Մադոննայիշուրջերկրյա շրջագայությունները մեկը մյուսի հետևից ուղեկցվում են սկանդալներով: Նրա համերգը Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում մեծ դժգոհություն է առաջացրել Ֆրանիսայի քաղաքական դաշտում: Շոուն սկսվել է մի տեսահոլովակի ցուցադրմամբ, որը անվանված էր «Ոչ ոք ինձ չի ճանաչում»: Էկրանին Մադոննայի դեմքը փոխարինվում էր այլ հայտնի մարդկանց դեմքերով, այդ թվում՝ նաև Բելոռուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, Հռոմի պապի և այլոց: Երգչուհու աչքից չէր վրիպել նաև Ֆրանսիայի ազգային գործիչ Մարին Լի Պենը: Արդեն ֆրանսիական թևի ներկայացուցիչները հայտարարել են, որ դատի կտան երգչուհուն, եթե նա փորձի հոլովակը ցուցադրել նաև Ֆրանսիայում:
Հաջորդ քաղաքը, որտեղ Մադոննան սկանդալային ելույթ է ունեցել, Ստամբուլն է: Մինչև կուրծքը ցուցադրելը երգչուհին երկար ժամանակ մերկապար է պարել կրծքկալով, իսկ հետո արդեն երկրպագուներին շլացրել իր մերկ կրծքով: Երգչուհին միշտ էլ պարել է մերկապար, բայց առաջին անգամ է, որ կուրծքը բացում է:
12-03-2026 10:57 Ռաիսա Բելինին, որը նախկինում շքեղ սուպերզբոսանավերի ուղեկցորդուհի էր աշխատում, իսկ այժմ մոդել է, բացահայտ խոսել է զբոսանավերի կուլիսներում կյանքի մասին։ «Ծովում որոշ տղամարդիկ կարծում են, որ կանոնները իրենց վրա չեն տարածվում», - խոստովանել է նա Jam Press-ին տված հարցազրույցում։ «Կարծես թե նրանք թողնում են իրենց իրական կյանքը։ Հանկարծ ամուսնական մատանին դառնում է պարզապես զարդ»։
12-03-2026 10:53 Հարիսոն Ֆորդը անսպասելիորեն անկեղծացել է ուշ գիշերային շոուի ժամանակ և խոստովանություն արել, որը անմիջապես վիրուսային է դարձել։ «Jimmy Kimmel Live!» հաղորդման մի դրվագում հաղորդավարը 83-ամյա աստղին հարցրել է, թե արդյոք ճիշտ է, որ նա երբեմն սեքսի ժամանակ լսում է իր ֆիլմերի սաունդթրեքները։ «Իհարկե, եղել է նման բան», - ժպիտով պատասխանել է Ֆորդը՝ առանց մանրամասնելու, թե որ ֆիլմերից է երաժշտությունը։
11-03-2026 11:39 Մաշկաբաններն առասպել են անվանել այն ենթադրությունը, որ ֆիլլերները և լազերային մազահեռացումը կարող են քաղցկեղ առաջացնել։ Բոտուլինային տոքսինը, հիալուրոնաթթուն և բիոռևիտալիզացիայի միջոցները մուտագեն ազդեցություն չունեն։ Դրանք չեն թափանցում բջջի միջուկի մեջ կամ չեն փոխազդում գենետիկական նյութի հետ, այլ գործում են միջբջջային տարածությունում կամ բջջային թաղանթի վրա։ Անհիմն է նաև այն մտավախությունը, որ ֆիլլերները «կնքում են» քաղցկեղի բջիջը ներսում։ Առողջ մարդու մոտ լազերային մեկ սեանսի ընթացքում քաղցկեղի առաջացման ռիսկը գրեթե զրոյական է։
11-03-2026 11:17 Լեգենդար երգչուհի 79-ամյա Շերը կրկին ուշադրության կենտրոնում է հայտնվել՝ և ոչ միայն ընտանեկան տոնակատարության պատճառով։ Որդու՝ Չազ Բոնոյի հարսանիքին, արտիստը մատնեմատին կրում էր հսկայական ադամանդե մատանի, ինչը անմիջապես լուրեր է առաջացրել ընկերոջ՝ Ալեքսանդր «AE» Էդվարդսի հետ հնարավոր գաղտնի ամուսնության մասին։
11-03-2026 10:54 Երգչուհի Ռիհաննան ուժեղացրել է անվտանգության միջոցառումները Լոս Անջելեսի իր տանը տեղի ունեցած կրակոցներից հետո, հաղորդում է People-ը: Աստղին մոտ կանգնած աղբյուրը նշել է, որ Ռիհաննան չի հասկանում, թե ինչու է իր ընտանիքը դարձել թիրախ: Ներքին աղբյուրը հավելել է, որ երգչուհին «սարստիկ զայրացած է», որ քիչ էր մնում վնասվեր անծանոթ կնոջ՝ Իվաննա Օրտիսի, կողմից բացած կրակից:
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: