Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

Ոչ միայն փաստերի իմացություն. խելացի մարդու 7 բնորոշիչ

07.03.2025

Ի՞նչն է մարդուն իսկապես խելացի դարձնում: Կարելի է ենթադրել, որ բարձր IQ–ն, էրուդիցիան և բարդ խնդիրներ լուծելու կարողությունը։ Բայց իրականում ինտելեկտը միայն գլխում արագ հաշվարկելու կամ շատ փաստեր հիշելու կարողությունը չէ: Դա մտածողության, ճկունության, իրազեկման և աշխարհին հարմարվելու ունակության համակարգ է՝ միաժամանակ ինքդ քեզ հետ կապի մեջ մնալով:

Հոգեբանները ներկայացրել են, թե իրականում ինչ չափանիշներ են խոսում մարդու մտավոր կարողությունների մասին։

1. Հարցեր տալու կարողություն

Իսկապես խելացի մարդիկ չեն վախենում խոստովանել, որ ինչ-որ բան չգիտեն։ Նրանք ոչ միայն սպառում են տեղեկատվությունը, այլև վերլուծում այն և տալիս ճշտող հարցեր։ Նրանց մտածողությունը հիմնված է հետաքրքրասիրության և աշխարհի հանդեպ խոր հետաքրքրվածության վրա:

արցեր տալով՝ մարդը ոչ միայն ընդլայնում է իր մտահորիզոնը, այլև զարգացնում քննադատական մտածողությունը։ Սա այն է, ինչը տարբերում է խորը բանականությունը մակերեսային գիտելիքներից:

2. Սեփական տեսակետը փոխելու ունակություն

Բանականությունը ճկունություն է: Խելացի մարդը կարող է ընդունել, որ սխալվել է, եթե նոր տվյալներ ի հայտ գան։ Նա գիտի, թե ինչպես տեսնել իրավիճակը տարբեր տեսանկյուններից, վերլուծել և խմբագրել իր կարծիքը։
Մտածողության ճկունությունն օգնում է խուսափել ծայրահեղություններից, չկառչել մեկ գաղափարից և ավելի հավասարակշռված որոշումներ կայացնել։

3. Սեփական հույզերն ընկալելու և կառավարելու ունակություն

Գիտակցված զգացմունքայնությունն ինտելեկտի կարևոր ցուցանիշ է: Իրապես խելացի մարդը չի ճնշում զգացմունքները, բայց նաև թույլ չի տալիս, որ դրանք կառավարեն իրեն։

Զգացմունքային հասունությունը օգնում է ձեզ չհակազդել իմպուլսիվ, չներքաշվել կործանարար կոնֆլիկտների մեջ և գիտակցաբար ընտրել ձեր արձագանքները դժվար իրավիճակներում։

4. Միայնակ մնալու հակում

600x400

Ինքն իր հետ մենակ մնալու կարողությունը և առանց արտաքին խթանների մնալու վախի բացակայությունը խոսում է ներքին բավարարվածության մասին։ Խելացի մարդիկ գնահատում են մենությունը, քանի որ այն նրանց ժամանակ է տալիս վերլուծելու իրենց մտքերը, հասկանալու իրենց զգացմունքները և կախված չլինելու արտաքին գնահատականներից:

Միայնությունը մեկուսացում չէ, այլ ինքդ քեզ և աշխարհն ավելի խորը հասկանալու հնարավորություն։

5. Կասկածելու և ինքնամփոփելու հակում

Որքան բարձր է ինտելեկտը, այնքան ավելի հաճախ է մարդը տալիս այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ «Ինչու՞ եմ ես այդպես մտածում», «Իսկ եթե սխալվո՞ւմ եմ», «Ինչպե՞ս կարող եմ ավելի լավ անել»:

Ամփոփվելը օգնում է ձեզ աճել, սովորել սխալներից և չխրվել սահմանափակ համոզմունքների մեջ:

6. Հումորի զգացում

Հեգնանքը, ենթատեքստերի հետ խաղալը, կյանքի պարադոքսալ բնույթը նկատելու կարողությունը՝ այս ամենը վկայում է ճկուն և զարգացած ինտելեկտի մասին։ Խելացի մարդիկ գիտեն ծիծաղել, այդ թվում՝ իրենց վրա։

Հումորը պարզապես զվարճանք չէ, այլ գործիք, որը թույլ է տալիս դժվար պահեր ապրել առանց դրամատիզացիայի:

7. Ինքնուրույնությունը պահելու կարողություն

Իսկական բանականությունը ոչ միայն գիտելիք է, այլ նաև խորը ներքին ամբողջականություն: Խելացի մարդիկ չեն փորձում տեղավորվել այլ մարդկանց ակնկալիքների մեջ, նրանք գիտակցում են իրենց արժեքները և ապրում են դրանց համաձայն։

Խելացի լինել չի նշանակում ամեն ինչ իմանալ։ Սա նշանակում է կարողանալ մտածել, վերլուծել, զգալ և փոփոխությունների այս աշխարհում հավատարիմ մնալ ինքդ քեզ:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 5372 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Met Gala-ի 13 լավագույն կերպարները. Իրինա Շեյքը՝ ադամանդներով, Քայլի Ջենները՝ մերկ զգեստով...

07.05.2026
Նյու Յորքում տեղի ունեցավ տարվա գլխավոր նորաձևության միջոցառումը՝ Met Gala-ն։ Այս տարվա թեման «Հագուստի արվեստն» էր։

10 ծաղիկ, որոնք չպետք է նվիրել սիրելիներին

15.04.2026
Ծաղիկները մեզ օգնում են արտահայտել զգացմունքներն ու հույզերը։ Երբեմն դրանք ավելին են ասում, քան խոսքերը։

Ոմանց՝ ամեն ինչ, մյուսներին՝ ոչինչ․ ինչու ցանկությունները չեն իրականանում

14.04.2026
Կան մի քանի կարևոր գործոններ, որոնք ազդում են ձեր ցանկության իրականացման վրա։

Աստղային մատնաչափիկներ․ ամենակարճահասակ հայտնիները

19.03.2026
Բոլոր հայտնիները, ովքեր բարձրակրունկ կոշիկներով քայլում են կարմիր գորգով, էկրանին թոփ մոդելների տեսք ունեն, բայց բազմաթիվ ժամանակակից աստղեր շատ ցածրահասակ են։

Հայտնի և գեղեցիկ. ինչպիսին է ֆուտբոլիստ Մբապեի ընկերուհին

11.03.2026
Ընդամենը մի քանի օր առաջ պարզվեց, որ Կիլիանը սիրավեպ է սկսել իսպանացի հայտնի դերասանուհի Էսթեր Էքսպոսիտոյի հետ։

«Գույնն անգույնում»․ բացվեց Էլինե Պողոսյանի անհատական ցուցահանդեսը

02.03.2026
«Գույնն անգույնում» խորագրով ցուցահանդեսի բացմամբ նշանավորեց գարնան գալուստը նկարչուհի Էլինե Պողոսյանը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
08-05-2026 11:12
Կաննի 79-րդ կինոփառատոնի «Դասականներ» բաժնում կներկայացվի հատուկ ծրագիր՝ նվիրված հայ մեծանուն կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ստեղծագործական ժառանգությանը։ Ծրագրի շրջանակում կցուցադրվեն Փելեշյանի հինգ վերականգնված ֆիլմերը՝ «Մարդկանց երկիրը» (1966), «Սկիզբ» (1967), «Մենք» (1969), «Բնակիչներ» (1970), «Տարվա եղանակներ» (1975):
08-05-2026 11:10
Ըստ մասնագետների՝ սրտանոթային հիվանդություններից պաշտպանում է կանաչ թեյը։ Այս խմիչքը պարունակում է բուսական հակաօքսիդանտներ՝ կատեխիններ, որոնք կարող են փոքր, բայց նկատելի չափով նվազեցնել ընդհանուր և «վատ» խոլեստերինի մակարդակը։ Բացի այդ, հակաօքսիդանտներն ընդհանուր հակաբորբոքային ազդեցություն ունեն օրգանիզմի վրա, ինչը նույնպես աջակցում է սրտանոթային համակարգի առողջությանը։
08-05-2026 09:20
Հեյլի Բիբերը խոստովանել է, որ «ձևավորել է» իր առաջին միլիարդ դոլարը: Time-ին տված հարցազրույցում 29-ամյա գործարար կինը բացատրել է, թե ինչպես են վիզուալիզացիան և մտավոր «նպատակին կենտրոնացումը» օգնել իրեն ռեկորդային գումարով վաճառել իր կոսմետիկայի ապրանքանիշը՝ Rhode-ը:
08-05-2026 03:15
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի նորընծա չեմպիոն Էմմա Պողոսյանը երկամարտի 253 կգ արդյունքով դարձել է աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր։
08-05-2026 00:25
70-ամյա երգչուհի Լարիսա Դոլինան իր Telegram ալիքում հայտարարել է նոր՝ «Ճշմարտության պահը» երգի թողարկման մասին: Երգը թողարկվել է մայիսի 8-ին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
05.05.2026
Դիտվել է 11637 անգամ
04.05.2026
Դիտվել է 1516 անգամ
06.05.2026
Դիտվել է 310 անգամ
07.05.2026
Դիտվել է 245 անգամ
08.05.2026
Դիտվել է 132 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster