Քաղցրավենիքի մասին մենք ամեն ինչ գիտենք։ Իսկ ի՞նչ կասեք առողջ սնունդ ուտելու և դրանից, բառիս բուն իմաստով, ուրախանալու մասին:
Սերոտոնինի մակարդակը բարձրացնող մթերքները լավացնում են տրամադրությունը: Ավելին, սերոտոնինի 95%-ն իրականում արտադրվում է աղիներում հիմնականում տրիպտոֆանից՝ անփոխարինելի ամինաթթուից, որը օրգանիզմ է մտնում սննդի հետ միասին: Բժկական գիտությունների դոկտոր Ուին Բրաունի կարծիքը ներկայացրել է First for Women պորտալը:
Բժիշկն առաջարկում է օրը սկսել ձվով։ Դրանց սպիտակուցը ոչ միայն տրիպտոֆանի, այլ նաև օմեգա-3 ճարպաթթուների լավ աղբյուր է, որոնք հեշտացնում են սերոտոնինի «ճանապարհորդությունը» ամբողջ մարմնով: Ընտանի թռչուններից ամենաշատ տրիպտոֆան պարունակվում է հնդկահավի և հավի մսերում:
Եվ եթե դուք միսակեր չեք, փորձեք սպիտակուցներով հարուստ բուսական ծագման մթերքներ, որոնք նույն հաջողությամբ կկատարեն այդ գործառույթը: Նպատակահարմար են սոյայից պատրաստված մթերքները:
Եթե լիարժեք կերակուրի ընդունումը դեռ մոտ չէ, ապա տրիպտոֆանի պաշարները կարող եք լրացնել խորտիկներով. այն շատ է ընկույզում և արևածաղկի սերմերում:
14-03-2025 11:34 «Սպիտակաձյունիկ» ֆիլմի հոլիվուդյան պրեմիերան կկայանա առանց ավանդական կարմիր գորգի և մամուլի՝ մի շարք սկանդալների ֆոնին։ Disney-ը կսահմանափակվի փակ շնորհանդեսով՝ առաջատար դերասանուհիներ Ռեյչել Զեգլերի և Գալ Գադոտի մասնակցությամբ, հայտնում է Variety-ն։ Բացի այդ, չեղարկվել է լոնդոնյան պրեմիերան Լեսթերի հրապարակում, որը պետք է կայանար մարտի սկզբին։ Առաջին ցուցադրությունը՝ դարձյալ առանց լրատվամիջոցների մասնակցության, տեղի է ունեցել Իսպանիայում։
14-03-2025 11:31 Հայտնի է դարձել, որ Balenciaga-ի նախկին կրեատիվ տնօրեն Դեմնա Գվասալիան նշանակվել է Gucci-ի ղեկավար, որը կփոխարինի Սաբատո դե Սառնոյին, ով փետրվարի սկզբին լքել է նորաձեւության տունը։ Որոշումը վրդովմունք է առաջացրել սոցցանցերում՝ օգտատերերը հիշում են Balenciaga-ի գովազդային արշավի շուրջ 2022 թվականի սկանդալը: Հանրությունը մտավախություն ունի, որ դիզայները կարող է կրկնել անցյալի սխալները, ինչը բացասաբար կանդրադառնա իտալական նորաձեւության տան հեղինակության վրա։
14-03-2025 11:26 Ամերիկացի սննդաբանները մշակել են առողջ սննդի ուղեցույցներ սրտանոթային հիվանդությունների և քաղցկեղի կանխարգելման համար: Ըստ գիտնականների՝ երկար ու առողջ կյանք ապահովելու համար անհրաժեշտ է օրական ուտել երկու բաժին միրգ և երեք բաժին բանջարեղեն: Նրանք պարզել են, որ մրգերի և բանջարեղենի ավելի մեծ քանակությամբ օգտագործումը նվազեցնում է քրոնիկ հիվանդությունների, ներառյալ սրտանոթային հիվանդությունների և քաղցկեղի առաջացման հավանականությունը, որոնք վաղաժամ մահվան հիմնական պատճառներն են:
14-03-2025 11:11 Դոնաթելլա Վերսաչեն մոտ 30 տարի անց հեռանում է Versace-ի գլխավոր ստեղծագործական տնօրենի պաշտոնից։ Վերսաչեն, ով դարձել է իտալական նորաձեւության տան գլխավոր դիզայները 1997 թվականին իր ավագ եղբոր (և ապրանքանիշի հիմնադիր) Ջանի Վերսաչեի սպանությունից հետո, կդառնա ապրանքանիշի «գլխավոր դեսպանը»։ Miu Miu-ի դիզայնի և իմիջի նախկին տնօրեն Դարիո Վիտալեն ապրիլի 1-ից կդառնա Versace-ի նոր գլխավոր ստեղծագործական տնօրենը։
14-03-2025 10:20 Հոլլի Բերին կարծում է, որ դաշտանադադարը կարևոր իրադարձություն է, որը պետք է նշել: Մարտի 21-ին 58-ամյա դերասանուհին պաշտոնապես կմտնի դաշտանադադար, որը «սահմանվում է որպես 12 ամիս առանց դաշտանի»,- հայտնել է նա PIX11-ի նախկին հաղորդավար Թամսեն Ֆադալի նոր փոդքաստում: «Երբ կինը գիտակցում է, որ դաշտանադադարի մեջ է, դա շիեստա տոնելու ժամանակն է, ինչպես մենք անում ենք մեր կյանքի ցանկացած այլ կարևոր իրադարձությունների դեպքում», - ասել է Բերին:
Spotify երաժշտական ծառայությունն ամփոփել է 2024 թվականի արդյունքները և որոշել տարվա ամենահայտնի երգը։ Խոսքը «Birds of a Feather» հիթի մասին է, որը կատարում է հայտնի ամերիկացի երգչուհի Բիլլի Այլիշը։