ԾՈՒՌ ՀԱՅԵԼԻ
20:09, 17.12.2018
-Ո չ մի տեղ էլ ես քեզ հետ չեմ գնա:
-Այդ դեպքում ինչո՞ւ ես այդպես զուգվել-զարդարվել:
-Որպեսզի տեսնես, թե ինչպիսի գեղեցկուհի քեզ հետ ոչ մի տեղ չգնաց:
Դիտվել է 2395 անգամ
12:15, 22.01.2017 Կ նոջ մենախոսությունը․
- Համեղ պատրաստում եմ, լվացք եմ անում, վարդակները նորոգում եմ, լոգարանի խցանումները բացում, էլեկրալամպերը փոխում եմ, աղբը՝ տանում թափելու, ֆուտբոլ չեմ նայում․․․Աստված իմ, ինչ կատարյալ տղամարդ կլինեի․․․Դիտվել է 8174 անգամ
11:28, 22.01.2017 Մ ի կին համառորեն հասնում էր իր բոլոր նպատակներին։
Իր հարսանիքի օրը նա ինքնասպան եղավ․ նրան այս կյանքում այլևս ոչինչ հարկավոր չէր․․․Դիտվել է 8450 անգամ
10:33, 22.01.2017 Գ նչուհու խորհուրդը․
- Մեղքդ քեզ տանջում է, բայց վախենո՞ւմ ես եղելությունն ամուսնուդ պատմել։ Գնա անտառ, մի արջ գտիր ու նրան պատմիր՝ կթեթևանաս․․․Դիտվել է 7712 անգամ
12:47, 16.01.2017 Կ նոջը պետք է նորաձև զգեստ, կոշիկ, վարսահարդարում, ներքնազգեստ, ոմանց՝ նաև թանկարժեք մուշտակ, յուրօրինակ գլխարկ և այլն։
Տղամարդուն պետք է կին՝ առանց այդ ամենի․․․Դիտվել է 8544 անգամ
14:18, 02.08.2016 Տ ղամարդը հարցնում է ընկերուհուն. -15.5-ը քեզ հարմա՞ ր է: -Հիմար հարց ես տալիս: -Ինչո՞ ւ: -Երբեք չէի մտածի, որ քեզ նման լուրջ տղամարդը կվերցնի քանոնն ու կչափի իր… -Դու ի՞ նչ նկատի ունես: -Իսկ դո՞ ւ ինչ նկատի ունես: -Ես խոսում եմ քո մատի չափի մասին՝ մատանի գնելու համար: -Գրողը տանի, ինձ էլ թվաց, թե …Դիտվել է 8582 անգամ
10:50, 24.07.2016 Ի նչպե՞ս ես կարող էի փչացնել ամուսնուս ծննդյան օրը, եթե չեմ էլ հիշում, թե դա երբ է։Դիտվել է 7065 անգամ
10:40, 24.07.2016 Հ րուշակեղենի վաճառասրահում․
- Տվեք ինձ, խնդրում եմ այս տորթը և վրան գրեք․ «Սիրելի Մարիներին՝ ծննդյան օրվա կապակցությամբ»։
- Իհարկե, հիմա մենք այն կփաթեթավորենք։
- Փաթեթավորելու կարիք չկա, ես այն այստեղ կուտեմ․․․Դիտվել է 6013 անգամ
19:14, 22.06.2016 - Դ ու երազանք ունե՞ս: - Այո՝ նիհարել: - Այդ դեպքում ինչո՞ւ չես նիհարում: - Ինչպե՞ս կարելի է առանց երազանքի ապրել:Դիտվել է 3524 անգամ
18:10, 22.06.2016 Ա մուսինը՝ կոջը․
-Քեզ համար ինչ-որ բան վերցնե՞մ։
-Այո, իհարե։
-Իսկ ի՞նչ կցանկանաս։
-Դեռ չգիտեմ, բայց՝ երկու հատ։Դիտվել է 3551 անգամ
12:43, 12.04.2015 Քարդաշյանական թեմաներով
Ա պրիլի 8-ից հետո հայաստանաբնակները կիսվել են երկու խմբի` Քիմին տեսածների և Քիմին չտեսածների:
Ա պրիլի 8-ից հետո ողջույնի նոր ձև` Հայաստանում. -Բարի լույս: -Բարի լույս: -Տեսե՞լ ես: -Չէ, բայց շատ եմ ուզում:
Աղբյուր` LADY NEWS. am Դիտվել է 6130 անգամ
23:05, 20.10.2014 Շ եքսպիրի մոտ ասվում է. «Լինե՞լ, թե՞ չլինել»: Իսկ կանայք ասում են. «Ինչ լինում է` թող լինի»:Դիտվել է 11486 անգամ
21:48, 20.01.2014 -Պ ատկերացնո՞ւմ ես, մի անգամ քիչ մնաց բռնվեի' ամուսնուս սիրեկանիս անունով էի ուզում դիմել: Ստիպված եղա շուն պահել: Գարիկ եմ դրել անունը: Հիմա էլ որևէ խնդիր չի լինում...Դիտվել է 10321 անգամ
23:08, 21.11.2013 Ես ունեմ դասական զգեստապահարան.
1. Հագնելու ոչինչ չկա:
2.Կախելու տեղ չկա:
3.Թափելն' ափսոս է:
4.Եվ հատուկ դարակ' «Հանկարծ ու նիհարեմ»:
Աղբյուր` LADY NEWS. am Դիտվել է 13389 անգամ
00:25, 19.10.2013 Ի ՞ նչ անել, եթե սիրահարվել եք «անարժանի»
Ս երը, ինչպես հայտնի է՝ դաժան է: Անիմաստ է վիճել այս առումով: Կարևոր է սովորել այդ իրավիճակից դուրս գալ արժանապատվորեն:
Եւ այսպես՝ ի՞նչ անել, եթե սիրահարվել եք անարժանին.
1. Մի հուսահատվիր: Ամենայն հավանականությամբ՝ սա վերջին անգամն է: Իսկ եթե հաշվի առնենք վերջին շրջանում «անարժանիների» թվի աննախադեպ աճը՝ արժանավոր երիտասարդի սիրահարվելը գործնականում անհնարին է դառնում: Շրջիր աշխատավայրով ու կտեսնես, թե որքան «անարժաններ» կան, ընդ որում՝ մեծամասամբ ամուսնացած: Նրանց կանայք դիմացել են, ուրեմն՝ դու էլ կարող ես:
2. Զանգահարիր ընկերներիդ ու մոտ բարեկամներիդ և մի լավ պախարակիր նրան: Զրուցակիցներիդ կթվա, թե խելքը թռցրել ես և հետո բացարձակ չեն զարմանա, երբ իմանան, որ կապվել ես այդ «անարժանի» հետ: Ավելին, նրանք համոզված կլինեն, որ դուք կատարյալ զույգ եք, և կխրախուսեն ձեր հարաբերությունները:
3. Ընկերական կապեր հաստատիր ալկոհոլային ոլորտում աշխատողների հետ: Ամենայն հավանականությամբ' դու կսկսես խմել, և կզգացվի լավ խմիչքի ու զեղչերի կարիք:
4. Ընկերական կապեր հաստատիր «շտապ օգնությունում» աշխատող որևէ մեկի հետ: Ամենայն հավանականությամբ՝ դու այդ «անարժանի» պատճառով կփորձես վերջ տալ կյանքիդ:
5. Քո ազատ միջոցների մեծ մասը ներդրում կատարիր բարեգործության, արվեստի կամ անշարջ գույքի մեջ: Հակառակ դեպքում՝ այն կծախսես այդ «անարժանի» քմահաճույքների բավարարման վրա:
6. Ուշադիր եղիր սեքսի ժամանակ. «անարժանները» շատ հեշտ ու արագ են բազմանում:
7. Մնա քո տեղում, ինչ էլ պատահի՝ մի տեղափոխվեք. «անարժանն» Աֆրիկայում էլ է անարժան:
8. Ազատիր մի մեծ արկղ , որպեսզի այդտեղ տեղավորես թավա, լուսարձակ, բաժակներ և այլ մանր-մունր բաներ, որոնք կնվրիր քո «անարժանը» մարտի 8-ին կամ ապրիլի 7-ին:
9. Բաժանորդագրվիր «Աստղագուշակ» ամսագրին: Ամեն շաբաթ, հիասթափության պահերին, այնտեղ գրված կլինի, որ «գալիք շաբաթ քեզ սպասվում են ուրախալի իրադարձություններ»:
10. Օրագրում գրիր այն ամենը, ինչ կատարվում է ձեզ հետ: Երջանիկ ընտանիք, գուցեև չստացվի, փոխարենը՝ կարող եք հրապարակել «Սեքսը մեծ քաղաքում»-ից ավելի հետաքրքիր գիրք և միլիոններ աշխատել: Մանրուք չէ և այնքան հաճելի:
Աղբյուր` LADY NEWS. am Դիտվել է 19426 անգամ
18:57, 29.09.2013 Ժ ողովրդական ասացվածք. Եթե կինը հանկարծ սկսում է լացել, նշանակում է նա ինչ-որ բան է ուզում ասել:Դիտվել է 13232 անգամ
22:45, 25.07.2013 -Դ ա սարսափելի է,-լացակումած ասում է գեղեցկուհին իր փեսացուին:-Երեկ հայրս պոկերով տանուլ է տվել իր ողջ կարողությունը, և հիմա մենք չենք կարող ամուսնանալ:
-Ամեն ինչ կարգին է, սիրելիս,-ժպտալով ասում է փեսացուն:-Ես եմ նրանից ամբողջը տարել՝ ապահովության համար:Դիտվել է 11764 անգամ
08:02, 14.07.2013 Ը նկերուհիներիցս մեկը, ով զարմիկ ունեցավ, ահա թե ինչ պատմեց.
-Ես ինձ համար բացահայտեցի մի շարք ճշմարտություններ.
-գոռացող երեխայի ձայնը երեք անգամ բարձր է, քան երեք մեծահասակներինը` միասին,
-այն ամենը, ինչ թաքցված է անձենամխելի տեղում՝ հասանելի է 30 վայրկյանում,
-լվացքի մեքենայում լվացվելուց հետո խամյակների սիրտը խառնում է,
-սուպերսոսինձն, իրոք, ամեն ինչ փակցնում է
-հրշեջները տեղ են հասնում 10 րոպեի ընթացքում: Դիտվել է 9224 անգամ
20:41, 16.06.2013 Ա մուսինը՝ կնոջը.
-Ինձ համար գնածդ վերնաշապիկը իմ չափսով չէ, այն իմ հագածից երկու համար մեծ է:
Կինը.
-Գիտեմ: Բայց ես չէի ուզում, որ վաճառողուհին իմանար, թե ինչպիսի լղարի հետ եմ ամուսնացել:
Դիտվել է 9382 անգամ
ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-01-2021 11:45 Ռուսաստանաբնակ երգիչ Մարտ Բաբայանը եւ նրա կինը`պարուհի Էլեն Ամյանն, ամուսնալուծվում են: «Ես ու ընտանիքս հիմա դժվար ժամանակներ ենք ապրում: Ես ու Էլենը համատեղ որոշում ենք կայացրել ամուսնալուծվել», - գրել է հայազգի երիգիչը: 26-01-2021 11:21 85-ամյա Ռոգելիա Բլանկոն, որին ընտանիքը մահացած էր համարում, զարմացրել է իր հարազատներին՝ վերադառնալով ինն օր անց այն բանից հետո, երբ տեղեկացրել էին, որ նրան հուղարկավորել են։ 26-01-2021 11:14 Դյուկի համալսարանի բուժքույրական դպրոցի եւ Մաունթ-Սինա բժշկական համալիրի գիտնականները պարզել են այն մոլեկուլային մեխանիզմները, որոնք կանխում են հղիության ժամանակ վիրուսային վարակի փոխանցումը մորից պտղին: Նրանք նկարագրել են GPER1 կոչվող բջջի մակերեւույթին էստրոգենի ռեցեպտորի ուղու առանցքային դերը, որը հատկապես շատ է ընկերքի եւ պտղի հյուսվածքներում: 26-01-2021 07:27 Ֆրանսիայի սպորտի նախարարությունը եւ հանրապետության առողջապահության նախարարությունն ավարտել են մարզիկների համար հատուկ հակավիրուսային դիմակի մշակման նախագիծը: Դիմակը պատրաստված է հատուկ բազմաշերտ եւ ֆիլտրող փափուկ կտորից, որը հաճելի զգացումներ է առաջացնում դեմքին հպվելիս: 26-01-2021 05:40 ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը և նրա դուստրը՝ Չելսի Քլինթոնը, աշխատում են քուրդ կանանց աշխարհազորի և Սիրիայում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ քուրդ կանանց պայքարի մասին պատմող դրամատիկ ֆիլմի սցենարի վրա:
LADY NEWS TV
VIDEO
Հայտնի երգչուհի, երգահան Աթենա Մանուկյանը ներկայացրել է իր You Should Know երգի տեսահոլովակը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Խոյ
21.03-20.04
Ցուլ
21.04-22.05
Երկվորյակ
23.05-22.06
Խեցգետին
23.06-23.07
Առյուծ
24.07-24.08
Կույս
25.08-23.09
Կշեռք
24.09-23.10
Կարիճ
24.10-22.11
Աղեղնավոր
23.11-22.12
Այծեղջուր
23.12-20.01
Ջրհոս
21.01-19.02
Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.01.2021 Դիտվել է 5157 անգամ 25.01.2021 Դիտվել է 1517 անգամ 20.01.2021 Դիտվել է 465 անգամ 23.01.2021 Դիտվել է 465 անգամ 21.01.2021 Դիտվել է 424 անգամ