ԾՈՒՌ ՀԱՅԵԼԻ
08:02, 14.07.2013
Ը նկերուհիներիցս մեկը, ով զարմիկ ունեցավ, ահա թե ինչ պատմեց.
-Ես ինձ համար բացահայտեցի մի շարք ճշմարտություններ.
-գոռացող երեխայի ձայնը երեք անգամ բարձր է, քան երեք մեծահասակներինը` միասին,
-այն ամենը, ինչ թաքցված է անձենամխելի տեղում՝ հասանելի է 30 վայրկյանում,
-լվացքի մեքենայում լվացվելուց հետո խամյակների սիրտը խառնում է,
-սուպերսոսինձն, իրոք, ամեն ինչ փակցնում է
-հրշեջները տեղ են հասնում 10 րոպեի ընթացքում:
Դիտվել է 10195 անգամ
09:25, 05.10.2022 - Բ արև ձեզ․․․ - Բարև սիրելիս, հայրիկն է: Մայրիկը մոտակայքո՞ւմ է։ - Ոչ, հայրիկ, նա քեռի Դավիթի հետ ննջարանում է: Կարճ դադարից հետո հայրիկն ասում է. - Սիրելիս, վստա՞հ ես, որ քեռի Դավիթն այնտեղ է: - Այո, նա հիմա մայրիկի հետ վերևում է։ Դադար: - Դե, այդ դեպքում լսափողը դիր սեղանին, վազիր վերև, թակի ննջասենյակի դուռը և բղավի մայրիկին, որ հայրիկի մեքենան արդեն մոտենում է տանը: -Լավ, հայրիկ, սպասիր մի րոպե: Որոշ ժամանակ անց աղջիկը վերադառնում է հեռախոսի մոտ։ - Ասացի հայրիկ. -Եվ հետո ի՞նչ եղավ, սիրունիկս: -Դե, մայրիկը վախեցավ, մերկ վեր թռավ անկողնուց ու սկսեց վազել ու բղավել: Հետո նա սայթաքեց, գլուխը հարվածեց սեղանին և այժմ պառկած է ու չի շարժվում: -Աստվա՜ծ իմ։ Իսկ քեռի Դավի՞թը։ - Նա նույնպես մերկ դուրս թռավ անկողնուց ու պատուհանից նետվեց լողավազանի մեջ։ Չեմ կարծում, թե նա գիտեր, որ երեկ ամբողջ ջուրն այնտեղից դատարկել էիր։ Այժմ նա պառկած է լողավազանի մեջ և նույնպես չի շարժվում։ Երկար դադար․․․ Որից հետո հայրիկն ասում է. - Ի՞նչ լողավազան: Դա 486-5731 համարի՞ց է:Դիտվել է 875 անգամ
20:09, 17.12.2018 -Ո չ մի տեղ էլ ես քեզ հետ չեմ գնա:
-Այդ դեպքում ինչո՞ւ ես այդպես զուգվել-զարդարվել:
-Որպեսզի տեսնես, թե ինչպիսի գեղեցկուհի քեզ հետ ոչ մի տեղ չգնաց:Դիտվել է 4063 անգամ
12:15, 22.01.2017 Կ նոջ մենախոսությունը․
- Համեղ պատրաստում եմ, լվացք եմ անում, վարդակները նորոգում եմ, լոգարանի խցանումները բացում, էլեկրալամպերը փոխում եմ, աղբը՝ տանում թափելու, ֆուտբոլ չեմ նայում․․․Աստված իմ, ինչ կատարյալ տղամարդ կլինեի․․․Դիտվել է 9764 անգամ
11:28, 22.01.2017 Մ ի կին համառորեն հասնում էր իր բոլոր նպատակներին։
Իր հարսանիքի օրը նա ինքնասպան եղավ․ նրան այս կյանքում այլևս ոչինչ հարկավոր չէր․․․Դիտվել է 10060 անգամ
10:33, 22.01.2017 Գ նչուհու խորհուրդը․
- Մեղքդ քեզ տանջում է, բայց վախենո՞ւմ ես եղելությունն ամուսնուդ պատմել։ Գնա անտառ, մի արջ գտիր ու նրան պատմիր՝ կթեթևանաս․․․Դիտվել է 9493 անգամ
12:47, 16.01.2017 Կ նոջը պետք է նորաձև զգեստ, կոշիկ, վարսահարդարում, ներքնազգեստ, ոմանց՝ նաև թանկարժեք մուշտակ, յուրօրինակ գլխարկ և այլն։
Տղամարդուն պետք է կին՝ առանց այդ ամենի․․․Դիտվել է 9942 անգամ
14:18, 02.08.2016 Տ ղամարդը հարցնում է ընկերուհուն. -15.5-ը քեզ հարմա՞ ր է: -Հիմար հարց ես տալիս: -Ինչո՞ ւ: -Երբեք չէի մտածի, որ քեզ նման լուրջ տղամարդը կվերցնի քանոնն ու կչափի իր… -Դու ի՞ նչ նկատի ունես: -Իսկ դո՞ ւ ինչ նկատի ունես: -Ես խոսում եմ քո մատի չափի մասին՝ մատանի գնելու համար: -Գրողը տանի, ինձ էլ թվաց, թե …Դիտվել է 9657 անգամ
10:50, 24.07.2016 Ի նչպե՞ս ես կարող էի փչացնել ամուսնուս ծննդյան օրը, եթե չեմ էլ հիշում, թե դա երբ է։Դիտվել է 8011 անգամ
10:40, 24.07.2016 Հ րուշակեղենի վաճառասրահում․
- Տվեք ինձ, խնդրում եմ այս տորթը և վրան գրեք․ «Սիրելի Մարիներին՝ ծննդյան օրվա կապակցությամբ»։
- Իհարկե, հիմա մենք այն կփաթեթավորենք։
- Փաթեթավորելու կարիք չկա, ես այն այստեղ կուտեմ․․․Դիտվել է 6924 անգամ
19:14, 22.06.2016 - Դ ու երազանք ունե՞ս: - Այո՝ նիհարել: - Այդ դեպքում ինչո՞ւ չես նիհարում: - Ինչպե՞ս կարելի է առանց երազանքի ապրել:Դիտվել է 3994 անգամ
18:10, 22.06.2016 Ա մուսինը՝ կոջը․
-Քեզ համար ինչ-որ բան վերցնե՞մ։
-Այո, իհարե։
-Իսկ ի՞նչ կցանկանաս։
-Դեռ չգիտեմ, բայց՝ երկու հատ։Դիտվել է 4019 անգամ
12:43, 12.04.2015 Քարդաշյանական թեմաներով
Ա պրիլի 8-ից հետո հայաստանաբնակները կիսվել են երկու խմբի` Քիմին տեսածների և Քիմին չտեսածների:
Ա պրիլի 8-ից հետո ողջույնի նոր ձև` Հայաստանում. -Բարի լույս: -Բարի լույս: -Տեսե՞լ ես: -Չէ, բայց շատ եմ ուզում:
Աղբյուր` LADY NEWS. am Դիտվել է 6582 անգամ
23:05, 20.10.2014 Շ եքսպիրի մոտ ասվում է. «Լինե՞լ, թե՞ չլինել»: Իսկ կանայք ասում են. «Ինչ լինում է` թող լինի»:Դիտվել է 12437 անգամ
21:48, 20.01.2014 -Պ ատկերացնո՞ւմ ես, մի անգամ քիչ մնաց բռնվեի' ամուսնուս սիրեկանիս անունով էի ուզում դիմել: Ստիպված եղա շուն պահել: Գարիկ եմ դրել անունը: Հիմա էլ որևէ խնդիր չի լինում...Դիտվել է 10782 անգամ
23:08, 21.11.2013 Ես ունեմ դասական զգեստապահարան.
1. Հագնելու ոչինչ չկա:
2.Կախելու տեղ չկա:
3.Թափելն' ափսոս է:
4.Եվ հատուկ դարակ' «Հանկարծ ու նիհարեմ»:
Աղբյուր` LADY NEWS. am Դիտվել է 14390 անգամ
00:25, 19.10.2013 Ի ՞ նչ անել, եթե սիրահարվել եք «անարժանի»
Ս երը, ինչպես հայտնի է՝ դաժան է: Անիմաստ է վիճել այս առումով: Կարևոր է սովորել այդ իրավիճակից դուրս գալ արժանապատվորեն:
Եւ այսպես՝ ի՞նչ անել, եթե սիրահարվել եք անարժանին.
1. Մի հուսահատվիր: Ամենայն հավանականությամբ՝ սա վերջին անգամն է: Իսկ եթե հաշվի առնենք վերջին շրջանում «անարժանիների» թվի աննախադեպ աճը՝ արժանավոր երիտասարդի սիրահարվելը գործնականում անհնարին է դառնում: Շրջիր աշխատավայրով ու կտեսնես, թե որքան «անարժաններ» կան, ընդ որում՝ մեծամասամբ ամուսնացած: Նրանց կանայք դիմացել են, ուրեմն՝ դու էլ կարող ես:
2. Զանգահարիր ընկերներիդ ու մոտ բարեկամներիդ և մի լավ պախարակիր նրան: Զրուցակիցներիդ կթվա, թե խելքը թռցրել ես և հետո բացարձակ չեն զարմանա, երբ իմանան, որ կապվել ես այդ «անարժանի» հետ: Ավելին, նրանք համոզված կլինեն, որ դուք կատարյալ զույգ եք, և կխրախուսեն ձեր հարաբերությունները:
3. Ընկերական կապեր հաստատիր ալկոհոլային ոլորտում աշխատողների հետ: Ամենայն հավանականությամբ' դու կսկսես խմել, և կզգացվի լավ խմիչքի ու զեղչերի կարիք:
4. Ընկերական կապեր հաստատիր «շտապ օգնությունում» աշխատող որևէ մեկի հետ: Ամենայն հավանականությամբ՝ դու այդ «անարժանի» պատճառով կփորձես վերջ տալ կյանքիդ:
5. Քո ազատ միջոցների մեծ մասը ներդրում կատարիր բարեգործության, արվեստի կամ անշարջ գույքի մեջ: Հակառակ դեպքում՝ այն կծախսես այդ «անարժանի» քմահաճույքների բավարարման վրա:
6. Ուշադիր եղիր սեքսի ժամանակ. «անարժանները» շատ հեշտ ու արագ են բազմանում:
7. Մնա քո տեղում, ինչ էլ պատահի՝ մի տեղափոխվեք. «անարժանն» Աֆրիկայում էլ է անարժան:
8. Ազատիր մի մեծ արկղ , որպեսզի այդտեղ տեղավորես թավա, լուսարձակ, բաժակներ և այլ մանր-մունր բաներ, որոնք կնվրիր քո «անարժանը» մարտի 8-ին կամ ապրիլի 7-ին:
9. Բաժանորդագրվիր «Աստղագուշակ» ամսագրին: Ամեն շաբաթ, հիասթափության պահերին, այնտեղ գրված կլինի, որ «գալիք շաբաթ քեզ սպասվում են ուրախալի իրադարձություններ»:
10. Օրագրում գրիր այն ամենը, ինչ կատարվում է ձեզ հետ: Երջանիկ ընտանիք, գուցեև չստացվի, փոխարենը՝ կարող եք հրապարակել «Սեքսը մեծ քաղաքում»-ից ավելի հետաքրքիր գիրք և միլիոններ աշխատել: Մանրուք չէ և այնքան հաճելի:
Աղբյուր` LADY NEWS. am Դիտվել է 20390 անգամ
18:57, 29.09.2013 Ժ ողովրդական ասացվածք. Եթե կինը հանկարծ սկսում է լացել, նշանակում է նա ինչ-որ բան է ուզում ասել:Դիտվել է 14157 անգամ
22:45, 25.07.2013 -Դ ա սարսափելի է,-լացակումած ասում է գեղեցկուհին իր փեսացուին:-Երեկ հայրս պոկերով տանուլ է տվել իր ողջ կարողությունը, և հիմա մենք չենք կարող ամուսնանալ:
-Ամեն ինչ կարգին է, սիրելիս,-ժպտալով ասում է փեսացուն:-Ես եմ նրանից ամբողջը տարել՝ ապահովության համար:Դիտվել է 12694 անգամ
ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-01-2023 09:54 Չի կարելի օղիով և քացախով շփել մարմնի ջերմաստիճանն իջեցնելու համար. այս մեթոդը կարող է հանգեցնել լուրջ հիվանդությունների, զգուշացրել է իմունոլոգները։ Բժիշկները պարզաբանել են, որ մաշկը կկլանում է ալկոհոլը, իսկ դա կարող է հանգեցնել օրգանիզմի ջրազրկման կամ թունավորման։ 27-01-2023 09:45 100-ամյա բրիտանուհին բացահայտել է իր երկար ու երջանիկ կյանքի գաղտնիքը։ Նրա խոսքով՝ ինքը միշտ խուսափել է անծանոթ տղամարդկանցից։ Օլիվ Վեսթերմանը պատմել է, որ ամբողջ կյանքում աշխատել է երեխաների հետ, ինչը եւս օգնել է նրան ապրել մինչեւ 100 տարեկան։ Բայց նա վստահ է, որ պատահական անծանոթներից խուսափելը նրա երկարակեցության գլխավոր գաղտնիքն է: 27-01-2023 05:49 Շոտլանդիայում բռնաբարության համար դատապարտված տրանսգենդեր կինը պատիժ չի կրի կանանց բանտում։ Այս մասին հայտարարել է Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենն: Իսլա Բրայսոնն այս շաբաթ դատապարտվել է երկու կանանց բռնաբարելու համար, երբ նա տղամարդ է եղել: Նրա նախկին կինը՝ 31-ամյա Շոննա Գրեմը, ասել է, որ սեռը փոխելու նրա որոշումը «կեղծավորություն է»: 27-01-2023 05:18 Փարիզում Բարձր նորաձեւության շաբաթվա շրջանակներում կայացել է Valentino Haute Couture-ի գարուն-ամառ 2023-ի ցուցադրությունը։ Հանրահայտ Ալեքսանդր III կամրջի տակ տեղի ունեցած շոուին մասնակցել են Ռոզի Հանթինգթոն-Ուայթլին, Էնն Հեթուեյը, Ելենա Պերմինովան, Թինա Կունակին, Քայլի Մինոուգը, Լեոնի Հաննը և այլք։ 27-01-2023 02:15 Քիմ Քարդաշյանի դուստր Նորթը իր առաջին աշխատանքն է ստացել Հոլիվուդում։ Իննամյա Նորթ Ուեսթը կունենա իր դեբյուտը որպես դերասանուհի։ Ճիշտ է, Քիմ Քարդաշյանի ու Քանյե Ուեսթի դուստրը դեռ էկրանին չի հայտնվի, բայց կհնչյունավորի նոր լիամետրաժ մուլտֆիլմի հերոսներից մեկին։
LADY NEWS TV
VIDEO
Հարրի Սթալսի «As It Was» թրեքը ճանաչվել է 2022 թվականի աշխարհում ամենահայտնի երգը
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Խոյ
21.03-20.04
Ցուլ
21.04-22.05
Երկվորյակ
23.05-22.06
Խեցգետին
23.06-23.07
Առյուծ
24.07-24.08
Կույս
25.08-23.09
Կշեռք
24.09-23.10
Կարիճ
24.10-22.11
Աղեղնավոր
23.11-22.12
Այծեղջուր
23.12-20.01
Ջրհոս
21.01-19.02
Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
25.01.2023 Դիտվել է 8560 անգամ 23.01.2023 Դիտվել է 758 անգամ 24.01.2023 Դիտվել է 319 անգամ 27.01.2023 Դիտվել է 259 անգամ 26.01.2023 Դիտվել է 214 անգամ