չեն կարողանում վերջ տալ հարաբերություններին, չնայած այն բանին, որ հասկանում են՝ սեր չկա, բայց դրա տեղում ինչ-որ ցավալի կապվածություն է առկա։

Հոգեբանները մշակել են երկարաժամկետ ռոմանտիկ հարաբերությունների բանաձեւ

14.03.2024
Սերը պետք է նման լինի հավասարակշռված սննդակարգի, որտեղ յուրաքանչյուր զուգընկեր ստանում է «սնուցիչների» ողջ սպեկտրը։

Գիտնականները պարզել են, թե ով է ավելի շատ տուժում «ճերմակահեր» ամուսնալուծություններից

22.02.2024
«Ճերմակահեր» ամուսնալուծություն կոչվում է այն երեւույթը, երբ երկար տարիներ միասին ապրած զույգերը բաժանվում են հասուն տարիքում և, նույնիսկ, ծերության ժամանակ։

Հոգեբանները նշել են այն տղամարդկանց տեսակները, որոնցից պետք է խուսափել ծանոթությունների կայքում

25.01.2024
Ծանոթությունների կայքերն օգնում են հարաբերությունների համար գտնել հոգեհարազատ մադու: Դրանցում ընտրությունն իսկապես մեծ է, բայց բոլորի ծանոթության նպատակները տարբեր են:

Առաջին ժամադրություն. կառավարիր ընթացքը

14.12.2023
Ժամադրությունից ուշանալը շատ աղջիկների համար ռազմավարություն է՝ համոզվելու համար, որ իրենք սպասված են: Բայց մի մոռացեք, որ...

Ակնոցավոր տղամարդիկ առավել սեքսուալ են

07.12.2023
 Այսօր ակնոցը հիանալի աքսեսուար է, որը տղամարդուն դարձնում է ավելի գրավիչ և ցանկալի:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
04-05-2024 13:14
Արհեստական բանականությունը կարող է պարզել հազվադեպ հիվանդություն ունեցող պացիենտներին ախտորոշումից մի քանի տարի առաջ, նշվում է նոր հետազոտությունում։ Արհեստական բանականության վերջերս մշակված ծրագիրը կարողացել է հաջողությամբ պարզել այն մարդկանց, ովքեր եթակա են եղել հազվադեպ իմունային խանգարման ռիսկին։
04-05-2024 07:28
Շերոն Սթոունի որդեգրած որդին՝ Ռոհանը, որոշել է գնալ մոր հետքերով և դերասան դառնալ. ներկայունս նա արդեն ներգրավված է մեկ գաղտնի նախագծում։ Ինքը՝ «Հիմնական բնազդ»-ի աստղն է կիսվել է լուրով։
04-05-2024 03:18
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար։ X-ի իր միկրոբլոգում երկրպագուների հետ շփման ժամանակ նրանցից մեկը հրապարակել է տեքստային հաղորդագրության սքրինշոթ, որն արված էր Բեյոնսեի լուսանկարի վրա՝ ի աջակցություն երգչուհու նոր՝ Cowboy Carter ալբոմի: «Ես դեռ այն կարծիքին եմ, որ Քլոեն պետք է, որ լեսբուհի լինի»,-նշված է տեքստում, որին Քարդաշյանը պատասխանել է. «Դե, չես կարող ասել, թե ինչ է սպասվում ինձ ապագայում»:
03-05-2024 09:27
Կնոջ առևանգման մեջ մեղադրվող տղամարդը բանտ է նստել ԱՄՆ Ֆլորիդա նահանգում, իսկ հետո երկու ամիս անց ազատ է արձակվել և առևանգել նույն կնոջը: 53-ամյա Ջեֆրի Հոլլին վերադարձել է բանտ՝ 11 մեղադրանքով:
03-05-2024 09:19
Սննդային հավելումներն իսկապես կարող են օգնել բարելավել սննդային որակը: Այնուամենայնիվ, ըստ մասնագետների, դրանք չեն կարող փոխարինել հավասարակշռված դիետան, որը բաղկացած է մի շարք բնական արտադրանքներից: Բացի այդ, ոչ բոլոր վիտամինների և հանքային համալիրներն են ստեղծվում հավասար. որոշները կարող են պարունակել անցանկալի կամ թունավոր նյութեր, ինչպես նաև սննդանյութեր սխալ դեղաչափերով և վատ ներծծվող ձևերով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.05.2024
Դիտվել է 781 անգամ
29.04.2024
Դիտվել է 728 անգամ
30.04.2024
Դիտվել է 266 անգամ
03.05.2024
Դիտվել է 141 անգամ
04.05.2024
Դիտվել է 97 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster