Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
31-10-2021 12:26
Սոնա Ռուբենյանը և Վահագ Ռաշը ներկայացրել են «Պար պսակի» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը, որի հեղինակը Պարգև Տեր-Պողոսյանն է:
31-10-2021 11:32
 Լիլի Մորտոն ներկայացրել է իր նոր տեսահոլովակը՝«Լիլի, Լիլի»։
29-10-2021 10:12
Sotheby`s աճուրդի տունը վաճառքի կհանի Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտի կնոջ՝ Ժոզեֆինայի տիարաները՝ պատրաստված 19-րդ դարում: Պատմական նմուշներն աճուրդի կհանվեն Ժնևում՝ դեկտեմբերին: Հայտնի է, որ այս նմուշներն առնվազն 150 տարի պահվել են Մեծ Բրիտանիայում՝ մասնավոր հավաքածուում: Ենթադրվում է, որ դրանցից մեկը կվաճառվի 200 000- 300 000, իսկ մյուսը՝ 100 000-200 000 ֆունտ ստերլինգով:
29-10-2021 09:56
Ցերեկային քունը թույլատրելի է միայն այն մարդկանց համար, ովքեր լիարժեք հանգստանում են գիշերը՝ միայն այս պայմանով է ցերեկային հանգիստն օգտակար ճանաչողական գործառույթների համար եւ նպաստում է աշխատունակության ու հիշողության բարելավմանը:
29-10-2021 09:53
«Girs in Night» շարժումը բոյկոտել է բարերն ու գիշերային ակումբները Բրիստոլում, Նոթինգհեմում, Մանչեսթերում եւ բրիտանական քառասուն այլ քաղաքներում՝ կանանց խմիչքների մեջ թմրանյութերի ավելացման՝ հաճախակի դարձող դեպքերից հետո:
29-10-2021 05:16
36-ամյա Կրիշտիանու Ռոնալդուի և նրա 27-ամյա սիրելիի՝ Ջորջինա Ռոդրիգեսի ընտանիքում համալրում է սպասվում։ «Ուրախ եմ հայտնել, որ սպասում ենք երկվորյակների: Մեր սրտերը լի են սիրով. մենք անհամբեր սպասում ենք ձեզ հանդիպելու»,- գրել է Կրիշտիանուն իր Instagram-ում։
29-10-2021 02:10
Մոդելներ Շանինա Շեյքը, Իզաբել Գուլարը և Էլզա Հոսկը ցուցադրել են անթերի մարմինները՝ մասնակցելով Michael Kors-ի MMX x 007 գովազդային արշավին:
28-10-2021 11:57
Դենի Վիլնյովի «Դյունա»-ն դարձել է 2021 թվականի ամենաշատ եկամուտ ունեցող ֆիլմերից մեկը՝ մի քանի շաբաթվա ընթացքում համաշխարհային կինովարձույթում հավաքելով հարյուրավոր միլիոն դոլարներ: Ինչպես խոստովանել է ֆիլմի զգեստների դիզայներ Ժակլին Ուեսթը, հագուստներից մեկը կարելի է համարել ամենաթանկը կինոյի պատմության մեջ։ Խոսքը Լեդի Ջեսիկայի մետաքսե զգեստի մասին է, որը նա կրում է Արաքիս ժամանելիս:
28-10-2021 11:34
Դերասան, կատակերգու Միխայիլ Գալուստյանը նախօրեին մեծ շուքով նշել է 42-ամյակը, որի ընթացքում հյուրերն ի սրտե ուրախացել են։ Աստղին յուրօրինակ ձեւով շնորհավորել են Գարիկ Մարտիրոսյանն ու Ֆիլիպ Կիրկորովը՝ կատարելով ռուսական փոփի արքայի «Снег» երգը։ Մարտիրոսյանը կոլեկտիվին տվել է «Армянушки интернейшенел» անվանումը։
28-10-2021 08:55
Երբ դու Instagram-ի ակտիվ բլոգեր ես, որն ամեն օր հրապարակում է իր կյանքի մասին ամեն ինչ, իրականության և սոցիալական մեդիայի աշխարհի միջև սահմանները սկսում են տարրալուծվել, գրում է Luxury Launches-ը՝ անդրադառնալով սոցկայքի մի ակտիվ օգտատիրուհու, որը իր հոր հոգեհանգստաի արարողության ժամանակ որոշել է ֆոտոսեսիա անցկացնել անմիջապես դագաղի ֆոնին: Խոսքը Ֆլորիդայում բնակվող Ջեյն Ռիվեյրայի մասին է, որի շոկային լուսանկարները մեծ աղմուկ են բարձրացրել սոցկայքում:
28-10-2021 04:37
Գիտնականները կապ չեն գտել սուրճի օգտագործման եւ լյարդի ճարպակալման ցուցանիշների միջեւ, սակայն պարզել են այս ըմպելիքի ազդեցությունն այս օրգանի հյուսվածքների կարծրության վրա։ Նրանք, ովքեր օրական 3 կամ ավելի բաժակ են խմում, 3 անգամ ավելի ցածր կարծրություն են ունեցել, քան նրանք, ովքեր ավելի քիչ սուրճ են խմում կամ ընդհանրապես չեն խմում:
28-10-2021 00:03
Մոնակոյի 63-ամյա արքայազն Ալբերտ II-ը հայտնել է, թե երբ է իր 43-ամյա կինը՝ Շարլինը, պատրաստվում է Հարավային Աֆրիկայից վերադառնալ Մոնակո։ Շարլինը մոտ հինգ ամիս է, ինչ գտնվում է իր հայրենիքում՝ Հարավային Աֆրիկայում՝ ԼՕՌ-ի ծանր վարակից հետո իր թուլացած առողջության պատճառով: Այնուամենայնիվ, Point de Vue-ի ֆրանսիական հրատարակությանը տված իր նոր հարցազրույցում Ալբերտ II-ը վստահեցրել է, որ Շարլինն արդեն ապաքինվում է և Մոնակո կվերադառնա մինչև Ազգային տոնը, որը նշվում է նոյեմբերի 19-ին։
27-10-2021 10:56
Տոկիոյում Ճապոնիայի գահաժառանգի դուստրը՝ արքայադուստր Մակոն, ամուսնացել է հասարակ մարդու՝ Քեյ Կոմուրոյի հետ, նրանք հանդիպում էին մի քանի տարի: Այդ մասին հաղորդել է Kyodo News-ը՝ վկայակոչելով Կայսերական պալատի վարչությունը: Նա զրկվել է կայսերական ընտանիքի անդամի կարգավիճակից եւ այժմ կրելու է ամուսնու ազգանունը:
27-10-2021 10:40
Բրիտանական թագավորական ընտանիքի մասին «Թագը» սերիալի նոր եթերաշրջանում կցուցադրեն արքայադուստր Դիանայի սկանդալային հարցազրույցը: Զրույցը պատմության մեջ է մտել այն բանի շնորհիվ, որ Դիանան, որն այն ժամանակ արդեն չէր ապրում ամուսնու հետ, լրագրող Մարտին Բաշիրին պատմել է արտամուսնական կապերի, պալատական ինտրիգների, ինչպես նաեւ իր հոգեկան եւ ֆիզիկական առողջության հետ կապված խնդիրների եւ նախկին ամուսնու՝ արքայազն Չարլզի «անպիտան լինելու» մասին:
27-10-2021 07:47
Ալյոնա Վոդոնաեւան Մոսկվայում 19 միլիոն ռուբլիով բնակարան է գնել իր կատվի համար: 39-ամյա հեռուստահաղորդավարուհու մոր եւ որդու մոտ սրվել են ալերգիայի նոպաները, սակայն Ալյոնան պատրաստ չէ բաժանվել սիրելի կենդանուց, այդ պատճառով որոշել է նրա համար բնակարան գնել իր գեղեցկության սրահից եւ նախկին ամուսնու բնակարանից ոչ հեռու։
27-10-2021 01:11
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին Հռոմի կինոփառատոնի կարմիր գորգին ձախողում է ունեցել անհաջող վարսահարդարման պատճառով: Պատճառը վարսերի արհեստական երկարացումն է, որը բավականին անբնական է արված եղել, ինչն էլ չի վրիպել Ջոլիի երկրպագուների աչքից: Նրանք դերասանուհու մազերի հետ կապված վիճակն «աղետ» են որակել՝ 46-ամյա Ջոլիին խորհուրդ տալով աշխատանքից ազատել վարսահարդարին:
27-10-2021 00:15
Երգչուհի և դերասանուհի Նատալյա Օրեյրոն շնորհակալություն է հայտնել բոլոր ռուսներին «մեծ պատվի համար»։ Նախօրեին նախագահ Վլադիմիր Պուտինը երգչուհուն և նրա որդուն Ռուսաստանի քաղաքացիություն է շնորհել։
26-10-2021 09:35
Քարդաշյան-Ջեններ ընտանիքի մասին, թերևս, չգիտի միայն նա, ով գտնվում է լիակատար սոցիալական մեկուսացման մեջ։ Ընդհանուր առմամբ, քույրերի կյանքին հետևում է մոտ 755 միլիոն բաժանորդ, և սա միայն Instagram-ում։
26-10-2021 09:10
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով «Վայրի հրեշտակը» հեռուստանովելից հանրությանը հայտնի դարձած ուրուգվայցի դերասանուհի, երգչուհի Նատալիա Օրեյրոն ՌԴ քաղաքացիություն է ստացել:
26-10-2021 08:58
ԱՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ՔԿԱԳ և նոտարիատի գործակալության տվյալներով՝ Արցախում ամուսնությունների թիվը աճել է. 2021 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Արցախում գրանցվել է 1075 ամուսնություն և 140 ամուսնալուծություն:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-10-2026 12:27
Գայ Ռիչին շարունակում է նոր դերասանական կազմ փնտրել իր «Ջենտլմեններ» սերիալի համար։ Ըստ որոշ տեղեկությունների՝ սերիալում դեր էր ակնկալում Մեգան Մարքլը, սակայն դքսուհին ստիպված եղան մերժել՝ երկրպագուների բացասական արձագանքից հետո։ Մարկլի ընկերները հետագայում դա անվանեցին «PR հնարք՝ սերիալը գովազդելու համար»։
26-10-2026 12:24
Հոկտեմբերի 24-ի երեկոյան Հռոմում կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցավ Ռայան Մերֆիի «Ամեն ինչ արդար է» սերիալի նոր եթերաշրջանի պրեմիերան։ Նախագիծը հավաքել է իսկապես աստղային դերասանական կազմ՝ Նաոմի Ուոթս, Նիսի Նեշ, Թեյանա Թեյլոր, Քիմ Քարդաշյան, Սառա Փոլսոն և Գլեն Քլոուզ։ Պրեմիերային ներկա էր նաև շոուի գործադիր պրոդյուսեր Քրիս Ջենները։
26-10-2026 12:20
Ժիզել Բունդխենից ամուսնալուծությունից չորս տարի անց Թոմ Բրեդին վերականգնել է իր հարաբերությունները սուպերմոդելի հետ. այս անգամ ամերիկյան ֆուտբոլիստի զուգընկերուհին Քենդիս Սվեյնփոլն է: Աղբյուրները հայտնում են, որ աստղային զույգը  «որոշ ժամանակ» է, ինչ հանդիպում են: Սակայն ներքին աղբյուրը նոր հարաբերությունների մասին որևէ այլ մանրամասնություն չի հայտնել, իսկ Բրեդիի և Սվեյնփոլի ներկայացուցիչները չեն արձագանքել Page Six-ի մեկնաբանության խնդրանքին:
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 805 անգամ
21.10.2026
Դիտվել է 489 անգամ
22.10.2026
Դիտվել է 336 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster