Լեդի Գագան ցուցադրել է դեմքի կապտուկները (լուսանկար)
15.06.2012
Ամերիկացի երգչուհի Լեդի Գագան օրերս դեմքի վնասվածք էր ստացել հենց բեմի վրա ելույթ ունենալիս: Միջադեպը տեղի է ունեցել Նոր Զելանդիայում «The Born This Way Ball» տուրի շրջանակներում կազմակերպված համերգներից մեկի ժամանակ, երբ երգչուհին կատարելիս է եղել «Judas» երգը:
Պարողներից մեկը պատահմամբ հարվածել է նրա դեմքին մետաղական ձողով:
Լեդի Գագան կարողացել է ավարտին հասցնել ելույթը, ապա ներողություն է խնդրել հանդիսականներից ու հեռացել: Ավելի ուշ նրա դիմահարդար Տարա Սավելոն հաստատել է տեղեկատվությունն այն մասին, որ երգչուհու վնասվածքը լուրջ է: Նա հայտնել է, որ կա ուղեղի ցնցման կասկած:
Այժմ պարզ է, որ վիճակը իրոք լուրջ է: Լեդի Գագան ինքն է ֆեյսբուքյան իր էջում տեղադրել կապտուկներով մի նկար ու հայտնել, թե արդեն բավական կազդուրվել է. «Շնորհակալ եմ հոգատար խոսքերի համար: Ես մինչ այժմ ինձ շատ թույլ եմ զգում, բայց վիճակս գնալով լավանում է: Նոր եմ արթնացել երկար քնից ու դեռ վստահ չեմ' արժե արդյոք դուրս գալ փողոց»:
Դիտվել է 3936 անգամ
|