ԾՈՒՌ ՀԱՅԵԼԻ
|
23:05, 20.10.2014
Շեքսպիրի մոտ ասվում է. «Լինե՞լ, թե՞ չլինել»: Իսկ կանայք ասում են. «Ինչ լինում է` թող լինի»:
Դիտվել է 12831 անգամ
|
|
09:25, 05.10.2022 - Բարև ձեզ․․․ - Բարև սիրելիս, հայրիկն է: Մայրիկը մոտակայքո՞ւմ է։ - Ոչ, հայրիկ, նա քեռի Դավիթի հետ ննջարանում է: Կարճ դադարից հետո հայրիկն ասում է. - Սիրելիս, վստա՞հ ես, որ քեռի Դավիթն այնտեղ է: - Այո, նա հիմա մայրիկի հետ վերևում է։ Դադար: - Դե, այդ դեպքում լսափողը դիր սեղանին, վազիր վերև, թակի ննջասենյակի դուռը և բղավի մայրիկին, որ հայրիկի մեքենան արդեն մոտենում է տանը: -Լավ, հայրիկ, սպասիր մի րոպե: Որոշ ժամանակ անց աղջիկը վերադառնում է հեռախոսի մոտ։ - Ասացի հայրիկ. -Եվ հետո ի՞նչ եղավ, սիրունիկս: -Դե, մայրիկը վախեցավ, մերկ վեր թռավ անկողնուց ու սկսեց վազել ու բղավել: Հետո նա սայթաքեց, գլուխը հարվածեց սեղանին և այժմ պառկած է ու չի շարժվում: -Աստվա՜ծ իմ։ Իսկ քեռի Դավի՞թը։ - Նա նույնպես մերկ դուրս թռավ անկողնուց ու պատուհանից նետվեց լողավազանի մեջ։ Չեմ կարծում, թե նա գիտեր, որ երեկ ամբողջ ջուրն այնտեղից դատարկել էիր։ Այժմ նա պառկած է լողավազանի մեջ և նույնպես չի շարժվում։ Երկար դադար․․․ Որից հետո հայրիկն ասում է. - Ի՞նչ լողավազան: Դա 486-5731 համարի՞ց է:
Դիտվել է 2160 անգամ
|
| 20:09, 17.12.2018 -Ոչ մի տեղ էլ ես քեզ հետ չեմ գնա:
-Այդ դեպքում ինչո՞ւ ես այդպես զուգվել-զարդարվել:
-Որպեսզի տեսնես, թե ինչպիսի գեղեցկուհի քեզ հետ ոչ մի տեղ չգնաց:
Դիտվել է 5444 անգամ
|
| 12:15, 22.01.2017 Կնոջ մենախոսությունը․
- Համեղ պատրաստում եմ, լվացք եմ անում, վարդակները նորոգում եմ, լոգարանի խցանումները բացում, էլեկրալամպերը փոխում եմ, աղբը՝ տանում թափելու, ֆուտբոլ չեմ նայում․․․Աստված իմ, ինչ կատարյալ տղամարդ կլինեի․․․
Դիտվել է 11123 անգամ
|
| 11:28, 22.01.2017 Մի կին համառորեն հասնում էր իր բոլոր նպատակներին։
Իր հարսանիքի օրը նա ինքնասպան եղավ․ նրան այս կյանքում այլևս ոչինչ հարկավոր չէր․․․
Դիտվել է 11421 անգամ
|
| |
|
10:33, 22.01.2017 Գնչուհու խորհուրդը․
- Մեղքդ քեզ տանջում է, բայց վախենո՞ւմ ես եղելությունն ամուսնուդ պատմել։ Գնա անտառ, մի արջ գտիր ու նրան պատմիր՝ կթեթևանաս․․․
Դիտվել է 10870 անգամ
|
| 12:47, 16.01.2017 Կնոջը պետք է նորաձև զգեստ, կոշիկ, վարսահարդարում, ներքնազգեստ, ոմանց՝ նաև թանկարժեք մուշտակ, յուրօրինակ գլխարկ և այլն։
Տղամարդուն պետք է կին՝ առանց այդ ամենի․․․
Դիտվել է 10354 անգամ
|
| 14:18, 02.08.2016 Տղամարդը հարցնում է ընկերուհուն. -15.5-ը քեզ հարմա՞ր է: -Հիմար հարց ես տալիս: -Ինչո՞ւ: -Երբեք չէի մտածի, որ քեզ նման լուրջ տղամարդը կվերցնի քանոնն ու կչափի իր… -Դու ի՞նչ նկատի ունես: -Իսկ դո՞ւ ինչ նկատի ունես: -Ես խոսում եմ քո մատի չափի մասին՝ մատանի գնելու համար: -Գրողը տանի, ինձ էլ թվաց, թե …
Դիտվել է 10075 անգամ
|
| 10:50, 24.07.2016 Ինչպե՞ս ես կարող էի փչացնել ամուսնուս ծննդյան օրը, եթե չեմ էլ հիշում, թե դա երբ է։
Դիտվել է 8392 անգամ
|
| 10:40, 24.07.2016 Հրուշակեղենի վաճառասրահում․
- Տվեք ինձ, խնդրում եմ այս տորթը և վրան գրեք․ «Սիրելի Մարիներին՝ ծննդյան օրվա կապակցությամբ»։
- Իհարկե, հիմա մենք այն կփաթեթավորենք։
- Փաթեթավորելու կարիք չկա, ես այն այստեղ կուտեմ․․․
Դիտվել է 7367 անգամ
|
| 19:14, 22.06.2016 - Դու երազանք ունե՞ս: - Այո՝ նիհարել: - Այդ դեպքում ինչո՞ւ չես նիհարում: - Ինչպե՞ս կարելի է առանց երազանքի ապրել:
Դիտվել է 4179 անգամ
|
| 18:10, 22.06.2016 Ամուսինը՝ կոջը․
-Քեզ համար ինչ-որ բան վերցնե՞մ։
-Այո, իհարե։
-Իսկ ի՞նչ կցանկանաս։
-Դեռ չգիտեմ, բայց՝ երկու հատ։
Դիտվել է 4210 անգամ
|
| 12:43, 12.04.2015 Քարդաշյանական թեմաներով
Ապրիլի 8-ից հետո հայաստանաբնակները կիսվել են երկու խմբի` Քիմին տեսածների և Քիմին չտեսածների:
Ապրիլի 8-ից հետո ողջույնի նոր ձև` Հայաստանում. -Բարի լույս: -Բարի լույս: -Տեսե՞լ ես: -Չէ, բայց շատ եմ ուզում:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 6800 անգամ
|
| 21:48, 20.01.2014 -Պատկերացնո՞ւմ ես, մի անգամ քիչ մնաց բռնվեի' ամուսնուս սիրեկանիս անունով էի ուզում դիմել: Ստիպված եղա շուն պահել: Գարիկ եմ դրել անունը: Հիմա էլ որևէ խնդիր չի լինում...
Դիտվել է 11003 անգամ
|
| 23:08, 21.11.2013 Ես ունեմ դասական զգեստապահարան.
1. Հագնելու ոչինչ չկա:
2.Կախելու տեղ չկա:
3.Թափելն' ափսոս է:
4.Եվ հատուկ դարակ' «Հանկարծ ու նիհարեմ»:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 14819 անգամ
|
| 00:25, 19.10.2013 Ի ՞նչ անել, եթե սիրահարվել եք «անարժանի»
Սերը, ինչպես հայտնի է՝ դաժան է: Անիմաստ է վիճել այս առումով: Կարևոր է սովորել այդ իրավիճակից դուրս գալ արժանապատվորեն:
Եւ այսպես՝ ի՞նչ անել, եթե սիրահարվել եք անարժանին.
1. Մի հուսահատվիր: Ամենայն հավանականությամբ՝ սա վերջին անգամն է: Իսկ եթե հաշվի առնենք վերջին շրջանում «անարժանիների» թվի աննախադեպ աճը՝ արժանավոր երիտասարդի սիրահարվելը գործնականում անհնարին է դառնում: Շրջիր աշխատավայրով ու կտեսնես, թե որքան «անարժաններ» կան, ընդ որում՝ մեծամասամբ ամուսնացած: Նրանց կանայք դիմացել են, ուրեմն՝ դու էլ կարող ես:
2. Զանգահարիր ընկերներիդ ու մոտ բարեկամներիդ և մի լավ պախարակիր նրան: Զրուցակիցներիդ կթվա, թե խելքը թռցրել ես և հետո բացարձակ չեն զարմանա, երբ իմանան, որ կապվել ես այդ «անարժանի» հետ: Ավելին, նրանք համոզված կլինեն, որ դուք կատարյալ զույգ եք, և կխրախուսեն ձեր հարաբերությունները:
3. Ընկերական կապեր հաստատիր ալկոհոլային ոլորտում աշխատողների հետ: Ամենայն հավանականությամբ' դու կսկսես խմել, և կզգացվի լավ խմիչքի ու զեղչերի կարիք:
4. Ընկերական կապեր հաստատիր «շտապ օգնությունում» աշխատող որևէ մեկի հետ: Ամենայն հավանականությամբ՝ դու այդ «անարժանի» պատճառով կփորձես վերջ տալ կյանքիդ:
5. Քո ազատ միջոցների մեծ մասը ներդրում կատարիր բարեգործության, արվեստի կամ անշարջ գույքի մեջ: Հակառակ դեպքում՝ այն կծախսես այդ «անարժանի» քմահաճույքների բավարարման վրա:
6. Ուշադիր եղիր սեքսի ժամանակ. «անարժանները» շատ հեշտ ու արագ են բազմանում:
7. Մնա քո տեղում, ինչ էլ պատահի՝ մի տեղափոխվեք. «անարժանն» Աֆրիկայում էլ է անարժան:
8. Ազատիր մի մեծ արկղ, որպեսզի այդտեղ տեղավորես թավա, լուսարձակ, բաժակներ և այլ մանր-մունր բաներ, որոնք կնվրիր քո «անարժանը» մարտի 8-ին կամ ապրիլի 7-ին:
9. Բաժանորդագրվիր «Աստղագուշակ» ամսագրին: Ամեն շաբաթ, հիասթափության պահերին, այնտեղ գրված կլինի, որ «գալիք շաբաթ քեզ սպասվում են ուրախալի իրադարձություններ»:
10. Օրագրում գրիր այն ամենը, ինչ կատարվում է ձեզ հետ: Երջանիկ ընտանիք, գուցեև չստացվի, փոխարենը՝ կարող եք հրապարակել «Սեքսը մեծ քաղաքում»-ից ավելի հետաքրքիր գիրք և միլիոններ աշխատել: Մանրուք չէ և այնքան հաճելի:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 20818 անգամ
|
| 18:57, 29.09.2013 Ժողովրդական ասացվածք. Եթե կինը հանկարծ սկսում է լացել, նշանակում է նա ինչ-որ բան է ուզում ասել:
Դիտվել է 14557 անգամ
|
| 22:45, 25.07.2013 -Դա սարսափելի է,-լացակումած ասում է գեղեցկուհին իր փեսացուին:-Երեկ հայրս պոկերով տանուլ է տվել իր ողջ կարողությունը, և հիմա մենք չենք կարող ամուսնանալ:
-Ամեն ինչ կարգին է, սիրելիս,-ժպտալով ասում է փեսացուն:-Ես եմ նրանից ամբողջը տարել՝ ապահովության համար:
Դիտվել է 13115 անգամ
|
| 08:02, 14.07.2013 Ընկերուհիներիցս մեկը, ով զարմիկ ունեցավ, ահա թե ինչ պատմեց.
-Ես ինձ համար բացահայտեցի մի շարք ճշմարտություններ.
-գոռացող երեխայի ձայնը երեք անգամ բարձր է, քան երեք մեծահասակներինը` միասին,
-այն ամենը, ինչ թաքցված է անձենամխելի տեղում՝ հասանելի է 30 վայրկյանում,
-լվացքի մեքենայում լվացվելուց հետո խամյակների սիրտը խառնում է,
-սուպերսոսինձն, իրոք, ամեն ինչ փակցնում է
-հրշեջները տեղ են հասնում 10 րոպեի ընթացքում:
Դիտվել է 10589 անգամ
|
| |
|
ՄԵԿ ՏՈՂՈՎ
|
06-12-2023 09:37 Թողարկումից 65 տարի անց Բրենդա Լիի «Rockin' Around the Christmas Tree» երգը պաշտոնապես թիվ 1-ն է դարձել։ Billboard-ը հաստատել է, որ Լիի տոնական երգը գլխավորել է այս շաբաթվա Hot 100 չարթը, որտեղ ներառված են Միացյալ Նահանգների 100 ամենահայտնի երգերը:
|  | 06-12-2023 09:33 Տարա Լիլին 2023 թվականի «Տարվա միջազգային հարսանեկան լուսանկարիչ» անվանակարգում հաղթող է ճանաչվել: Աշխարհի ավելի քան 300 հարսանյաց լուսանկարիչների 1700 աշխատամքների կողքին Տարայի դյութիչ լուսանկարը գրավել է ժյուրիի եւ հանդիսատեսի սրտերը: Հաղթող լուսանկարում պատկերված է մի աշխույժ ճայ, որը որոշել է ժամանակավորապես «հանգրվանել» հարսնացուի գլխին:
|  | 06-12-2023 03:52 Կլաուդիա Շիֆերի կերպարով Բարբիի ստեղծումը Mattel-ի կողմից բնական քայլ էր, քանի որ մոդելն իրական կյանքում շատ նման է իրենց խորհրդանշական տիկնիկին: Բոլոր ժամանակների նոր տիկնիկը կրում է Versace-ի կապույտ զգեստ, որը 53-ամյա Շիֆերը կրել է 1994 թվականի Atelier Versace աշուն/ձմեռ ցուցադրության ժամանակ:
|  | 06-12-2023 02:55 Նիկոլ Քիդմանը դարձել է Balenciaga նորաձեւության տան նոր դեսպանը։ Քիդմանը նաեւ մասնակցել է Լոս Անջելեսի շոուին՝ ժամանելով էլեգանտ սեւ թավշյա զգետ-վերարկուով: Դերասանուհին իր կերպարը լրացրել է Knife ապրանքանիշի համապատասխան կոշիկներով:
|  | 05-12-2023 08:37 Խանութից գնված պելմենիի հաճախակի օգտագործումը բացասաբար է անդրադառնում առողջության վրա, մասնավորապես, այն կարող է հանգեցնել սրտի խնդիրների, զգուշացնում են սննդաբաները։ Դասական տարբերակում այն բավականին կալորիական է՝ 100 գրամը պարունակում է միջինը 289 կկալ։ Բացի այդ, գնված տարբերակները պարունակում են մեծ քանակությամբ աղ և հագեցած ճարպաթթուներ, որոնց քանակը սննդակարգում պետք է խստորեն սահմանափակվի։
|  |
|
|
|
LADYNEWS TV
|
«Մանկական Եվրատեսիլ 2023» մրցույթում Հայաստանը ներկայացրած Yan Girls-ը «Do it my way» երգով զբաղեցրեց 3-րդ տեղը:
|
|
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
|
Խոյ
21.03-20.04
|
Ցուլ
21.04-22.05
|
Երկվորյակ
23.05-22.06
|
Խեցգետին
23.06-23.07
|
Առյուծ
24.07-24.08
|
Կույս
25.08-23.09
|
Կշեռք
24.09-23.10
|
Կարիճ
24.10-22.11
|
Աղեղնավոր
23.11-22.12
|
Այծեղջուր
23.12-20.01
|
Ջրհոս
21.01-19.02
|
Ձուկ
20.02-20.03
|
|
|
|
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
|
| 06.12.2023 Դիտվել է 12339 անգամ
|  | 04.12.2023 Դիտվել է 589 անգամ
|  | 30.11.2023 Դիտվել է 350 անգամ
|  | 05.12.2023 Դիտվել է 150 անգամ
|  |
|