ԾՈՒՌ ՀԱՅԵԼԻ
|
10:33, 22.01.2017
Գնչուհու խորհուրդը․
- Մեղքդ քեզ տանջում է, բայց վախենո՞ւմ ես եղելությունն ամուսնուդ պատմել։ Գնա անտառ, մի արջ գտիր ու նրան պատմիր՝ կթեթևանաս․․․
Դիտվել է 12501 անգամ
|
|
10:21, 05.10.2024 Ավելի հեշտ է համոզել կնոջը, ով ոչ մի բանի չի համաձայնվում, քան տարհամոզել նրան, ով ամեն ինչի համաձայն է։
Դիտվել է 375 անգամ
|
| 10:08, 14.09.2024 -Մինչ հարսանիքը կինս մոլորակի ամենահրաշալի էակն էր։ -Իմ կնոջն էլ ԶԱԳՍ-ում աչքով տվեցին...
Դիտվել է 517 անգամ
|
| 14:37, 03.09.2024 –Ինչո՞ւ են կանանց շրջանում տարածված կոսմետիկայի և հոգեբանության մասին գրքերը, իսկ տղամարդկանց շրջանում՝ ֆիզիկայի:
–Կանայք հաճախ դժգոհ են իրենցից և փորձում են փոխել իրենց։ Իսկ տղամարդիկ գոհ են իրենցից՝ Տիեզերքը նրանց չի գոհացանում:
Դիտվել է 668 անգամ
|
| 08:58, 10.08.2024 Գտնել տղամարդ, որպեսզի մոռանալ նախկինին՝ նույնն է, ինչ բանկից վարկ վերցնես՝ նախորդ վարկը մարելու համար։
Դիտվել է 850 անգամ
|
| |
|
08:57, 03.08.2024 Ամուսինս խրախուսում է իմ բոլոր նախաձեռնությունները: Նա ասում է․ «Ինչ ուզում ես՝ արա, միայն թե ինձ հանգիստ թո՛ղ»։
Դիտվել է 988 անգամ
|
| 08:44, 20.07.2024 –Ինձ թվում է կինս ուզում է բաժանվել ինձնից։
–Ինչո՞ւ ես այդպես կարծում։
–Երեկ նա մեր տուն էր հրավիրել իր ընկերուհուն։
–Հետո ի՞նչ։
–Ինչպե՞ս ինչ։ Չես պատկերացնի, ինչ գեղեցկուհի էր նա։
Դիտվել է 1090 անգամ
|
| 09:25, 05.10.2022 - Բարև ձեզ․․․ - Բարև սիրելիս, հայրիկն է: Մայրիկը մոտակայքո՞ւմ է։ - Ոչ, հայրիկ, նա քեռի Դավիթի հետ ննջարանում է: Կարճ դադարից հետո հայրիկն ասում է. - Սիրելիս, վստա՞հ ես, որ քեռի Դավիթն այնտեղ է: - Այո, նա հիմա մայրիկի հետ վերևում է։ Դադար: - Դե, այդ դեպքում լսափողը դիր սեղանին, վազիր վերև, թակի ննջասենյակի դուռը և բղավի մայրիկին, որ հայրիկի մեքենան արդեն մոտենում է տանը: -Լավ, հայրիկ, սպասիր մի րոպե: Որոշ ժամանակ անց աղջիկը վերադառնում է հեռախոսի մոտ։ - Ասացի հայրիկ. -Եվ հետո ի՞նչ եղավ, սիրունիկս: -Դե, մայրիկը վախեցավ, մերկ վեր թռավ անկողնուց ու սկսեց վազել ու բղավել: Հետո նա սայթաքեց, գլուխը հարվածեց սեղանին և այժմ պառկած է ու չի շարժվում: -Աստվա՜ծ իմ։ Իսկ քեռի Դավի՞թը։ - Նա նույնպես մերկ դուրս թռավ անկողնուց ու պատուհանից նետվեց լողավազանի մեջ։ Չեմ կարծում, թե նա գիտեր, որ երեկ ամբողջ ջուրն այնտեղից դատարկել էիր։ Այժմ նա պառկած է լողավազանի մեջ և նույնպես չի շարժվում։ Երկար դադար․․․ Որից հետո հայրիկն ասում է. - Ի՞նչ լողավազան: Դա 486-5731 համարի՞ց է:
Դիտվել է 4010 անգամ
|
| 20:09, 17.12.2018 -Ոչ մի տեղ էլ ես քեզ հետ չեմ գնա:
-Այդ դեպքում ինչո՞ւ ես այդպես զուգվել-զարդարվել:
-Որպեսզի տեսնես, թե ինչպիսի գեղեցկուհի քեզ հետ ոչ մի տեղ չգնաց:
Դիտվել է 7301 անգամ
|
| 12:15, 22.01.2017 Կնոջ մենախոսությունը․
- Համեղ պատրաստում եմ, լվացք եմ անում, վարդակները նորոգում եմ, լոգարանի խցանումները բացում, էլեկրալամպերը փոխում եմ, աղբը՝ տանում թափելու, ֆուտբոլ չեմ նայում․․․Աստված իմ, ինչ կատարյալ տղամարդ կլինեի․․․
Դիտվել է 12873 անգամ
|
| 11:28, 22.01.2017 Մի կին համառորեն հասնում էր իր բոլոր նպատակներին։
Իր հարսանիքի օրը նա ինքնասպան եղավ․ նրան այս կյանքում այլևս ոչինչ հարկավոր չէր․․․
Դիտվել է 13216 անգամ
|
| 12:47, 16.01.2017 Կնոջը պետք է նորաձև զգեստ, կոշիկ, վարսահարդարում, ներքնազգեստ, ոմանց՝ նաև թանկարժեք մուշտակ, յուրօրինակ գլխարկ և այլն։
Տղամարդուն պետք է կին՝ առանց այդ ամենի․․․
Դիտվել է 11601 անգամ
|
| 14:18, 02.08.2016 Տղամարդը հարցնում է ընկերուհուն. -15.5-ը քեզ հարմա՞ր է: -Հիմար հարց ես տալիս: -Ինչո՞ւ: -Երբեք չէի մտածի, որ քեզ նման լուրջ տղամարդը կվերցնի քանոնն ու կչափի իր… -Դու ի՞նչ նկատի ունես: -Իսկ դո՞ւ ինչ նկատի ունես: -Ես խոսում եմ քո մատի չափի մասին՝ մատանի գնելու համար: -Գրողը տանի, ինձ էլ թվաց, թե …
Դիտվել է 11409 անգամ
|
| 10:50, 24.07.2016 Ինչպե՞ս ես կարող էի փչացնել ամուսնուս ծննդյան օրը, եթե չեմ էլ հիշում, թե դա երբ է։
Դիտվել է 9737 անգամ
|
| 10:40, 24.07.2016 Հրուշակեղենի վաճառասրահում․
- Տվեք ինձ, խնդրում եմ այս տորթը և վրան գրեք․ «Սիրելի Մարիներին՝ ծննդյան օրվա կապակցությամբ»։
- Իհարկե, հիմա մենք այն կփաթեթավորենք։
- Փաթեթավորելու կարիք չկա, ես այն այստեղ կուտեմ․․․
Դիտվել է 8559 անգամ
|
| 19:14, 22.06.2016 - Դու երազանք ունե՞ս: - Այո՝ նիհարել: - Այդ դեպքում ինչո՞ւ չես նիհարում: - Ինչպե՞ս կարելի է առանց երազանքի ապրել:
Դիտվել է 4699 անգամ
|
| 18:10, 22.06.2016 Ամուսինը՝ կոջը․
-Քեզ համար ինչ-որ բան վերցնե՞մ։
-Այո, իհարե։
-Իսկ ի՞նչ կցանկանաս։
-Դեռ չգիտեմ, բայց՝ երկու հատ։
Դիտվել է 4790 անգամ
|
| 12:43, 12.04.2015 Քարդաշյանական թեմաներով
Ապրիլի 8-ից հետո հայաստանաբնակները կիսվել են երկու խմբի` Քիմին տեսածների և Քիմին չտեսածների:
Ապրիլի 8-ից հետո ողջույնի նոր ձև` Հայաստանում. -Բարի լույս: -Բարի լույս: -Տեսե՞լ ես: -Չէ, բայց շատ եմ ուզում:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 7318 անգամ
|
| 23:05, 20.10.2014 Շեքսպիրի մոտ ասվում է. «Լինե՞լ, թե՞ չլինել»: Իսկ կանայք ասում են. «Ինչ լինում է` թող լինի»:
Դիտվել է 14041 անգամ
|
| |
|
|