Рус. Հայ.
ԽՈՀԱՆՈՑ

Վանիլային բուլկիներ

08.12.2018

Օդային, փափուկ, քաղցր այս բուլկիները հիանալի լրացնում են թեյը կամ կեֆիրը:

Վանիլային բուլկիների պատրաստումը այդքան էլ դժվար չէ, առավել ևս նրանց համար, ովքեր գիտեն, թե ինչպես վարվել խմորիչով խմորի հետ: Սակայն սկսնակ տանտիրուհին կարող է հեշտորեն պատրաստել այն։

Պատրաստելու համար անհրաժեշտ են․

- Չոր խմորիչ՝ 8 գր
- Ցորենի ալյուր՝ 600 գր
- Կաթ՝ 250 մլ
- Ձվի դեղնուց՝ 5 հատ
- Սերուցքային կարագ՝ 100 գր
- Վանիլին՝ 10 գր
- Շաքարավազ՝ 4 ճաշի գդալ
- Սերուցք՝ 2 ճաշի գդալ
- Աղ՝ մեկ պտղունց

Պատրաստման եղանակը․

600x580

1. Մի թեթև տաքացրեք կաթը, ավելացրեք խմորիչը, 2 ճաշի գդալ շաքարավազ, 2 ճաշի գդալ ալյուր: Խառնեք, 15 րոպեյով դրեք տաք տեղ:

2. Կաթի մեջ ավելացրեք մնացած շաքարավազը, աղը, 4 դեղնուց, փափկեցրած կարագը և վանիլինը:

3. Այնուհետև պետք է ավելացնել ալյուրը: Հունցեք փափուկ խմորը, դրեք կարագով քսած տարայի մեջ, ծածկեք սրբիչով և թողեք 30 րոպեյով:

4. Խմորից ձևավորեք բուլկիներ (մոտավորապես պետք է 15 հատ ստացվի) և դրեք կարագով քսած ջեռոցի տարայի մեջ, արանքը թողնելով 1,5 սմ տարածք:

5. Սպասեք մինչև բուլկիները մեծանան և կպնեն իրար: Քսեք բուլկիներին 1 դեղնուցից և սերուցքից կազմված խառնուրդ:

6. Տաքացրեք ջեռոցը մինչև 200 աստիճան, դրեք բուլկիները մեջը 20 րոպեյով: Համեղ բուլկիները պատրաստ են:

Դրանք առավել համեղ են տաք վիճակում:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 8394 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Աղցան «Գարուն»

13.03.2025
Այն հիանալի հավելում կլինի ցանկացած մսային կամ ձկնային ուտեստի, խորովածի կամ պարզապես կոտլետների հետ։

Նուռով և խնձորով աղցան

27.02.2025
Մրգերը, բանջարեղենը և հատապտուղները վիտամինների ու միկրոէլեմենտների առաջին և ամենակարևոր աղբյուրն են հատկապես գարնան առաջին ժամանակահատվածում:

Վրացական աղցանների 3 պարզ բաղադրատոմս, որոնք հեշտ է պատրաստել տանը

23.01.2025
Այս ուտեստները թույլ կտան ծանոթանալ վրացական խոհանոցի ավանդույթներին և հետաքրքիր համադրություններով բազմազանություն մտցնել ճաշացանկում։

Աղցան մանդարինի տեսքով. ամանորյա սեղանի համար

24.12.2024
Ամանորյա սեղանի ոսկե մանդարիններով ոչ ոքի չես զարմացնի... Իսկ եթե դրանք մրգեր չլինե՞ն, այլ հյութեղ, վառ, յուրօրինակ աղցան՝ հավի ֆիլեով և պանիրով։

Աղցան «Գեներալ»

05.12.2024
«Գեներալ»-ը տոնական ամենապարզ աղցաններից է։ Շատերն այս աղցանն առնական են համարում, քանի որ այն բավականին հագեցնող է և մսի լավ շերտ է պարունակում, բայց կարծում ենք, կանայք ևս չեն հրաժարվի նման աղցանից։

Դդմի խավիար

24.10.2024
Այս բաղադրատոմսը դուր կգա պատրաստուկների սիրահարներին, ովքեր հոգնել են սովորական դդմիկի կամ սմբուկի խավիարից:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
13-03-2025 14:20
46-ամյա երգչուհի Անի Լորակը գաղտնի ամուսնացել է իսպանացի Իսահակ Վեյրակայի հետ։ Հարսանեկան բացառիկ լուսանկարները հրապարակվել են «OK!» ամսագրում։ Արարողությունը տեղի է ունեցել Մալդիվներում։
13-03-2025 14:08
«Դաունթոն աբբայության» 37-ամյա աստղ, բրիտանացի դերասանուհի Միշել Քիգանը և նրա ամուսին Մարկ Ռայթն առաջին անգամ ծնող են դարձել։ Զույգը սոցցանցում հրապարակել է նորածին դստեր առաջին լուսանկարը։
13-03-2025 13:38
Սելենա Գոմեսը վաճառքի է հանել մատանին, որը նա նվեր է ստացել իր նշանածից՝ երաժշտական պրոդյուսեր Բենի Բլանկոյից՝ իրենց հարաբերությունների վաղ շրջանում։ 32-ամյա աստղը հիշարժան զարդը վաճառել է ընդամենը 12 դոլարով։ Այն վաճառվել է «12 Days of Truly Rare Things» արշավի շրջանակներում, որը մեկնարկել է արտիստուհու անձնական «սենտիմենտալ» իրերը երկրպագուներին վաճառելու համար՝ նրա և Բլանկոյի համատեղ ալբոմի թողարկումից առաջ։ Մատանու նախնական գինը եղել է 3250 դոլար։
13-03-2025 04:34
62-ամյա Գրիգորի Լեպսը պատրաստվում է իր 19-ամյա հարսնացու Ավրորա Կիբայի հետ ապրել այն տանը, որտեղ նա ապրել է նախկին կնոջ հետ։ Դեռևս Աննա Շապլիկովայի հետ նախորդ ամուսնության ժամանակ Լեպսը սկսել էր քաղաքից դուրս թայվանական ոճով երկու տուն կառուցել: Նա նախագծի վրա աշխատել է ավելի քան 10 տարի, իսկ ռիելթորներն այն գնահատում են 400-500 մլն ռուբլի։
13-03-2025 02:12
Բալետի ռուս  պարուհի Անաստասիա Վոլոչկովայի 19-ամյա դստեր՝ Արիադնայի հարսանիքը տեղի կունենա «Մեծ Գեթսբիի» ոճով։ Այս մասին գրում է Հինգերորդ ալիքը։ Հարսանիքի կազմակերպիչ Նատալյա Վոլկովայի խոսքով՝ այս ոճին բնորոշ են ոսկին, մարգարիտներն ու փետուրները։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ 2025 թ․

01.03.2025
Մարտին նշանների մեծ մասը ստիպված կլինի մոռանալ սիրո և նոր զուգընկերներ փնտրելու մասին: Բայց երեք բախտավորներին կհաջողվի շրջանցել շրջափակումը և ցանկալի ժամադրություններ ունենալ։

LADYNEWS TV
Spotify երաժշտական ծառայությունն ամփոփել է 2024 թվականի արդյունքները և որոշել տարվա ամենահայտնի երգը։ Խոսքը «Birds of a Feather» հիթի մասին է, որը կատարում է հայտնի ամերիկացի երգչուհի Բիլլի Այլիշը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
10.03.2025
Դիտվել է 844 անգամ
07.03.2025
Դիտվել է 669 անգամ
08.03.2025
Դիտվել է 480 անգամ
11.03.2025
Դիտվել է 325 անգամ
12.03.2025
Դիտվել է 277 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster