Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Կուսության կորուստը ես համարում եմ հաջող սկիզբ իմ կարիերայի համար. ՄԱԴՈՆՆԱ

22.03.2012

ԱՄՆ Միչիգան նահանգի Բեյ Սիթի քաղաքում 1958 թվականին ծնվեց բոլոր ժամանակների ամենահաջողակ փոփ աստղերից մեկը համարվող Մադոննան (Մադոննա Լուիզա Վերոնիկա Չիկկոնե): Նրան անվանեցին մոր անունով' Մադոննա, սակայն դիմում էին փոքրիկ Նոննի: Ընտանիքում 6-րդ երեխան էր և միակ աղջիկը' հոր սիրելի աղջնակը: Մադոննայի կյանքում մեծ ազդեցություն են ունեցել ծնողները: Նա դեռ 5 տարեկան էր, երբ մահանում է պաշտելի մայրը: «Նա ինձ համար կարծես մի պատրանք էր: Նա մարդկային տեսակի կատարելությունն էր, ինչպես Հիսուսը»,- հաճախ է Մադոննան այս խոսքերն ասում: Այս թեման Մադոննայի համար մինչև այժմ էլ մնում է ամենացավոտն ու ամենահուզումնալին: Մոր մահից հետո նա վախենում է, որ կարող է կորցնել նաև հորը և ամբողջովին միայնակ մնալ: Թերևս դա էր պատճառը, որ Մադոննան դարձավ ընտանիքի «մայրը»:

Նա սկսեց հոգ տանել եղբայրներին, առավելագույն ուշադրություն էր դարձնում հորը: Վերջինս կատակում էր. «Փոքրիկս, դու կարծես իմ կինը լինես»: Մադոննայի հայրն ամուսնացավ իրենց տան սպասուհու հետ, և դա աղջկան բացարձակապես չէր ուրախացնում: «Ես տիպիկ մոխրոտ էի դարձել: Նա հետևում էր, թե ինչպես եմ ես հետևում իմ եղբայրներին, փոխում տակաշորորը: Այն ժամանակ, երբ ես ուզում էի ընկերներիս հետ զբոսնել,ես ստիպված էի տնային գործերն անել, գոհացնել բոլորին»:

Դպրոցում Մադոննան գերազանց էր սովորում : Նա սպասված էր բոլոր միջոցառումներում, բոլորի ուշադրության կենտրոնում էր: 9 տարեկանում մասնակցում է Սան Ֆրանցիսկոյում տաղանդների մրցույթի: Աղջիկը բեմ է բարձրանում գունզգույն բիկինիով, որը ցնցում է նրա պահպանողական հորը: Նա բեմի վրա պարային հիանալի շոու է ցուցադրում: Բոլորը հիանում են Մադոննայի համարձակությամբ, նպատակասլացությամբ : Մրցույթում աղջիկը հաղթող է ճանաչվում:

14 տարեկանում Մադոննան ընդունվում է Քրիսթոֆեր Ֆլիննի պարի դպրոց: Ֆլիննի դերը Մադոննայի կյանքում անգնահատելի է: Մի անգամ դասերից հետո Ֆլինն ու Մադոննան զրուցում են (այս զրույցին Մադոննայի կենսագիրները շատ են անդրադառնում): «Ապրես Նոննի, դու այսօր համարյա թե արեցիր դա»,-ասում է ուսուցիչը: «Ես կարող եմ շատ ուրիշ բաներ անել քեզ հետ»,- պատասխանում է աղջիկը: Ֆլիննը կարմրում է և շփոթվում' հասկանալով միտքը. «Բայց դու դեռ ընդամենը 14 տարեկան աղջիկ ես,իսկ ես' 35»: «Շատ ավելի լավ: Կուսության կորուստը ես համարում եմ հաջողակ սկիզբ իմ կարիերայի համար»,-պնդում է Մադոննան:

«Ես միշտ ասում եմ այն, ինչ մտածում եմ և չեմ պատրաստվում փոխվել: Հարմարվեք ինքներդ»:

Ֆլիննը դառնում է առաջին տղամարդը Մադոննայի կյանքում: Նրանց կապը երկար չի տևում, քանի որ վեջինիս, ինչպես պարզվեց, չէին հետաքրքրում կանայք: «Նա ինձ համար ընկեր էր, սիրեկան, հայր, ավագ եղբայր: Նա ամեն ինչ էր ինձ համար, որովհետև հասկանում էր ինձ»:

1978 թվականին Մադոննան տեղափոխվում է Նյու Յորք: Նա 20 տարեկան էր, ուներ ընդամենը 37 դոլար, բալետի կոշիկներ և երազանք: Նա միայնակ էր, քաղցած և հաճախ ուժասպառ այդ տարիներին, երբ ամեն կերպ փորձում էր ներխուժել աշխարհի ամենադաժան ասպարեզ' շոու բիզնես: Հետագայում այդ տարիների մասին Մադոննան ասել է. «Իմ օրագրում ես գրել եմ, որ աղոթում եմ, որ իմ կյանքում հայտնվի գոնե մեկ ընկեր: Բայց երբեք, ոչ մի անգամ չեմ մտածել տուն վերադառնալու մասին»: Այս պայմաններում Մադոննան օրվա հացի գումար աշխատելու բազմաթիվ ձևերի դիմեց: Նա մերկ բնորդուհի էր աշխատում ինչ-որ ստուդիայում, անգամ նկարահանվում է պոռնո ֆիլմում:

Նա տարբեր ֆիլմերում և մյուզիքլներում նկարահանվելու մի շարք անհաջող փորձեր արեց: Ասում են' այդ օրերին աղջիկը ստիպված էր Մանհեթթընի աղբանոցներում հաց փնտրել, որպեսզի կարողանա գոյատևել: Ծանր փորձություն էր Մադոննայի համար սնվել մնացորդներով և դրա հետ մեկտեղ պահպանել կառուցվածքը' չափազանց խիստ մրցույթներին մասնակցելու համար:

Մի երեկույթի ժամանակ Մադոննան ծանոթանում է երգահան Դեն Գիլրոյի հետ: Շուտով նրանք միասին տեղափոխվում են Կուինս: Հենց առաջին գիշերը Գիլրոյը Մադոննային է տալիս կիթառը և սովորեցնում նվագել: «Այդ պահին ինչ-որ բան շրջադարձորեն փոխվեց իմ մտքում: Հասկացա' ոչ թե պարը, այլ երաժշտությունը կդառնա դեպի շոու բիզնես իմ ուղետոմսը»:

Չունենալով այլ զբաղմունք' նա օրերն անցկացնում էր երգեր գրելով, փորձելով նվագել հարվածային գործիքներ և կիթառ: Միանգամայն պատահականորեն Մադոննան հանդիպում է քոլեջի իր ընկերոջը' Սթիվ Բրեյին: Նրա օգնությամբ երգչուհին ստեղծեց իր սեփական խումբը' հայտնի տարբեր անուններով' «Միլիոներները», «Ժամանակակից պարեր», «Էմմի», «Մադոննա»: Այդ շրջանում էլ Մադոննան ծանոթանում է Կամիլա Բարբոուիայի հետ, ով դառնում է նրա մենեջերը: Նա օգնում է Մադոննային տարբեր ծանոթություններ հաստատել հայտնի մարդկանց հետ: Մադոննան պայմանագիր է կնքում «Warner Records» ընկերության հետ, որը զբաղվում էր սկսնակ արտիստներով: «Երբ Մադոննան ներս մտավ, ամբողջ սենյակը լցվեց նրա էներգիայով: Նա միանգամից հիացրեց մեզ»,- Մադոննայի առաջին մուտքը Warner Records ընկերություն հիշում է տնօրեն Սեյմուր Շտեյնը:

1983-ին Մադոննան ձայնագրեց առաջին ալբոմը, եւ "Rolling Stone" ամսագիրը նրան ճանաչեց «լավագույնը Թինա Թյորներից հետո», մի քանի անվանակարգերում էլ նա ճանաչվեց «Լավագույն երգչուհի», «Աամենասեքսուալ և բոլորից լավ հագնվող կին»:

Մադոննան դառնում է հանրաճանաչ: Տարեցտարի նրա ձայնագրած ալբոմներն բազմապատկում էին փառքը: Նա իրար ետևից փոխում էր մենեջերներին, պրոդյուսերներին, ընկերներին և սիրեկաններին: Մադոննան օգտագործում էր բոլոր նրանց, ովքեր կարող էին ինչ-ոչ չափով օգնել իրեն ավելի վեր բարձրանալ: Շատերը, իհարկե, բացասաբար էին վերաբերվում նրա այդպիսի կենսաձևին: Իսկ Մադոննան բոլոր քննադատություններին պատասխանում էր. «Բոլոր տղամարդիկ, ում հետ ես կապվել եմ, որպեսզի բարձունքների հասնեմ, ցանկանում են նորից ինձ ետ բերել, որովհետև նրանք մինչև այժմ էլ սիրում են ինձ, իսկ ես' նրանց»:

Շուտով Մադոննան նկարահանվում է «Հուզված փնտրում եմ Սյուզանին» ֆիլմում, որը նրան բազմակողմանիորեն տաղանդավոր արտիստի համբավ բերեց: Ֆիլմի պրեմիերայից մեկ շաբաթ անց Մադոննան ուղևորվեց իր առաջին ներամերիկյան շրջագայությանը: Նրա երկրպագուները միմյանց հերթ չէին տալիս համերգին ներկա գտնվելու, Մադոննային ավելի մոտից տեսնելու և հնարավորության դեպքում մի հայացք կորզելու համար: Երիտասարդներն ուղղակի պաշտում էի նրան, նրանք ամեն կերպ փորձում էին կրկնօրինակել Մադոննային: Նա օրինակ էր երիտասարդության հատկապես այն հատվածի համար, որը մերժում էին հեղինակությունների անդադար ճնշումը, ներառյալ դպրոցն ու ընտանիքը:

Մի անգամ Մադոննայի «Նյութական աղջիկ» տեսահոլովակի նկարահանման ժամանակ երգչուհուն մոտենում է շատ նիհար, վայրի աչքերով մի տղա: Երգչուհու համար նա հերթական համարձակ երկրպագուն էր, որ կարողացել էր հասնել մինչև իրեն: Մադոննան խնդրեց սպասել իրեն մինչև նկարահանման ավարտը: Երիտասարդը 26-ամյա սկսնակ դերասան Շոն Պենն էր: Նրան այլեւս ոչ ոք չկարողացավ ներս չթողնել Մադոննայի նկարահանումներին: Շոնը երգչուհուն հետևում էր ամենուր: 1985 թվականի օգոստոսին Մադոննան հանձնվեց: Սկզբում ռոմանտիկ հարաբերություններ էին նրանց միջև, որը հասարակությունը չէր կարողանում ընդունել. «Մի աչքի չընկնող դերասան, կնամոլ, արբեցող, սկանդալների սիրահար. և ինչ է նրա մեջ գտել Մադոննան»:

Սակայն ընտանեկան հարաբերություններում Մադոննան ավելի քան ամուր էր: Նա հրաժարվեց իր բոլոր սիրեկաններից, առանձնատուն գնեց իրենց համար և նույնիսկ խոստացավ երեխա ունենալ Շոնից: Շոն Պենի գործերը շատ վատ էին: Նա վերածվել էր «պարոն Մադոննայի», որը ոչ մի տղամարդ չէր հանդուրժի: Շոնը սկսում է ավելի շատ խմել, գիշերները տուն չգալ և հաճախ ծեծի ենթարկել կնոջը: 1988-ին Շոն Պենը Մադոննային 2 ժամ շարունակ դաժան ծեծի է ենթարկում, կապկպում և փակում տանը: Միայն դրանից հետո Մադոննան որոշում է ամուսնալուծվել: Ամուսնալուծությունից հետո Մադոննան շարունակում էր մտածել, որ իրեն շտապ հարկավոր է երեխա ունենալ: Իսկ միայնակ անել դա, բնականաբար, հնարավոր չէր: 1993 թվականին «Էյ-Բի-Սի»-ի հետ հարցազրույցում Մադոննան ասել է, որ պատրաստվում է հայտարարություն տալ «Նյու Յորք Թայմս»-ում' հետեւյալ բովանդակությամբ. «Պահանջվում է հայրիկ Մադոննայի երեխայի համար»: Հարյուրավոր տղամարդիկ, չհասկանալով կատակը, առաջարկում էին իրենց ծառայությունները և ուղարկում տվյալներ: Անհավատալիորեն Մադոննայի երեխայի հայրն է դառնում Կարլոս Լեոնը, որը սկզբում Մադոննայի թիկնապահն էր, հետո արդեն սիրեկանը: 1994-ի հոկտեմբերի 14-ին ծնվեց Մադոննայի առաջնեկը'Լուրդես Մարիան: Փոքրիկին Մադոննան տվեց իր ազգանունը' Չիկկոնե և հայտարարեց որ անգամ չի ճանաչում Կարլոս Լեոն անունով որևէ մեկին:

Մադոննայի կենսագիրները գրում են, որ Շոնից բաժանվելուց հետո Մադոննայի կյանքում տղամարդիկ հերթագայում էին' տան աշխատողներից մինչև բարձրաստիճան պաշտոնյաներ: Որոշ շրջան նա անտարբեր չի եղել նաև կանանց հանդեպ: Հարցազրույցներից մեկում Մադոննան ասում է. «Ես աշխատամոլ եմ: Ես խելագարված եմ: Ահա թե ինչու ամուսնացած չեմ: Ո՞վ կկարողանար ապրել ինձ հետ»:

1992-ին Մադոննան տպագրում է իր առաջին գիրքը' «Սեքս»: Այն միանգամից դառնում է բեսթսելլեր: Գիրքը մեծ համբավ է բերում արդեն իսկ համաշխարհային ճանաչում ունեցող Մադոննային:

Չնայած խոշոր քայլերով առաջ ընթանալուն, մանկության դժվարությունները նրա կյանքի վրա մեծ հետք են թողել: «Ես չեմ ունեցել մայր, որը կարող էր կնոջ օրինակ լինել ինձ համար: Երևի հենց դա էլ ինձ համարձակություն տվեց վարվել այնպես, ինչպես ես դա արեցի, երբ դեռ 9 տարեկան էի»: Իր «Օ,հայրիկ» երգի տեսահոլովակում Մադոննան պարում է մոր գերեզմանի վրա: «Այդպես ես ուզում էի ընդունել մորս մահը: Ես պետք է ընդունեի նրա բացակայությունը, ես պետք է վերջապես հրաժարվեի մեղքի զգացումից, թե ես մեղավոր եմ նրա' կյանքից հեռանալու մեջ: Հետո պետք է ընդունեի հորս կորուստը, երբ հայտնվեց իմ խորթ մայրը: Ես միայն փոքրիկ, բարկացած ու լքված աղջիկ էի: Եվ ես բարկանում եմ մինչև օրս»,- ասում է Մադոննան:

Շուտով նա ծանոթանում է անգլիացի ռեժիսոր Գայ Ռիչիի հետ: Մադոննան ակնհայտորեն շատ ավելի զգույշ էր դարձել տղամարդկանց հարցում, բայց Գայն աստիճանաբար կարողանում է նվաճել նրա սիրտը: Ինչքան էլ որ տարօրինակ լինի, բայց նրանք երկար ժամանակ սեռական կապ չեն ունեցել, շփվում էին հեռախոսով, միասին զբոսնում: «Նա տարբերվում էր բոլորից: Ես մտածում էի, թե նա հերթական կարճատև արկած կլինի, բայց արի ու տես…»:

2000 թվականին Մադոննան և Ռիչին հայտարարում են, որ շուտով երեխա են ունեալու: Օգոստոսին ծնվեց Ռոկկո Ռիչին, իսկ դեկտեմբերին զույգն ամուսնացավ շոտլանդական մի ամրոցում: Աստղային զույգի կյանքը հավետ քննարկման առարկա էր, որի պատճառով հաճախ հենց երկրպագուների աչքի առաջ զույգը վիճում էր: «Ռիչիի հետ ապրած իմ տարիները ամենաերջանիկն էին: Մենք լավ էինք հասկանում միմյանց»:

2006 թվականին Մադոննան և Գայը որդեգրում են փոքրիկ տղայի Մալավիայից: Թվում էր, թե ամեն ինչ իդեալական է, բայց 2008 թվականին զույգը որոշում է ամուսնալուծվել: Նրանց մտերիմներն ասում են, որ վերջին շրջանում ամուսինները չէին կարողանում միմյանց հետ շփվել, նրանք անդադար գոռգռում և վիրավորում էին միմյանց: Սակայն ամուսնալուծությունից հետո լրագրողները նրանց հաճախ էին տեսնում տարբեր սրճարաններում: Նրանք ուղղակի լավ ընկերներ դարձան: «Ռիչիի հանդեպ իմ հարգանքը շատ մեծ է: Իմ բոլոր տղամարդկանցից հենց նա է, որ արժանի է նաև իմ ընկերությանը»:

Մադոննան կրկին ազատ է և կրկին նրա շուրջ են պտտվում բոլոր հնարավոր և անհնարին բամբասանքներն ու խոսակցությունները:


Իր երաժշտական բարդ ուղու ընթացքում Մադոննան ձայնագրեց մոտ 18 ալբոմ, արժանացավ բազմաթիվ «Գրեմմի», «Ոսկե գլոբուս» և հեղինակավոր այլ մրցանակների: Ճանաչվեց ամենաբարձր վարձատրվող երգչուհի, ամենահետաքրքիր կերպարներ ստացող երգչուհի, փոփ թագուհի, շոու բիզնեսի դիվա...

Կարող ենք, իհարկե, սիրել նրան, ատել, բայց ոչ արհամարհել: Նա ամեն ինչ սկսեց զրոյից և հասավ աստղային բարձունքների իր հավակնոտությամբ և անսպառ էներգիայով: Մադոննան կին է, որը գիտի, թե ինչ է ուզում, ինչի է ձգտում և երբեք ոչ մեկի չի թողնի շեղել իրեն այդ ճանապարհից: Նա ապրում է' ապացուցելով, որ մանկական երազանքները կարող են իրականանալ համառության և ուժեղ բնավորության շնորհիվ:

Ֆիզիկական գեղեցկությունը հիանալի է, բայց վաղանցիկ: Նպատակների իրականացման հետ առաջացող ինքնավստահությունն աշխարհի ամենահիանալի բանն է:

Ես ֆեմինիստ չեմ, ես հումանիստ եմ:

Երբեմն ուժեղ լինել նշանակում է չանել ոչինչ, այլ հակառակը' ուժ գործադրել նշանակում է թուլություն դրսևորել: Ուժն ինձ համար վերջին հաշվով իմաստնությունն է:

Իմ կյանքում շատ են եղել տխուր և տհաճ բաներ: Բայց ես չեմ ուզում, որ ինձ խղճան, որովհետև ինքս ինձ չեմ խղճում:

Մարդը մի նյութ է, որից կարելի է հիանալի զգեստ կամ գետնի շոր ստանալ:

Պետք չէ լինել գրավիչ, որպեսզի քեզ հասկանան: Պետք չէ լինել հարուստ և ճանաչված: Դու ուղղակի պետք է տաս ավելին, քան կարող ես:

Ասում են, որ լավ բաները հավետ չեն. ուշ թե շուտ դրանք վերջանում են: Սրանք այն մարդկանց բառերն են, ովքեր ոչնչի չեն հասել այս կյանքում:

Իմ հաջողությունն ինձ չի գցում ցած բարձունքից, քանի որ ես դրան հասել եմ, ոչ թե երկնքից ստացել:

Այն, որ ես մարդկանց ցույց եմ տվել իմ մերկ մարմինը, դեռ չի նշանակում, որ ես մերկացրել եմ իմ հոգու ամեն մի մասնիկը:

Իմ ամենամեծ թերությունը անվստահությունն է: Ես գիտեմ, որ դուք չեք հավատա, բայց ես ամեն վայրկյան ահավոր վախենում եմ: Անվստահությունը հետևում է ինձ անընդհատ, առանց հանգստյան օրերի:

Մարդը չի կարող լինել հոմոսեքսուալ, բիսեքսուալ: Նա կամ սեքսուալ է, կամ ոչ:


Նելլի Ղարիբյան

 

Դիտվել է 8429 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Լքել է ընտանիքը երեխաների հետ. ցնցող մանրամասներ սիամական երկվորյակներ Հենսելի ամուսնու մասին

03.04.2024
Ջոշուա Բոուլինգի նախկին կինը հայրության ճանաչման հայց է ներկայացրել։ Միևնույն ժամանակ, տղամարդու դուստրը շատ ժամանակ է անցկացնում նրա նոր ընտանիքի հետ։

Հայտնի է աշխարհի ամենագեղեցիկ ամուսնացած կնոջ անունը

22.03.2024
Ռուս կինը ճանաչվել է մոլորակի ամենագեղեցիկ ամուսնացած կին:

Հայտնի են Մեսրոպ Մաշտոցի անվան «Ուսուցիչը» մրցանակաբաշխության հաղթողները

23.01.2024
«Ուսուցիչը» մրցանակաբաշխության առաքելություն էր՝ բացահայտել տաղանդավոր ուսուցիչներին, աջակցել նրանց ստեղծագործական և արդյունավետ աշխատանքին, խրախուսել ու մոտիվացնել։

Դուբայի միլիարդատիրոջ կինն իր վրա օրական 216 հազար դոլար է ծախսում. ո՞վ է նա

18.10.2023
Թխահերը ծախսելիս չի խնայում՝ միայն ռեստորանում շոկոլադի վրա կարող է ծախսել ավելի քան 7 հազար դոլար։

Սինդի Քրոուֆորդը պատմել է, թե ինչու է փլուզվել իր ամուսնությունը Ռիչարդ Գիրի հետ

28.09.2023
Սինդի Քրոուֆորդը Ռիչարդ Գիրի հետ գաղտնի ամուսնացել է Լաս Վեգասում 1991 թվականի դեկտեմբերին, երբ դերասանը 42 տարեկան էր, իսկ երիտասարդ մոդելը՝ 25:

Ոճի 10 դաս Ջորջիո Արմանիից

06.09.2023
Ջորջիո Արմանին աշխարհի ամենաազդեցիկ մոդելավորողներից մեկն է։ Նա ստեղծեց այն ոճը, որը մենք օգտագործում ենք՝ նույնիսկ չմտածելով, որ նախկինում այն այլ է եղել։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
18-04-2024 15:31
Fanvue առցանց հարթակը սկսել է հայտեր ընդունել աշխարհում առաջին Miss AI գեղեցկության մրցույթի համար։ Դրանում կմրցեն արհեստական ինտելեկտի օգնությամբ ստեղծված կանայք։ Հաղթողը կստանա «Միսս աշխարհ» թվային համարժեքի տիտղոսը, իսկ նրա ստեղծողին կշնորհվի 5000 դոլար դրամական մրցանակ, Fanvue հարթակում առաջխաղացում և 5000 դոլարից ավելի PR արշավ։ Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցները ևս մրցանակներ կստանան։
18-04-2024 15:20
Ոսպը, ոլոռը և լոբին ոչ միայն բարձրորակ բուսական սպիտակուցի մատչելի աղբյուր են, այլ նաև սրտանոթային համակարգի առողջության համար օգտակար մթերքներ: Բժիշկները հորդորում են ավելի հաճախ ուտել հատիկաընդեղեն, քանի որ դրանց շնորհիվ օրգանիզմը կարող է ստանալ բարձրորակ սպիտակուցներ՝ առանց հագեցած ճարպերի ավելորդ սպառման, որոնց ավելցուկը հանգեցնում է սրտանոթային հիվանդությունների, շաքարախտի և գիրության բարձր ռիսկի։
18-04-2024 15:00
Մարտին Սկորսեզեն պատրաստվում է Ֆրենկ Սինատրայի մասին կենսագրական ֆիլմ նկարահանել' Լեոնարդո ԴիԿապրիոյի եւ Ջենիֆեր Լոուրենսի գլխավոր դերակատարմամբ։ Լուրեր են պտտվում, որ Սինատրային մարմնավորելու է ԴիԿապրիոն, իսկ նրա խաղընկերուհին լինելու է Ջենիֆեր Լոուրենսը, ով կմարմնավորի լեգենդար արտիստի երկրորդ կնոջը՝ դերասանուհի Ավա Գարդներին:
18-04-2024 10:25
32-ամյա Էմիլի Ռատակովսկին հրահրել է A24 պրոդյուսերական ընկերության ղեկավարներից մեկի՝ Նոա Սաքոյի հետ սիրավեպի մասին լուրեր։ Զույգին բռնացրել են Նյու Յորքի ռեստորաներից մեկում ճաշելուց հետո։
18-04-2024 07:08
Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Ջեֆ Բեզոսը, այս շաբաթավերջին Կալիֆորնիայի Ինդիո քաղաքում կայացած Coachella երաժշտական փառատոնի ժամանակ չի թաքցրել իր զգացմունքները իր հարսնացուի՝ Լորեն Սանչեսի նկատմամբ։ 60-ամյա Բեզոսին եւ 54-ամյա Սանչեսին նկատել են VIP տարածքում՝ Լանա Դել Ռեյը ելույթին սպասելիս:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
15.04.2024
Դիտվել է 639 անգամ
16.04.2024
Դիտվել է 197 անգամ
17.04.2024
Դիտվել է 145 անգամ
18.04.2024
Դիտվել է 87 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster