Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
09-11-2021 07:21
Մոնակոյի 43-ամյա արքայադուստր Շառլինը Հարավային Աֆրիկայից վերադարձել է Մոնակո: Հաղորդվում է, որ նա մեկ օր առաջ լքել է Դուրբանը և մասնավոր ինքնաթիթով վայրէջք կատարել Նիցցայում: Շառլինի վերադարձը վերջ դրեց նրա անսպասելի և երկարատև անհետացման մասին ամիսներ շարունակվող ենթադրություններին: Օդանավակայանում նա վերամիավորվել է ամուսնու՝ արքայազն Ալբերտ II-ի և իրենց վեցամյա երեխաների՝ Ժակի և Գաբրիելլայի հետ։
09-11-2021 05:15
Մեկնարկել է 30-ամյա Էմիլի Ռացկովսկու «Իմ մարմինը» (My Body) անդրանիկ գրքի վաճառքը։ Ժողովածուում Էմիլին կիսվել է մոդելային փորձի, աշխարհի, քաղաքականության, կանանց մասին իր մտքերով, ինչպես նաև մանրամասն խոսել է իր հղիության և ծննդաբերության մասին։ Ռացկովսկուին պատմել է 15 տարեկանում  ենթարկված սեռական բռնության մասին. «Նախկինում ես նույնիսկ սեռական հարաբերություն չէի ունեցել»:
09-11-2021 04:26
Պապարացիները լուսանկարել են 52-ամյա երգչուհի Ջենիֆեր Լոպեսին և 49-ամյա դերասան Բեն Աֆլեքին, երբ սիրահարները կրքոտ համբուրվում էին օդանավակայանում։ Հիշեցնենք, որ զույգը վերսկսել է հարաբերությունները 17 տարվա բաժանումից հետո։ Աֆլեքն ու Լոպեսը միասին հանգստանում են միասին և հաճախում սոցիալական միջոցառումների։
08-11-2021 10:14
Ըստ Page Six-ի՝ 44-ամյա Քանյե Ուեսթի սիրտն այժմ կարծես թե ազատ չէ։ Ըստ լուրերի՝ ռեփերն արդեն որոշ ժամանակ է, ինչ հանդիպում է 22-ամյա մոդել Վինետրիայի հետ։
08-11-2021 10:00
Կենդանակերպի 4 նշան, ովքեր միշտ հրամայում են․ Խոյ,  Առյուծ, Այծեղջյուր, Ցուլ։
08-11-2021 09:46
Ճապոնիայի Ֆուկուի նահանգում շուկայի աճուրդում սպիտակ խեցգետինը վաճառվել է   շուրջ 7 հազար դոլարով: Դա դարձել է այդ մթերքի ռեկորդային գինն ամենամյա աճուրդի արդյունքում, որի գնորդը տեղական ռեստորաններից մեկի սեփականատերն է:
08-11-2021 02:53
Վերջերս Բրիթնի Սփիրսը հայտարարել է, որ հենց իր մայրն է հորը տվել խնամակալության գաղափարը։ Բացի այդ՝ աստղը մեղադրել էր նախկին մենեջերին՝ Լու Թեյլորին, որը վերահսկել է փոփ աստղի աշխատանքային հարցերը։ Թեյլորն ու նրա թիմի անդամները հերքել են մեղադրանքները, հայտնում է People-ը։ Աստղի նախկին մենեջերը հայտարարել է, որ առնչություն չունի Բրիթնիի ննջասենյակի գաղտնալսմանը եւ երբեք չի հետեւել դեղերի ընդունմանը։
08-11-2021 01:10
LACMA Art + Film 10-րդ ամենամյա գալա-համերգը դարձել է իսկական հոլիվուդյան աստղաթափ: Այսքան շատ հայտնիների շքեղ հանդերձանքներով չենք տեսել նույնիսկ Օսկարի մրցանակաբաշխության ժամանակ։ Գալա-ընթրիքի ժամանակ ձախողված կերպարներ չկային: Երեկոյի ամենաբաց հանդերձանքներից մեկը կրում էր երիտասարդ երգչուհի Բիլլի Այլիշը: Gucci-ի տան 19-ամյա ընկերուհին իր զգեստապահարանի համար ոչ սովորական զգեստով էր ներկայացել՝ ընդգծելով շքեղ մարմինը:
06-11-2021 12:20
Բրազիլիայում բժիշկները վիրահատել են երեխային, որը լույս աշխարհ էր եկել պոչով, պոչի ծայրին մսագունդ կար: Բժիշկները հեռացրել են 12 սմ երկարությամբ պոչն ու 4 սմ տրամագծով մսագունդը: Պատմության մեջ եղել է ընդամենը 40 փաստագրված դեպք, երբ երեխաներ ծնվել են իսկական, ոսկոր չունեցող, պոչերով:
06-11-2021 11:56
Ամենատարածված եւ ամենաօգտակար չրերն են չամիչը, ծիրանաչիրը, խուրման եւ սեւ սալորաչիրը։ Դրանք շատ սննդարար են։ Դրանցում երեք անգամ ավելի շատ բջջանյութ, վիտամիններ եւ հանքային նյութեր կան, քան թարմ մրգերում։
06-11-2021 11:54
Արեւմտյան Հոլիվուդում գտնվող երկհարկանի շքեղ պենթհաուսը, որում 1954թ․-ին ապրել է Մերիլին Մոնրոն, վաճառքի է հանվել 2,49 միլիոն դոլարով։ Բնակարանը գտնվում է «Granville Towers»-ի վերնահարկում։
06-11-2021 07:17
Բրազիլացի հայտնի երգչուհի Մարիլիա Մենդոսան մահացել է թեթևաշարժիչ ինքնաթիռի կործանման հետևանքով: Ավիավթարը տեղի է ունեցել Մինաս Ժերայս նահանգում: Վթարի հետևանքով մահացել են նաև երգչուհու օգնականն ու պրոդյուսերը, ինչպես նաև երկու օդաչուն: Մենդոսան 26 տարեկան էր, երգչուհու տղան մոտ երկու տարեկան է:
05-11-2021 10:47
Քաղցր գազավորված ըմպելիքները հանգեցնում են օրգանիզմի վաղաժամ ծերացման, ինչպես վկայում են Սան Ֆրանցիսկոյի կալիֆոռնիական համալսարանի գիտնականները: Փորձագետներն ուսումնասիրել են 20-65 տարեկան ավելի քան 5000 ԱՄՆ քաղաքացիների առողջական տվյալները: Բոլոր պացիենտները սրտանոթային հիվանդություններ են ունեցել:
05-11-2021 10:44
Շվեդական «ABBA» խումբը 40 տարվա դադարից հետո նոր սկավառակ է թողարկել։ «Voyage» անվանումը ստացած սկավառակում տաս երգ է ներառված, որոնցից մի քանիսն «ABBA»-ն արդեն ներկայացրել է հանրությանը։
05-11-2021 03:06
Ֆրանսիացի դերասանուհի Բրիջիտ Բորդոյին տուգանել են 20 հազար եվրոյի չափով Ռոյունյոնի (Ֆրանսիայի անդրծովյան երկրամաս) բնակիչների հասցեին ռասիստական վիրավորանք հնչեցնելու համար: Բորդոն Հնդկական օվկիանոսում գտնվող կղզու բնակիչներն անվանել է «բնիկներ, որոնք պահպանել են վայրի գեները»: 
05-11-2021 02:58
Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղում մեկ օրվա տարբերությամբ ծերունական մահով կյանքից հեռացել են 62 տարի համատեղ կյանք վարած ամուսիններ Ալբերտ եւ Ամալյա Աթոյանները։ Ալբերտ (Լավուր) Աթոյանը 86 տարեկան էր,Ամալյա Աթոյանը՝ 80։ 
05-11-2021 02:02
Երգչուհի Ռիհաննան չորեքշաբթի մասնակցել է իր իսկ ապրանքանիշի նորույթներին նվիրված Savage X Fenty Show հեռուստաշոուին՝ ներկայացնելով ներքնազգեստի տեսականին: Ապրանքանիշի ինստագրամյան էջում զոտողված  հոլովակում երգչուհի դիզայները պատկերվել է նոր հավաքածուի մաս կազմող կիսաթափանցիկ հանդերձանքով և ներքնազգեստով:
04-11-2021 12:33
24-ամյա Քայլի Ջենները՝ իր երեքամյա դստեր՝ Սթորմիի հոր՝ ռեփեր Թրևիս Սքոթի հետ նշանադրության մասին լուրերի առիթ է տվել։ Աստղը Instagram-ում լուսանկար է հրապարակել, որում ցուցադրել է մի զույգ միանման մատանիներ, որոնք 29-ամյա ռեփերը նվիրել է իրեն և դստերը։ Սակայն հետևորդների ուշադրությունը գրավել է նրա մատնեմատի բոլորովին այլ զարդը, այն է՝ ոսկե մատանին, որը գրեթե ամբողջությամբ թաքնված է եղել սվիտերի թևի տակ։
04-11-2021 11:52
Քանի որ կարտոֆիլն ունի բարձր գլիկեմիկ ինդեքս՝ ավելի քան 70 միավոր, ապա միանշանակ չարժե այն օգտագործել ածխաջրային նյութափոխանակության խախտման, նյութափոխանակության համախտանիշի, շաքարային դիաբետի դեպքում, ինչպես նաեւ կարտոֆիլի նկատմամբ անհատական անհանդուրժողականության դեպքում։
04-11-2021 08:38
44-ամյա դերասանուհի Լիվ Թայլերը և 45-ամյա սպորտային գործակալ ու Դևիդ Բեքհեմի լավագույն ընկեր Դեյվ Գարդները բաժանվել են յոթ տարվա հարաբերություններից հետո։ Ընդ որում, դա տեղի է ունեցել դեռ մարտին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն հիմա։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-10-2026 12:27
Գայ Ռիչին շարունակում է նոր դերասանական կազմ փնտրել իր «Ջենտլմեններ» սերիալի համար։ Ըստ որոշ տեղեկությունների՝ սերիալում դեր էր ակնկալում Մեգան Մարքլը, սակայն դքսուհին ստիպված եղան մերժել՝ երկրպագուների բացասական արձագանքից հետո։ Մարկլի ընկերները հետագայում դա անվանեցին «PR հնարք՝ սերիալը գովազդելու համար»։
26-10-2026 12:24
Հոկտեմբերի 24-ի երեկոյան Հռոմում կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցավ Ռայան Մերֆիի «Ամեն ինչ արդար է» սերիալի նոր եթերաշրջանի պրեմիերան։ Նախագիծը հավաքել է իսկապես աստղային դերասանական կազմ՝ Նաոմի Ուոթս, Նիսի Նեշ, Թեյանա Թեյլոր, Քիմ Քարդաշյան, Սառա Փոլսոն և Գլեն Քլոուզ։ Պրեմիերային ներկա էր նաև շոուի գործադիր պրոդյուսեր Քրիս Ջենները։
26-10-2026 12:20
Ժիզել Բունդխենից ամուսնալուծությունից չորս տարի անց Թոմ Բրեդին վերականգնել է իր հարաբերությունները սուպերմոդելի հետ. այս անգամ ամերիկյան ֆուտբոլիստի զուգընկերուհին Քենդիս Սվեյնփոլն է: Աղբյուրները հայտնում են, որ աստղային զույգը  «որոշ ժամանակ» է, ինչ հանդիպում են: Սակայն ներքին աղբյուրը նոր հարաբերությունների մասին որևէ այլ մանրամասնություն չի հայտնել, իսկ Բրեդիի և Սվեյնփոլի ներկայացուցիչները չեն արձագանքել Page Six-ի մեկնաբանության խնդրանքին:
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 805 անգամ
21.10.2026
Դիտվել է 489 անգամ
22.10.2026
Դիտվել է 336 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster