Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

Աղջիկն իրեն գտել է ռուս նկարչուհու 115 տարի առաջ ստեղծած նկարում․ նմանությունը ցնցող է

11.03.2025

22-ամյա ամերիկուհի Ռայլի Լադներն իրեն ճանաչել է Զինաիդա Սերեբրյակովայի «Զարդասեղանի մոտ։ Ինքնանկար» կտավում։

Տիկտոկեր և նկարչուհի Ռայլի Մեդիսոն Լադները հանկարծակի ճանաչել է իրեն Զինաիդա Սերեբրյակովայի նկարում, որը նկարվել է ավելի քան 115 տարի առաջ։ Աղջիկը ռուս նկարչուհու գոյության մասին պատկերացում չուներ, մինչ այն պահը, երբ իր բաժանորդներից մեկը հայտնեց ապշեցուցիչ նմանության մասին։

Սկզբում Լադներն անտեսել է մեկնաբանությունը, սակայն շուտով մի քանի հոգի ևս գրել են նույնը։ Աղջիկը համացանցում գտել է «Զարդասեղանի մոտ։ Ինքնանկար»–ի 1909 թվականի վերարտադրությունը և ապշել նմանությունից։

600x400

«Սարսափելի էր և նույնիսկ անհանգստացնող. այնքան նման էր: Ես մտածեցի, որ դա շատ հետաքրքիր է, քանի որ ինքս էլ նկարչուհի եմ։ Նկարն այնքան ժամանակակից տեսք ունի, ես շատ զարմացա, երբ իմացա, որ այն ավելի քան 100 տարեկան է»,–պատմել է Ռայլին։

Լանդերի ամուսինը նկատել է, որ նա ունի ճիշտ նույն գիշերանոցից, ինչ Սերեբրյակովան։ Դրանից հետո նկարիչուհին որոշել է վերստեղծել ինքնանկարը և լուսանկարել այդ նույն կերպարով։ Մեկնաբանները կատակում են, որ նա կարող է լինել Սերեբրյակովայի վերամարմնավորումը, իսկ ինքը՝ Լադները, մտածում է ԴՆԹ թեստ հանձնել՝ պարզելու, թե արդյոք նա ազգակցական կապ ունի՞ նկարչուհու հետ։ Ի՞նչ իմանաս՝ մեկ էլ տեսար։

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 1671 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Դուբայում երեկույթների ժամանակ, որտեղ հաշմվել է մոդելը, աստղերի որս է գնում

08.04.2025
Մարիա Կովալչուկը դեռ հիվանդանոցում է, և նրան սպասվում է երկարատև բուժում։

Աղջիկն իրեն գտել է ռուս նկարչուհու 115 տարի առաջ ստեղծած նկարում․ նմանությունը ցնցող է

11.03.2025
22-ամյա ամերիկուհի Ռայլի Լադներն իրեն ճանաչել է Զինաիդա Սերեբրյակովայի «Զարդասեղանի մոտ։ Ինքնանկար» կտավում։

Գաղտնի սիրավեպեր. Կենդանակերպի նշաններ, ովքեր սիրում են թաքցնել իրենց զգացմունքները

26.02.2025
Ոմանց համար դա հատուկ մտերմություն պահպանելու միջոց է, մյուսների համար՝ արգելվածի և անհայտի հաճույք:

Թեստ, որը կօգնի պարզել, թե որ տեսակի տղամարդն է ձեզ համապատասխանում

18.02.2025
Շատերն են փափագում ամուսնանալ և երազում են արքայազնի մասին՝ սպիտակ Mercedes-ով։ Բայց իրականում պարզվում է, որ իսկապես արժանի մարդու հետ հարաբերություններ սկսելուց առաջ անհրաժեշտ է մի քանի անգամ վառվել։ Ինչո՞ւ է դա տեղի ունենում:

Երբեք չի հերիքում. կենդանակերպի 5 նշան, որոնք հակված են բողոքելու ֆինանսներից

22.01.2025
Նրանք կարող են սովորել կառավարել փողը, եթե ցանկանում են. միակ խնդիրն այն է, որ նրանք սովորաբար չեն ցանկանում:

Անհագ շոփոմոլի 8 նշան. ստուգեք ինքներդ ձեզ

21.01.2025
Հետևյալ կետերը կօգնեն ձեզ պարզել, թե արդյոք դուք ունե՞ք գնումներից կախվածություն, թե իրավիճակը դեռ վերահսկելի է:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-04-2025 11:31
24 տարեկանում կյանքից հեռացել է դերասանուհի Սոֆի Նայվայդը։ Այս մասին հայտնում է Variety-ն՝ վկայակոչելով նրա ընտանիքի հաղորդագրությունը սոցիալական ցանցերում։ Հանրաճանաչ դերասանունու հարազատները չեն հայտնել մահվան պատճառը։ Սոֆի Նայվայդն իր դեբյուտը կինոյում ունեցավ 2006 թվականին, երբ դեր ստացավ «Բելլա» ֆիլմում։ Դերասանուհուն կարելի է տեսնել նաև այնպիսի նախագծերում, ինչպիսիք են «Օրենք և կարգ», «Եվ եկավ սերը», «Մարգոն հարսանիքում», «Մամոնտ», «Ստվերներ և սուտ», «Կատարված սխալներ», «Կրկին ծնվածը» և մի քանի այլ նախագծերում:
23-04-2025 11:20
Պոլինա Գագարինան, հայտարարել է, որ այլևս երբեք չի ամուսնանա։ Այս մասին 38-ամյա երգչուհին ասել է իր Instagram-ում։ Հիշեցնենք, որ երգչուհին երկու անգամ ամուսնացած է եղել։ Նա դերասան Պյոտր Կիսլովից, ում հետ ամուսնացած է եղել երեք տարի, ունի 17-ամյա որդի՝ Անդրեյը։ Գագարինան յոթ տարի ամուսնացած է եղել նաև լուսանկարիչ Դմիտրի Իսկակովի հետ, ում հետ նա մեծացնում է իր յոթամյա դստերը՝ Միային։
23-04-2025 11:15
Ախալքալաքի Մայակովսկու անվան 2-րդ դպրոցում սովորող 12-ամյա Կարոլինա Այվազյանը վերջերս արժանացել է «Miss Junior Armenia 2025» մրցույթի հաղթողի տիտղոսին։ Կարոլինան մրցույթի ընթացքում ժպտում էր, ոգևորված էր և, ինչպես ինքն է ասում՝ իրեն բեմում զգում էր ինչպես հեքիաթում։
23-04-2025 10:44
Քիմ Քարդաշյանն ու նրա հայտնի ընտանիքը վեցերորդ եթերաշրջանի ավարտից հետո Hulu սթրիմինգային ծառայության հետ քննարկում են իրենց ռեալիթի շոուի ապագան։ Թեեւ Disney-ը հայտարարել է, որ շոուն աստղային վարկանիշ է ունեցել 2024-ին 5-րդ սեզոնի պրեմիերայից հետո, երկրպագուները քննադատել են վերջին սեզոնի «ձանձրալի» պատմությունները: Սակայն Քարդաշյանները մտադիր չեն հանձնվել, քանի որ Disney-ը հայտարարել է «Քարդաշյան» սփին-օֆֆի պլանների մասին:
23-04-2025 08:59
ԱՄՆ նախկին սենատոր Բոբ Մենենդեսի կինը՝ Նադին Մենենդեսը (Արսլանյան), դատապարտվել է իր ամուսնու հետ բիզնես գործարքների կամ իրավական խնդիրների օգնություն փնտրող առնչությամբ Նյու Ջերսիի երեք տղամարդկանցից կանխիկ փողի, ոսկու ձուլակտորների և շքեղ ավտոմեքենայի տեսքով կաշառք ստանալու համար: Դրա մասին գրում է Associated Press գործակալությունը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2025 թ․

01.04.2025
Գարնան կեսը լավագույն ժամանակն է ձեր կյանքում ինչ-որ բան փոխելու կամ այն ամենը, ինչ ձեզ շրջապատում է, բարելավելու համար: 

LADYNEWS TV
Արսեն Գրիգորյանը թողարկել է «Դեպի Եվրատեսիլ»-ում ներկայացրած Will You Marry Me երգի տեսահոլովակը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
21.04.2025
Դիտվել է 921 անգամ
22.04.2025
Դիտվել է 435 անգամ
23.04.2025
Դիտվել է 345 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster