09:25, 05.10.2022 - Բարև ձեզ․․․ - Բարև սիրելիս, հայրիկն է: Մայրիկը մոտակայքո՞ւմ է։ - Ոչ, հայրիկ, նա քեռի Դավիթի հետ ննջարանում է: Կարճ դադարից հետո հայրիկն ասում է. - Սիրելիս, վստա՞հ ես, որ քեռի Դավիթն այնտեղ է: - Այո, նա հիմա մայրիկի հետ վերևում է։ Դադար: - Դե, այդ դեպքում լսափողը դիր սեղանին, վազիր վերև, թակի ննջասենյակի դուռը և բղավի մայրիկին, որ հայրիկի մեքենան արդեն մոտենում է տանը: -Լավ, հայրիկ, սպասիր մի րոպե: Որոշ ժամանակ անց աղջիկը վերադառնում է հեռախոսի մոտ։ - Ասացի հայրիկ. -Եվ հետո ի՞նչ եղավ, սիրունիկս: -Դե, մայրիկը վախեցավ, մերկ վեր թռավ անկողնուց ու սկսեց վազել ու բղավել: Հետո նա սայթաքեց, գլուխը հարվածեց սեղանին և այժմ պառկած է ու չի շարժվում: -Աստվա՜ծ իմ։ Իսկ քեռի Դավի՞թը։ - Նա նույնպես մերկ դուրս թռավ անկողնուց ու պատուհանից նետվեց լողավազանի մեջ։ Չեմ կարծում, թե նա գիտեր, որ երեկ ամբողջ ջուրն այնտեղից դատարկել էիր։ Այժմ նա պառկած է լողավազանի մեջ և նույնպես չի շարժվում։ Երկար դադար․․․ Որից հետո հայրիկն ասում է. - Ի՞նչ լողավազան: Դա 486-5731 համարի՞ց է:
19-07-2025 09:51 Անջելինա Ջոլիի ավագ կենսաբանական դուստրը տեղափոխվել է նրա տնից, հաղորդում է Daily Mail-ը: Աղբյուրի տվյալներով՝ Շայլոն, ով անցյալ տարվա մայիսին դարձավ 19 տարեկան, այժմ ապրում է իր մտերիմ ընկերուհու՝ պարուհի Քեոնի Ռոուզի հետ:
19-07-2025 09:44 Դենիզ Ռիչարդսը պնդում է, որ բազմիցս ենթարկվել է ընտանեկան բռնության իր ամուսնու՝ Աարոն Ֆիպերսի կողմից, ով մեկ շաբաթ առաջ ամուսնալուծության հայց է ներկայացրել իրենից: Դերասանուհին և OnlyFans-ի մոդելը ոստիկանությանը տրամադրել է հարձակման լուսանկարները և ստացել արգելող որոշում՝ ամուսնուն իրեն մոտենալը կանխելու համար: 54-ամյա Ռիչարդսը դատական հայց է ներկայացրել ամուսնու դեմ և հայտարարությանը կցել է 2022 թվականին արված իր աչքի կապտուկների լուսանկարները:
19-07-2025 09:36 Ձկան յուղի պատիճների մեջ պարունակվող օմեգա-3 ճարպաթթունների ցածր չափաբաժինները կարող են նվազեցնել էպիլեպսիա ունեցողների նոպաների հաճախականությունը, ինչը տեղի չի ունենում դեղորայքային բուժման միջոցով: Օրական ձկան յուղի երեք պատիճները (օմեգա-3 ճարպաթթուների մոտ 1080 միլիգրամ) բավարար է, որպեսզի ի հայտ գան դրական արդյունքներ:
18-07-2025 09:42 Կոֆեինը կարող է կանխել խրոնիկական սթրեսի հետևանքով առաջացած դեպրեսիայի զարգացումը՝ փոխազդելով աղիների և ուղեղի միջև կապի վրա։ Չինաստանում նման եզրակացության են հանգել Չունցինի բժշկական համալսարանի գիտնականները։
18-07-2025 09:36 Չինաստանի Նանկին քաղաքում (Ցզյանսու նահանգ) ձերբակալվել է 38-ամյա մի տղամարդ՝ Ցզյաո մականունով, որը առցանց հայտնի է որպես «Կարմիր քույր»։ Հետաքննիչների տվյալներով՝ տղամարդը, որը հագնվել է կնոջ պես, սեռական հարաբերություն է ունեցել տղամարդկանց հետ, ապա գաղտնի նկարահանել է միջադեպը և առցանց վաճառել է անպարկեշտ տեսանյութերը։ Նա պնդում է, որ քնել է ավելի քան 1000 տղամարդու հետ։