Рус. Հայ.
ԾՈՒՌ ՀԱՅԵԼԻ
18:10, 22.06.2016
Ամուսինը՝ կոջը․
-Քեզ համար ինչ-որ բան վերցնե՞մ։
-Այո, իհարե։
-Իսկ ի՞նչ կցանկանաս։
-Դեռ չգիտեմ, բայց՝ երկու հատ։

Դիտվել է 4888 անգամ

08:59, 26.10.2024
՞նչ կասեք առաջին հայացքից սիրո մասին:
- Բարեբախտաբար, ես լավ չեմ տեսնում:

Դիտվել է 521 անգամ

09:30, 12.10.2024
Դժվար է կին լինելը։ Տարիներով ինքդ քեզ կատարելագործում ես, որպեսզի դուր գաս կատարյալ տղամարդու, իսկ հետո տարիներ ես ծախսում գտնելու համար մի տղամարդու, ով գոնե նորմալ լինի:

Դիտվել է 676 անգամ

10:21, 05.10.2024
Ավելի հեշտ է համոզել կնոջը, ով ոչ մի բանի չի համաձայնվում, քան տարհամոզել նրան, ով ամեն ինչի համաձայն է։

Դիտվել է 751 անգամ

10:08, 14.09.2024
   -Մինչ հարսանիքը կինս մոլորակի ամենահրաշալի էակն էր։
    -Իմ կնոջն էլ ԶԱԳՍ-ում աչքով տվեցին...

Դիտվել է 863 անգամ

14:37, 03.09.2024
–Ինչո՞ւ են կանանց շրջանում տարածված կոսմետիկայի և հոգեբանության մասին գրքերը, իսկ տղամարդկանց շրջանում՝ ֆիզիկայի:
–Կանայք հաճախ դժգոհ են իրենցից և փորձում են փոխել իրենց։ Իսկ տղամարդիկ գոհ են իրենցից՝ Տիեզերքը նրանց չի գոհացանում:

Դիտվել է 967 անգամ

08:58, 10.08.2024
Գտնել տղամարդ, որպեսզի մոռանալ նախկինին՝ նույնն է, ինչ բանկից վարկ վերցնես՝ նախորդ վարկը մարելու համար։

Դիտվել է 1104 անգամ

08:57, 03.08.2024
Ամուսինս խրախուսում է իմ բոլոր նախաձեռնությունները: Նա ասում է․ «Ինչ ուզում ես՝ արա, միայն թե ինձ հանգիստ թո՛ղ»։

Դիտվել է 1292 անգամ

08:44, 20.07.2024
–Ինձ թվում է կինս ուզում է բաժանվել ինձնից։
–Ինչո՞ւ ես այդպես կարծում։
–Երեկ նա մեր տուն էր հրավիրել իր ընկերուհուն։
–Հետո ի՞նչ։
–Ինչպե՞ս ինչ։ Չես պատկերացնի, ինչ գեղեցկուհի էր նա։

Դիտվել է 1384 անգամ

09:25, 05.10.2022
- Բարև ձեզ․․․
- Բարև սիրելիս, հայրիկն է: Մայրիկը մոտակայքո՞ւմ է։
- Ոչ, հայրիկ, նա քեռի Դավիթի հետ ննջարանում է:
Կարճ դադարից հետո հայրիկն ասում է.
- Սիրելիս, վստա՞հ ես, որ քեռի Դավիթն այնտեղ է:
- Այո, նա հիմա մայրիկի հետ վերևում է։
Դադար:
- Դե, այդ դեպքում լսափողը դիր սեղանին, վազիր վերև, թակի ննջասենյակի դուռը և բղավի մայրիկին, որ հայրիկի մեքենան արդեն մոտենում է տանը:
-Լավ, հայրիկ, սպասիր մի րոպե:
Որոշ ժամանակ անց աղջիկը վերադառնում է հեռախոսի մոտ։
- Ասացի հայրիկ.
-Եվ հետո ի՞նչ եղավ, սիրունիկս:
-Դե, մայրիկը վախեցավ, մերկ վեր թռավ անկողնուց ու սկսեց վազել ու բղավել: Հետո նա սայթաքեց, գլուխը հարվածեց սեղանին և այժմ պառկած է ու չի շարժվում:
-Աստվա՜ծ իմ։ Իսկ քեռի Դավի՞թը։
- Նա նույնպես մերկ դուրս թռավ անկողնուց ու պատուհանից նետվեց լողավազանի մեջ։ Չեմ կարծում, թե նա գիտեր, որ երեկ ամբողջ ջուրն այնտեղից դատարկել էիր։ Այժմ նա պառկած է լողավազանի մեջ և նույնպես չի շարժվում։
Երկար դադար․․․
Որից հետո հայրիկն ասում է.
- Ի՞նչ լողավազան: Դա 486-5731 համարի՞ց է:

Դիտվել է 4237 անգամ

20:09, 17.12.2018
չ մի տեղ էլ ես քեզ հետ չեմ գնա:
-Այդ դեպքում ինչո՞ւ ես այդպես զուգվել-զարդարվել:
-Որպեսզի տեսնես, թե ինչպիսի գեղեցկուհի քեզ հետ ոչ մի տեղ չգնաց:

Դիտվել է 7535 անգամ

12:15, 22.01.2017
Կնոջ մենախոսությունը․
- Համեղ պատրաստում եմ, լվացք եմ անում, վարդակները նորոգում եմ, լոգարանի խցանումները բացում, էլեկրալամպերը փոխում եմ, աղբը՝ տանում թափելու, ֆուտբոլ չեմ նայում․․․Աստված իմ, ինչ կատարյալ տղամարդ կլինեի․․․

Դիտվել է 13115 անգամ

11:28, 22.01.2017
Մի կին համառորեն հասնում էր իր բոլոր նպատակներին։ 
Իր հարսանիքի օրը նա ինքնասպան եղավ․ նրան այս կյանքում այլևս ոչինչ հարկավոր չէր․․․

Դիտվել է 13448 անգամ

10:33, 22.01.2017
Գնչուհու խորհուրդը․
- Մեղքդ քեզ տանջում է, բայց վախենո՞ւմ ես եղելությունն ամուսնուդ պատմել։ Գնա անտառ, մի արջ գտիր ու նրան պատմիր՝ կթեթևանաս․․․

Դիտվել է 12717 անգամ

12:47, 16.01.2017
Կնոջը պետք է նորաձև զգեստ, կոշիկ, վարսահարդարում, ներքնազգեստ, ոմանց՝ նաև թանկարժեք մուշտակ, յուրօրինակ գլխարկ և այլն։
 
Տղամարդուն պետք է կին՝ առանց այդ ամենի․․․

Դիտվել է 11829 անգամ

14:18, 02.08.2016
Տղամարդը հարցնում է ընկերուհուն.
-15.5-ը քեզ հարմա՞ր է:
-Հիմար հարց ես տալիս:
-Ինչո՞ւ:
-Երբեք չէի մտածի, որ քեզ նման լուրջ տղամարդը կվերցնի քանոնն ու կչափի իր…
-Դու ի՞նչ նկատի ունես:
-Իսկ դո՞ւ ինչ նկատի ունես:
-Ես խոսում եմ քո մատի չափի մասին՝ մատանի գնելու համար:
-Գրողը տանի, ինձ էլ թվաց, թե …

Դիտվել է 11659 անգամ

10:50, 24.07.2016
Ինչպե՞ս ես կարող էի փչացնել ամուսնուս ծննդյան օրը, եթե չեմ էլ հիշում, թե դա երբ է։

Դիտվել է 9982 անգամ

10:40, 24.07.2016
Հրուշակեղենի վաճառասրահում․
- Տվեք ինձ, խնդրում եմ այս տորթը և վրան գրեք․ «Սիրելի Մարիներին՝ ծննդյան օրվա կապակցությամբ»։
- Իհարկե, հիմա մենք այն կփաթեթավորենք։
- Փաթեթավորելու կարիք չկա, ես այն այստեղ կուտեմ․․․

Դիտվել է 8781 անգամ

19:14, 22.06.2016
- Դու երազանք ունե՞ս:
- Այո՝ նիհարել:
- Այդ դեպքում ինչո՞ւ չես նիհարում:
- Ինչպե՞ս կարելի է առանց երազանքի ապրել:

Դիտվել է 4800 անգամ

ՄԵԿ ՏՈՂՈՎ
07-11-2024 10:32
Հետեւանքները վաղահաս երեխաների համար զգացվում են ողջ կյանքի ընթացքում: Կանադայում հետազոտողները հայտնաբերել են, որ վաղաժամ ծննդաբերությունները եւ դրանց հետ կապված հետեւանքները կոգնիտիվ ֆունկցիաների, զարգացման եւ ֆիզիկական առողջության համար կապված են ավելի ցածր եկամտի, զբաղվածության եւ համալսարան ընդունվելու ցածր ցուցանիշների հետ։
07-11-2024 10:25
Բրիտանացի դերասանուհի Էմիլի Ատակը հարբած սեքսը բռնաբարություն է համարում։ Inbetweeners-ի 34-ամյա աստղը գլխավորում է «հաստատական համաձայնության» արշավը, որը ձգտում է փոխել օրենքն այնպես, որպեսզի «սեռական ակտի մասնակից երկու կողմերն էլ հաստատեն, որ ցանկանում են շարունակել այն»։ Ջեյմի Լանգի «Great Company» փոդքաստում քննարկման ժամանակ նա բացատրել է, որ կարող է մի ձեռքի մատների վրա հաշվել, թե երբ է վայելել սեքսը, և որ շատ դեպքեր են եղել, երբ չի հիշում, որ ինչ-որ մեկի հետ քնել է:
07-11-2024 08:59
Սուպերմոդել Հայդի Քլումի 80-ամյա մայրը՝ Էռնան, դստեր և 20-ամյա թոռնուհու՝ Լենի Քլումի հետ նկարահանվել է Intimissimi ներքնազգեստի ապրանքանիշի գովազդային արշավում։ Կադրերում նրանք կեցվածք են ընդունել երկարաթև տոպերով. մոդելի մայրը ներքնազգեստով կեցվածք չի ընդունել։
07-11-2024 05:50
«Միսս Ռուսաստան 2015» տիտղոսի դափնեկիր և աշխարհի առաջին փոխմիսս Սոֆյա Նիկիչուկին ձերբակալել են Վնուկովո օդանավակայանում, հայտնում է «112» հեռագրային ալիքը։ Մոդելը կասկածվում է զարդերի մաքսանենգության մեջ։ 31-ամյա Նիկիչուկը Ստամբուլով տարանցիկ ճանապարհով Նիսից Մոսկվա էր թռչում։
07-11-2024 02:53
Գրիգորի Լեպսը պատմել է այն խնդիրների մասին, որոնց ստիպված է եղել բախվել իր երիտասարդ սիրեցյալ Ավրորա Կիբայի պատճառով։ 62-ամյա արտիստի ոչ ընկերները, ոչ էլ առաջին ընտանիքը չեն կարողանում հաշտվել այն փաստի հետ, որ նա հանդիպում է 18-ամյա աղջկա հետ։ 62-ամյա Լեպսն ասել է, որ երեխաներ է ուզում իր 18-ամյա ընկերուհուց՝ Ավրորա Կիբայից։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2024 թ․

01.11.2024
Աստղերը խոստանում են բավականին հանգիստ ամիս. նոյեմբերի մեծ մասը կանցնի «Բաժակը կիսով չափ լիքն է» կարգախոսի ներքո։

LADYNEWS TV
Լեդի Գագան եւ Բրունո Մարսը նոր երգ են թողարկել՝ «Die with a Smile»՝ վինտաժային ոգեշնչված տեսահոլովակով։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
04.11.2024
Դիտվել է 905 անգամ
05.11.2024
Դիտվել է 401 անգամ
06.11.2024
Դիտվել է 310 անգամ
07.11.2024
Դիտվել է 237 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster