Պիցցա մակարոնով
10.08.2023
Ուտեստը, որը սիրում են գրեթե բոլորն առանց բացառության՝ պիցցան, այժմ կարող եք պատրաստել ավելի արագ և քիչ ծախսով:
Լսած կայի՞ք, որ գրեթե ամբողջ աշխարհը գրաված երկու ճաշատեսակներ միավորվեն մեկի մեջ։ Սակայն փորձված խոհարարներն իրենց փնտրտուքներում գտնում են դասական բաղադրատոմսերի ոչ ստանդարտ լուծումներ: Այսպիսով, այժմ դուք կարող եք կարճ ժամանակում պիցցա պատրաստել մակարոնեղենից:
Բաղադրիչները
- Մակարոն՝ 250 գ - Պանիր՝ 200 գ - Նրբերշիկ՝ 3 հատ - Ձիթապտուղ (առանց կորիզների)՝ 40 գ - Lոլիկի կետչուպ՝ 3 ճ.գ - Աղ՝ ըստ ճաշակի - Աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի - Թարմ ռեհան՝ ըստ ճաշակի - Պահածոյացված եգիպտացորեն՝ 1/3 բանկա - Չզտված բուսական յուղ՝ ըստ ճաշակի։
Պատրաստման եղանակը
1․ Ջուրը լցրեք կաթսայի մեջ, մի քիչ աղ գցեք, դրեք կրակին։ Երբ ջուրը եռա, ավելացրեք մակարոնը և կրակն իջեցրեք, լավ խառնեք։ Եփեք մակարոնը մինչև փափկի՝ ըստ փաթեթավորման վրա նշված ժամանակի (միջինում մակարոնեղենը եփում է 7-8 րոպե):
2․ Եփած մակարոնը քամեք քամոցով, լվացեք սառը ջրով և թողեք, որ քամվի։
3․ Մակարոնը հագցրեք փայտե շամփուրների վրա (մեկ շամփուրի համար 15-16 մակարոն):
4․ Ջեռոցի տարրան պատեք խոհարարական թղթով, և վրան դրեք մակարոնով շամփուրները:
5․ Խոզանակով, առատորեն մակարոնի վրա քսեք տոմատի սոուս (կամ պարզապես կետչուպ):
6․ Պանիրը քերեք միջին քերիչով և դարսեք կետչուպով պատած մակարոնեղենի վրա։
7․ Նրբերշիկը կտրատեք բարակ շերտերով, ապա շարեք պանրի վրա։
8․ Այնուհետև, ցանկության դեպքում, կտրատեք ձիթապտուղները և շարեք դրանք մեր ապագա պիցցայի վրա: Վրան կարող եք շաղ տալ նաև պահածոյացված եգիպտացորենի հատիկները։
9․ Բացի այդ, ստացվածի վրա կարող եք շաղ տալ նաև քերած պանիր:
10․ Ջեռոցը տաքացրեք մինչև 180 աստիճան։
11․ Պիցցան ջեռոցում եփում ենք 10-15 րոպե (մինչև ոսկեգույն, ախորժելի մակերես ստանալը)։ Այնուամենայնիվ, պիցցայի պատրաստության աստիճանին հետևեք ձեր վառարանի պարամետրերին համապատասխան:
12․ Պատրաստի պիցցան հանեք ջեռոցից և մատուցեք տաք վիճակում։
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 3155 անգամ
Читать на русском
|