Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
19-11-2021 00:29
Բրիտանացի դերասանուհի Էմմա Ուոթսոնը, որը հայտնի է հրաշագործ Հերմիոնա Գրեյնջերի դերով, մեկնաբանել է «Հարի Փոթերը եւ փիլիսոփայական քարը» ֆիլմի թողարկման 20-ամյակին նվիրված հատուկ թողարկման նկարահանումները: Նա Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել։ «Հարի Փոթերն իմ տունն էր, ընտանիքը, աշխարհը, իսկ Հերմիոնան (նախկինի պես) ամենասիրելի հորինված կերպարն է», — գրել է դերասանուհին։
19-11-2021 00:27
Համացանցում հայտնվել է «Էմիլին Փարիզում» ֆիլմի երկրորդ սեզոնի թրեյլերը․ կինոնկարի պրեմիերան տեղի ունեցավ անցյալ տարի, որը բուռն քննարկումների տեղիք տվեց:
19-11-2021 00:09
Արքայազն Հարին և Մեգան Մարքլը հրաժարվել են Սուրբ Ծնունդն անցկացնել Էլիզաբեթ II-ի հետ։
19-11-2021 00:05
Hulu վիդեո ծառայությունը ներկայացրել է Pam and Tommy մինի սերիալի առաջին թրեյլերը, որը նվիրված է Պամելա Անդերսոնի և նրա առաջին ամուսնու՝ Թոմի Լիի հարաբերությունների վրա։
18-11-2021 21:25
Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ու Փիթ Դևիդսոնն առաջին անգամ միասին են լուսանկարվել իրենց ենթադրյալ սիրավեպի մասին խոսակցություններից շաբաթներ հետո: Սթենդափ կատակերգու Փիթն իր 28-ամյակը նշել է Քիմի մոր՝ Քրիս Ջեների տանը: Դեռևս պարզ չէ, թե ինչ հարաբերությունների մեջ է 41-ամյա Քարդաշյանը Փիթ Դևիդսոնի հետ։
18-11-2021 19:44
Հարավկորեական «Կաղամարի խաղը» սերիալն ամերիկյան Hollywood Music In Media Awards (HMMA) մրցանակաբաշխության ընթացքում մրցանակ է տացել «հեռուստաշոուի կամ մինի սերիալի լավագույն սաունդթրեք» անվանակարգում։ Հայտնի սերիալի երաժշտության հեղինակը հարավկորեացի կոմպոզիտոր Չոն Չժե Իլն է։
18-11-2021 08:47
Ճապոնիայի նախկին արքայադստեր Մակոյի ամուսինը՝ Կեյ Կոմուրոն, վճարել է պարտքի համար անհրաժեշտ գումարը, որը երկար ժամանակ խանգարում էր նրանց նշանադրությանը: Կոմուրոյի եւ Մակոյի հարսանիքն ի սկզբանե նախատեսված էր 2018 թվականի նոյեմբերին, սակայն հետաձգվել է։ Պատճառ էին դարձել փեսացուի մոր եւ նրա նախկին ընկերոջ միջեւ ֆինանսական վեճերի մասին հաղորդումները, ով պահանջում էր մոտ 35 հազար դոլար վերադարձնել իրեն:
18-11-2021 01:30
Մոսկվայի քաղաքային դատարանը չի կարողացել վերանայել դերասանուհի Ելենա Ստեպանենկոյի բողոքը Եվգենի Պետրոսյանից ամուսնալուծվելու գործընթացի շրջանակում համատեղ ունեցվածքի բաժանման հարցով դատավճռի մասին, որը կայացվել է 2021 թվականի հունիսի 10-ին: Դատարանից հայտնել են, որ բողոքի հարցով վարույթը կասեցվել է գործով փորձաքննության նշանակման պատճառով:
17-11-2021 14:00
Բրիտանացի երգչուհի Ադելը Լոս Անջելեսում իր համերգի ժամանակ երկրպագուին օգնել է ամուսնության առաջարկ անել։ Ադելը դադարեցրել է ելույթը, իսկ այդ պահին Քևին անունով երկրպագուն բեմ է բարձրացրել իր ընկերուհուն՝ Էշլիին, որի աչքերը կապված են եղել: Տղամարդը նրա վրայից հանել է կապը, ծնկի իջել և ամուսնության առաջարկ արել։
17-11-2021 13:51
Մեքսիկացի գեղանկարչուհի Ֆրիդա Կալոյի ինքնանկարը, որն ստացել էր «Դիեգոն և ես» անվանումը, մոտ 34,9 մլն դոլարով վաճառվել է Նյու Յորքում կայացած աճուրդում:
17-11-2021 09:06
Բրիտանական Կոլումբիայի համալսարանի հոգեբանության պրոֆեսոր Էլիզաբեթ Դանը հայտարարել է, որ գիտական հետազոտությունները հաստատում են «ուրիշների հանդեպ բարության եւ երջանկության միջեւ պատճառահետևանքային կապը»:
17-11-2021 05:08
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը YouTube-ում ներկայացրել է քանթրի ոճի «I Bet You Think About Me» երգի երաժշտական տեսահոլովակը, որը նկարահանել է դերասանուհի Բլեյք Լայվլին: Տեսահոլովակում Սվիֆթի հերոսուհին հայտնվում է իր նախկին ընկերոջ հարսանիքին՝ կամ որպես հրաշալի հիշողություն, կամ որպես անկոչ հյուր։
17-11-2021 03:56
«Միսս Ռուսաստան - 2018» տիտղոսի 21-ամյա հաղթող Յուլիա Պոլյաչիխինան դուստր է լույս աշխարհ բերել 59-ամյա միլիարդատեր և գործարար Ռուստամ Տարիկոյից։ Դա տեղի է ունեցել ամառվա վերջին, սակայն մամուլում տեղեկությունը միայն հիմա է հայտնվել։
16-11-2021 09:24
Գինու համաշխարհային շուկայում ավելի քան հինգ միլիոն լիտր դեֆիցիտ է գոյացել։ Այն կարող է սրվել 2022 թվականին աշխարհում խաղողի բերքի ընդհանուր անկման պատճառով:
16-11-2021 07:39
Երբևէ հայտնաբերված ամենամեծ ոսկու բնակտորներից մեկը Դալլասում վաճառքի է հանվել 1 միլիոն դոլարով՝ հայտնաբերվելուց 23 տարի անց: Alaska Centennial Gold Nugget կոչվող բնակտորը, որը կշռում է ապշեցուցիչ 10 կգ, ավելի քան 90%-ով բաղկացած է ոսկուց և ունի փոքր երեխայի գլխի չափ, հայտնաբերվել է ոսկու հանքափոր Բարրի Քլեյի կողմից Ալյասկայում՝ 1998 թվականին:
16-11-2021 04:34
Պարկինսոնի հիվանդության ամերիկյան ասոցիացիայի մասնագետները զգուշացրել են, որ հիվանդության սկիզբը կարելի է ճանաչել մարդու ձայնի փոփոխությամբ: Նշվում է, որ Պարկինսոնի հիվանդությամբ տառապողների մոտ ձայնը դառնում է ավելի հանգիստ, այն սկզբում կարող է բարձր լինել, իսկ հետո թուլանալ, բացի այդ, խոսքը դառնում է միապաղաղ։
16-11-2021 02:30
Նախօրեին Լոնդոնում տեղի է ունեցել զոհերի հիշատակի օրվան նվիրված միջոցառում։ Թագավորական ընտանիքի անդամները մասնակցել են արարողությանը, որպեսզի հարգեն զոհերի հիշատակը։ Պաշտպանության նախարարության շենքի պատշգամբում հայտնվել են Քեյթ Միդլթոնը, Կամիլա Պարկեր-Բոուլզը եւ Ուեսեկսի դքսուհի Սոֆին: Շատերը նշել են, որ Քեյթը կանգնած է Եղիսաբեթ II-ի տեղում՝ կենտրոնում, դքսուհիների միջեւ։
16-11-2021 01:43
30-ամյա Մանիժան, ով այս տարի ներկայացրել էր Ռուսաստանը Եվրատեսիլ երգի մրցույթում, հայտարարել է իր նշանադրության մասին իր 34-ամյա Լադո Կուատանիայի հետ։ Ենթադրվում է, որ նշանածը դեռ ամռանն է առաջարկ արել երգչուհուն, սակայն զույգը թաքցրել է ուրախալի իրադարձությունը։
15-11-2021 09:30
Chanel-ը ճանապարհում է տարին End of Year արշավով, որում նկարահանվել են դերասանուհի և տան դեսպան Ալմա Խոդորովսկայան, դերասան Ջիբրիլ Զոնգան, մոդելներ Գիդրե Դուքաուսքայթեն, Ամար Ակույեն, Միկա Շնայդերը և երաժիշտ Սեբաստիան Թելյեն: Նրանցից յուրաքանչյուրը ներկայացրել է զարդարեր COCO CRUSH, Camélia, Sous le Signe du Lion, J12, PREMIÈRE և BOY-FRIEND բրենդներից:
15-11-2021 09:25
Նոյեմբերի 17–ին կմեկնարկի «Yerevan Jazz Fest 2021» միջազգային 7-րդ ջազ փառատոնը։ Չխախտելով ավանդույթը՝ այս տարի ևս փառատոնը կբացվի «Ararat Jazz Night» համերգով, որի գլխավոր հյուրը GRAMMY-ի դափնեկիր, աշխարհահռչակ բաս կիթառահար Ռիշար Բոնան է: «Yerevan Jazz Fest 2021»-ն այս տարի հանդես կգա «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հետ համագործակցությամբ: Կինոյի տանը կցուցադրվի «Կեսգիշերին մոտ» ջազային մոտիվներով ֆիլմը, երաժշտությունը՝ Հերբի Հենքոքի:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-10-2026 12:27
Գայ Ռիչին շարունակում է նոր դերասանական կազմ փնտրել իր «Ջենտլմեններ» սերիալի համար։ Ըստ որոշ տեղեկությունների՝ սերիալում դեր էր ակնկալում Մեգան Մարքլը, սակայն դքսուհին ստիպված եղան մերժել՝ երկրպագուների բացասական արձագանքից հետո։ Մարկլի ընկերները հետագայում դա անվանեցին «PR հնարք՝ սերիալը գովազդելու համար»։
26-10-2026 12:24
Հոկտեմբերի 24-ի երեկոյան Հռոմում կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցավ Ռայան Մերֆիի «Ամեն ինչ արդար է» սերիալի նոր եթերաշրջանի պրեմիերան։ Նախագիծը հավաքել է իսկապես աստղային դերասանական կազմ՝ Նաոմի Ուոթս, Նիսի Նեշ, Թեյանա Թեյլոր, Քիմ Քարդաշյան, Սառա Փոլսոն և Գլեն Քլոուզ։ Պրեմիերային ներկա էր նաև շոուի գործադիր պրոդյուսեր Քրիս Ջենները։
26-10-2026 12:20
Ժիզել Բունդխենից ամուսնալուծությունից չորս տարի անց Թոմ Բրեդին վերականգնել է իր հարաբերությունները սուպերմոդելի հետ. այս անգամ ամերիկյան ֆուտբոլիստի զուգընկերուհին Քենդիս Սվեյնփոլն է: Աղբյուրները հայտնում են, որ աստղային զույգը  «որոշ ժամանակ» է, ինչ հանդիպում են: Սակայն ներքին աղբյուրը նոր հարաբերությունների մասին որևէ այլ մանրամասնություն չի հայտնել, իսկ Բրեդիի և Սվեյնփոլի ներկայացուցիչները չեն արձագանքել Page Six-ի մեկնաբանության խնդրանքին:
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 786 անգամ
21.10.2026
Դիտվել է 489 անգամ
20.10.2026
Դիտվել է 438 անգամ
22.10.2026
Դիտվել է 336 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster