Տղամարդիկ առանց սեքսի կարող են ապրել առավելագույնը երեք շաբաթ
03.08.2012
Սեքսոլոգները եկել են եզրակացության, որ միջին վիճակագրական տղամարդը առանց սեքսի կարող է դիմանալ առավելագույնը երեք շաբաթ, մինչդեռ կանայք' մինչև երկու ամիս: Առանց սեռական կյանքի երկար դիմանալու հետևանքով և տղամարդիկ և կանայք դառնում են ավելի ագրեսիվ և անտրամադիր: Ի դեպ' քանի որ սեքսուալ ակտիվությունը կախված է նաև տարիքից, մարդիկ տարբեր տարիքում տարբեր կերպ են տանում սեքսի բացակայությունը: Այսպես, 20 տարեկան երիտասարդը պատրաստ է սեքսով զբաղվել որտեղ ասես և ում հետ ասես: 30 տարեկանում նա արդեն այդքան կենտրոնացած չէ սեռական կյանքի վրա, ի հայտ են գալիս այլ առաջնահերթություններ: 40-ում տղամարդը միջին տարիքի ճգնաժամ է ապրում: Սեքսոլոգների կարծիքով' ֆիզիոլոգիական առումով 30 և 40 տարեկան տղամարդու միջև էական տարբերություն չկա, բայց հոգեբանական տարբերությունը հսկայական է: Տղամարդը սկսում է վախենալ սեռական անկարողությունից, և այստեղ արդեն առաջնահերթ է դառնում ոչ թե հաճախությունը, այլ որակը:
yellownews.am Դիտվել է 3545 անգամ
|