Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-10-2021 08:55
Օպերային երգչուհի Մանե Գալոյանն «Օպերալիա» մրցույթի ընթացքում արժանացել հանդիսատեսի համակրանք մրցանակին։ Այս տարի մրցույթը երկրորդ անգամ անց է կացվել Մոսկվայում։ Մրցույթի հիմնադիր Պլասիդո Դոմինգոն անձամբ է հանձնել մրցանակները տաս ֆինալիստներին։ Գլխավոր մրցանակները ստացել են Վիկտորյա Կարկաչեւան (մեցո-սոպրանո, Ռուսաստան) եւ Իվան Այոն-Ռիվասը (տենոր, Պերու)։
26-10-2021 08:47
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 26-ին աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի չորրորդ տուրում  Երեւանում կընդունի Կոսովոյի հավաքականին։ Խաղը կմեկնարկի 18։00-ին, Հանրապետական մարզադաշտում։
25-10-2021 01:30
«Ֆորսաժ» ֆիլմաշարի աստղ Փոլ Ուոքերի դուստր Մեդոուն ամուսնացել է դերասան Լուի Թոնթոն-Ալանի հետ։ Հոկտեմբերի սկզբին Դոմինիկյան Հանրապետությունում տեղի ունեցած արարողության կադրերը 22-ամյա մոդելը հրապարակել է Instagram-ում։ Հատկանշական է, որ հարսնացուին դեպի խորան է տարել նրա հանգուցյալ հոր մտերիմ խաղընկերը՝ «Ֆորսաժ»-ի աստղ Վին Դիզելը։
25-10-2021 01:20
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խոստովանել է, որ երբեմն իր հագուստի գույնը որոշակի քաղաքական ազդանշաններ է պարունակում և նշել, որ կառավարության ղեկավարի պաշտոնը թողնելուց հետո իր համար «նոր ժամանակ է սկսվում»:
25-10-2021 01:16
Երեք նշան, որ դուք՝ որպես անձնավորություն, կայանում եք. Դուք հասկանում եք ինքներդ ձեզ, Դուք մյուսներին չեք մեղադրում ձեր կյանքում տեղի ունեցող իրադարձությունների համար, Դուք գիտակցում եք, որ ձեր ներսում կուտակել եք բոլոր անհրաժեշտ գիտելիքները:
25-10-2021 01:12
Եվգենի Պետրոսյանի կինը՝ Տատյանա Բրուխունովան, իր Instagram-ում հրապարակել է Տուլայի աշնանային լուսանկարը։ Երգիծաբանի կինն այն մակագրել է հոգեբան Վերոնիկա Սիդորովայի խոսքերով։ «Ես չեմ հավատում այն մարդու միայնությանը, որն անում է այն, ինչ նա սիրում է։ Նա միայնակ չէ, քանի որ նա իր հոգու հետ է», — ասված է գրության մեջ։
25-10-2021 00:23
Էլզա Հոսկը դարձել է 4th & Reckless ապրանքանիշի աշուն-ձմեռ հավաքածուի դեմքը։ Համագործակցության շրջանակներում 32-ամյա շվեդ մոդելը ներկայացրել է նոր հավաքածուն: 
23-10-2021 10:12
Բրիթնի Սփիրսի ընտանիքը հերթական անգամ հայտնվել է սկանդալի կենտրոնում: Սակայն այս անգամ նա շրջանցել է սիրված երգչուհուն. գործը վերաբերում է նրա կրտսեր քրոջը՝ 30-ամյա դերասանուհի և երգչուհի Ջեյմի Լին Սփիրսին։ Իր Things I Should Have Said գրքում նա նշել է, որ իր ծնողները և իր թիմի անդամները պնդել են, որ նա աբորտ անի, երբ հղիացել է 16 տարեկանում:
23-10-2021 10:05
Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը նախկին ամուսնուն՝ Քանյե Ուեսթին, որն իրեն այժմ Յե է անվանում, 3 միլիոն դոլար է վճարել Լոս Անջելեսի իրենց տանը տեղադրված կահույքի համար։ Ավելի վաղ նա իրենց ընդհանուր տան համար 23 միլիոն դոլար էր վճարել։
23-10-2021 09:40
Դդումը հարուստ է բազմաթիվ վիտամիններով՝ А, С, Е, К։ Այն ավելի շատ կարոտին է պարունակում, քան գազարը։ Դդումը շատ օգտակար կարող է լինել այն մարդկանց համար, ովքեր տառապում են փորկապությունից, քանի որ այն պարունակում է բավականաչափ բջջանյութ։
23-10-2021 02:47
«Մոսֆիլմի» գլխավոր տնօրեն Կարեն Շահնախարովի նախկին կինը՝ դերասանուհի Օլգա Սիդորովան, պատմել է այն սարսափների մասին, որոնց բախվել է Մերձմոսկվայում: Արտիստուհին իրավապահ մարմիններին բողոքել է այն տղամարդու դեմ, ով «վախի մեջ է պահում երեք գյուղերը»։ Օլգա Սիդորովայի խոսքերով, Ալեքսանդր Զ.-ն ապրում է հարեւան Կուպլիյամ գյուղում եւ տարածքում շրջում է զենքով ու ինքնաշեն կվադրոցկլով։
22-10-2021 11:13
Ընկույզը հիանալի միջոց է բորբոքումների դեմ, պնդում է Culina Health-ի համահիմնադիր, սննդաբան Թամար Սամուելսը (ԱՄՆ): Ծատ ընկույզներ հարուստ են վիտամիններով, սննդարար նյութերով եւ հակաբորբոքային ազդեցություն ունեն: Օրինակ՝ նուշը պարունակում է հակաօքսիդանտներ, որոնք կարող են նաեւ վերացնել բորբոքումը: Մասնագետի կարծիքով՝ ընկույզը լավագույն հակաբորբոքային միջոցն է:
22-10-2021 05:18
Հոկտեմբերի 21-ին՝ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում, կայացավ ՖԻՖԱ կանանց ֆուտբոլի աշխարհի առաջնության որակավորման փուլի F խմբի երրորդ մրցափուլի Ալբանիա-Հայաստան հանդիպումը։ Մեր հավաքականը պարտվեց 0:5 հաշվով: Առաջին 2 խաղում մեր աղջիկները պարտվել էին. առաջին տուրում 0-10 հաշվով՝ Նորվեգիային, իսկ երկրորդ տուրում 0-1 հաշվով՝ Լեհաստանին: Ալբանիայի հավաքականը F խմբում 3 խաղից հետո ունի 4 միավոր, իսկ մեր աղջիկները միավոր չունեն:
22-10-2021 02:45
Հաղորդավարուհի Քսենիա Սոբչակի մասնակցությամբ Սոչիում տեղի ունեցած մահացու ավտովթարի նոր մանրամասներ են հայտնվել: «Վթարի պահին Սոբչակը նստած է եղել մեքենայի հետեւի նստարանին եւ բջջային հեռախոսի օգնությամբ խոսել է Zoom-ով, նա քննարկել է հարցազրույցներից մեկը։ Վարորդի հետ նա այդ ժամանակ չի շփվել», - ասել է ՏԱՍՍ-ի զրուցակիցը։
22-10-2021 02:13
Մեծ Բրիտանիայի Էլիզաբեթ Երկրորդ թագուհին գիշերը հիվանդանոցում է անցկացրել միայն օրվա ուշ ժամ լինելու պատճառով, ինչը խանգարել է նրան տուն վերադառնալ: Ավելի վաղ Բուքինգհեմյան պալատը հաղորդել էր, որ 95-ամյա թագուհին հիվանդանոց էր գնացել հոկտեմբերի 20-ին, իսկ հոկտեմբերի 21-ին վերադարձել է Վինձորի դղյակ: Նա Լոնդոնի կենտրոնում գտնվող մասնավոր կլինիկա էր այցելել բժիշկների խորհրդով՝ հետազոտություն անցնելու համար: 
22-10-2021 01:21
Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժման անդամները գլխատել են վոլեյբոլի կանանց հավաքականի անդամին ու կտրված գլխի լուսանկարները հրապարակել սոցմեդիայում: Քաբուլի վոլեյբոլի քաղաքային ակումբի ծագող աստղ Մահջաբին Հակիմին ջիհադիստների կողմից գլխատվել է ամսվա սկզբին:Այս մասին հայտնել է նրա մարզիչը՝ The Persian Independent-ի հետ հարցազրույցում:
21-10-2021 11:06
Բրիտանական BBC հեռուստառադիոկորպորացիան, հիմնվելով 43 երկրների փորձագետների կարծիքի վրա, ներկայացրել է XXI-րդ դարի 100 լավագույն հեռուստասերիալների ցանկը: Առաջին տեղը զբաղեցրել է HBO հեռուստաալիքի «Գաղտնալսում» սերիալը: Ամերիկյան հեռուստատեսային ոստիկանական դրաման ցուցադրվել է 2002-2008 թթ.: «Խենթերը» շոուն գրավել է երկրորդ տեղը, երրորդը'«Բոլոր դժվարությունների մեջ» քրեական դրաման: Նաև առաջին տասնյակում են ներառվել «Ֆլիբեգ», «Գահերի խաղը» սերիալները:
21-10-2021 11:06
Բրիտանական BBC հեռուստառադիոկորպորացիան, հիմնվելով 43 երկրների փորձագետների կարծիքի վրա, ներկայացրել է XXI-րդ դարի 100 լավագույն հեռուստասերիալների ցանկը: Առաջին տեղը զբաղեցրել է HBO հեռուստաալիքի «Գաղտնալսում» սերիալը: Ամերիկյան հեռուստատեսային ոստիկանական դրաման ցուցադրվել է 2002-2008 թթ.: «Խենթերը» շոուն գրավել է երկրորդ տեղը, երրորդը'«Բոլոր դժվարությունների մեջ» քրեական դրաման: Նաև առաջին տասնյակում են ներառվել «Ֆլիբեգ», «Գահերի խաղը» սերիալները:
21-10-2021 10:48
Նյու Յորքի վիրաբույժները հաջողությամբ վիրահատություն են անցկացրել՝ գենավերափոխված խոզի երիկամ փոխպատվաստելով մարդուն. օրգանը նորմալ է գործում:
21-10-2021 10:24
Սննդաբանները նախաճաշի համար կատարյալ են համարում ձուն եւ կարագը։ Ձվերը պարունակում են ավելի քան 40 վիտամին' A, B, E, D, K վիտամինների մեծ մասը, ինչպես նաեւ միկրո եւ մակրո տարրեր, որոնք անհրաժեշտ են առողջությունը պահպանելու համար: Բնական կարագը սուպերուտելիք է օրգանիզմի համար. այն պարունակում է ճարպ լուծող A, D, E եւ K վիտամիններ եւ ճարպաթթուներ:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-10-2026 12:27
Գայ Ռիչին շարունակում է նոր դերասանական կազմ փնտրել իր «Ջենտլմեններ» սերիալի համար։ Ըստ որոշ տեղեկությունների՝ սերիալում դեր էր ակնկալում Մեգան Մարքլը, սակայն դքսուհին ստիպված եղան մերժել՝ երկրպագուների բացասական արձագանքից հետո։ Մարկլի ընկերները հետագայում դա անվանեցին «PR հնարք՝ սերիալը գովազդելու համար»։
26-10-2026 12:24
Հոկտեմբերի 24-ի երեկոյան Հռոմում կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցավ Ռայան Մերֆիի «Ամեն ինչ արդար է» սերիալի նոր եթերաշրջանի պրեմիերան։ Նախագիծը հավաքել է իսկապես աստղային դերասանական կազմ՝ Նաոմի Ուոթս, Նիսի Նեշ, Թեյանա Թեյլոր, Քիմ Քարդաշյան, Սառա Փոլսոն և Գլեն Քլոուզ։ Պրեմիերային ներկա էր նաև շոուի գործադիր պրոդյուսեր Քրիս Ջենները։
26-10-2026 12:20
Ժիզել Բունդխենից ամուսնալուծությունից չորս տարի անց Թոմ Բրեդին վերականգնել է իր հարաբերությունները սուպերմոդելի հետ. այս անգամ ամերիկյան ֆուտբոլիստի զուգընկերուհին Քենդիս Սվեյնփոլն է: Աղբյուրները հայտնում են, որ աստղային զույգը  «որոշ ժամանակ» է, ինչ հանդիպում են: Սակայն ներքին աղբյուրը նոր հարաբերությունների մասին որևէ այլ մանրամասնություն չի հայտնել, իսկ Բրեդիի և Սվեյնփոլի ներկայացուցիչները չեն արձագանքել Page Six-ի մեկնաբանության խնդրանքին:
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 814 անգամ
21.10.2026
Դիտվել է 489 անգամ
22.10.2026
Դիտվել է 337 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster