Рус. Հայ.
ԽՈՀԱՆՈՑ

Նուռով և խնձորով աղցան

27.02.2025

Մրգերը, բանջարեղենը և հատապտուղները վիտամինների ու միկրոէլեմենտների առաջին և ամենակարևոր աղբյուրն են հատկապես գարնան առաջին ժամանակահատվածում: Առաջարկում ենք վիտամիններով հարուստ մթերքներով աղցանի բաղադրատոմս․ այն ոչ միայն համեղ է, այլև առողջարար։

Հիմնական բաղադրիչները նուռն ու խնձորն են։ Ո՞րն է օգուտակարությունը:

Խնձորն ամենահայտնի և մատչելի մրգերից է։ Դրանում հայտնաբերված վիտամիններն ու հակաօքսիդանտները բարձրացնում են թթվածնի մակարդակը թոքերում և օգնում պահպանել սրտի առողջությունը: Հետազոտությունների համաձայն՝ այս միրգը դանդաղեցնում է ուղեղի ծերացումը և կանխում դեմենցիան։

600x400

Օգտակար սննդանյութերի քանակով նուռն ամենաբուժիչ մրգերից է։ Այն պարունակում է վեց ամինաթթուներ՝ կալիում, երկաթ, տանին, մանգան, կալիում, նատրիում և մանրաթել։ Նռան օգտակար հատկությունները նվազեցնում են սրտի կաթվածի վտանգը։

600x400

Այժմ անցնենք օգտակար այս աղցանի պատրաստմանը։

Բաղադրիչները

• 1 բաժակ հում արևածաղկի սերմեր
• 2 ճաշի գդալ բալզամիկ քացախ
• 1 ճաշի գդալ մեղր
• 4 բաժակ հազարի տերևներ (ցանկացած)
• 2 բաժակ բրյուսելյան կաղամբ
• 1 կեղևավորված խնձոր
• ¾ բաժակ նռան հատիկներ։

Համենման համար

• 3 ճաշի գդալ բալզամիկ քացախ
• 3 ճաշի գդալ ձիթապտղի յուղ
• 1 թեյի գդալ թխկու օշարակ կամ մեղր
• 1 թեյի գդալ դիժոն մանանեխ
• մի պտղունց աղ և պղպեղ։

Պատրաստման եղանակը

600x400

1. Արևածաղկի սերմերը լցրեք տաքացած, չոր, հաստ հատակով տապակի մեջ և չորացրեք մեկից երկու րոպե՝ անընդհատ խառնելով։ Այնուհետև ավելացրեք բալզամիկ քացախը և ակտիվորեն խառնեք։ Երբ սերմերը քացախի մի մասը կլանեն, իսկ մի մասը գոլորշիանա, ավելացրեք մեղրը և նորից լավ խառնեք։ Թողեք, որ պատրաստի սերմերը սառչեն:

2. Խնձորը, հազարի տերևները և բրյուսելյան կաղամբը կտրատեք բարակ շերտերով, լցրել ամանի մեջ և խառնեք։

3. Առանձին ամանի մեջ խառնեք բոլոր հարդարման բաղադրիչները և լցրեք մանրացված աղցանին։ Խառնեք և վրան լցրեք արևածաղկի սերմերը և նռան հատիկները:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 3109 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Տնական մայոնեզ 5 րոպեում

02.10.2025
Մայոնեզը պատրաստի սոուս է, որը հիանալի համադրվում է գրեթե ցանկացած ուտեստի հետ: Հիմնական բաղադրիչներն են բուսական յուղը, քացախը և ձուն:

Հավով աղցան «Շատակեր»

15.08.2025
Այս աղցանի մի քանի տեսակներ կան, սա ամենապարզն ու ամենամատչելին է:

Դուբայի շոկոլադ. ժողովրդականության պառճառները և բաղադրատոմսը

08.07.2025
Հայտնի քաղցրավենիքն այնքան էլ հեշտ չէ գնել, բայց կարող եք փորձել այն ինքներդ պատրաստել: Ներկայացնում ենք, թե ինչ է Դուբայի շոկոլադը և ինչպես այն պատրաստել տանը:

Ֆրանսիական կարտոֆիլի կակարկանդակ. նուրբ և համեղ ուտեստ

17.06.2025
Նույնիսկ եթե կարտոֆիլային ուտեստները ձեր խոհանոցում տարածված չեն, անհնար է դիմադրել այս ֆրանսիական կարկանդակին։ 

Ելակով թխվածքաբլիթներ

22.05.2025
Նուրբ, փափուկ, չափավոր քաղցր և փխրուն ելակով թխվածքաբլիթներն ախորժելի տնական քաղցրավենիք են։ Խմորը հունցվում է հեշտությամբ և արագ։

Հնդկացորենի կոտլետներ

02.05.2025
Բոլորը հավանաբար գիտեն այս հացահատիկային կուլտուրայի սննդային հատկությունների մասին, բայց միայն քչերին է հաջողվում լիովին բացահայտել դրա խոհարարական ներուժը։ Ահա թե ինչու որոշեցինք առաջարկել այս կոտլետների գաղափարը:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
10-10-2025 11:48
Մել Գիբսոնը վերջապես սկսում է իր 2004 թվականի հիթի՝ «Քրիստոսի չարչարանքները» ֆիլմի երկար սպասված շարունակության նկարահանումները: «Քրիստոսի հարությունը» (նախնական անվանումը) ֆիլմը կնկարահանվի Հռոմում, բայց բոլորովին նոր դերասանական կազմով, հաղորդում է Page Six-ը։ Ըստ Variety-ի, նոր ֆիլմը կբաժանվի երկու մասի, որոնք երկուսն էլ նախատեսված են թողարկել 2027 թվականին:
10-10-2025 10:54
Սեմ Մենդեսի «The Beatles» կենսագրական ֆիլմաշարում իռլանդացի դերասանուհի Սիրշա Ռոնանը կմարմնավորի Փոլ ՄաքՔարթնիի կնոջը՝ Լինդա ՄաքՔարթնիին: Փոլ Մեսքալը կխաղա հենց Փոլ ՄաքՔարթնիի դերը: Հարիս Դիքինսոնը, Ջոզեֆ Քուինը և Բարի Քեոգանը կմարմնավորեն «լիվերպուլյան քառյակի» մյուս անդամներին։ «The Beatles» կենսագրական ֆիլմաշարի համաշխարհային պրեմիերան նախատեսված է 2028 թվականի ապրիլին։
10-10-2025 05:08
Բիյոնսեն համարվում է մասնավոր հավաքույթների համար ամենաթանկ արտիստներից մեկը։ 2023 թվականին նա ելույթ ունեցավ Դուբայի շքեղ Atlantis The Royal հանգստավայրի բացման արարողությանը, որի համար մեկ երեկոյի համար վաստակեց մոտ 24 միլիոն դոլար։ Նման ելույթները երգչուհու համար հազվադեպ չեն։ Ռիհաննան ևս պարբերաբար ելույթ է ունենում աշխարհի տարբեր մասնավոր միջոցառումների ժամանակ, և նրա հոնորարները մշտապես տատանվում են 1 միլիոնից մինչև 5 միլիոն դոլար մեկ երեկոյի համար։
10-10-2025 02:49
Չինաստանի Վուհան քաղաքում անցկացվող WTA-1000 մրցաշարի քառորդ եզրափակիչում աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան 6:3, 6:3 հաշվով պարտության մատնեց աշխարհի 9-րդ ռակետ, Ղազախստանի ներկայացուցիչ Ելենա Ռիբակինային։  Կիսաեզրափակիչում Արինա Սաբալենկայի մրցակիցը կլինի աշխարհի 6-րդ ռակետ, ամերիկացի Ջեսիկա Պեգուլան, որը քառորդ եզրափակիչում 2:6, 6:0, 6:3 հաշվով առավելության հասավ աշխարհի 62-րդ ռակետ, չեխ Կատերժինա Սինյակովայի նկատմամբ։
10-10-2025 02:00
Թուրքիայի Իզմիր քաղաքի գիշերային ակումբներից մեկում մահմեդական գլխաշոր (հիջաբ) կրող մի կին է ձերբակալվել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Վերջերս սոցցանցերում լայնորեն տարածվել են կադրեր, որտեղ երևում է, թե նա ինչպես է պարում գիշերային ակումբում աշխատող կանացի հագուստով ու շարժուձևով տղամարդու հետ։ Սոցցանցերում մեծ աղմուկ բարձրացրած պարից հետո գլխաշորով կնոջ դեմ սկսվել է հետաքքնություն և նա ձերբակալվել է։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկեմբեր 2025 թ․

01.10.2025
Առաջին երկու շաբաթները կանցնեն նահանջող Պլուտոնի գերիշխանության ներքո, և դրանք մարտահրավերներով լի կլինեն։ Սակայն հոկտեմբերի երկրորդ կեսը դրական շրջադարձ կբերի։

LADYNEWS TV
Իվետա Մուկուչյանը ներկայացրել է «Օդերով» երգի տեսահոլովակը։ Նոր աշխատանքը երգչուհին համահեղինակել է A. Chilla-ի հետ, ռեժիսորն է Աղավնի Մանուկյանը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
06.10.2025
Դիտվել է 1667 անգամ
04.10.2025
Դիտվել է 316 անգամ
07.10.2025
Դիտվել է 229 անգամ
08.10.2025
Դիտվել է 205 անգամ
09.10.2025
Դիտվել է 168 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster