Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-11-2021 09:20
Սլովենիայում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության երրորդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը տարավ երրորդ հաղթանակը։ Մրցակիցը Լեհաստանի թիմն էր, որը պարտություն կրեց 1։3 հաշվով։ Հաղթանակներ տարան Էլինա Դանիելյանն ու Աննա Մ․ Սարգսյանը, ոչ ոքի խաղացին Լիլիթ Մկրտչյանն ու Սուսաննա Գաբոյանը։ Կանանց Հայաստանի թիմը վաստակել է 6 միավոր։
15-11-2021 09:17
Սրտաբանների եվրոպական միության European Heart Journal — Digital Health պարբերականում հրապարակված հետազոտության համաձայն՝ սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկն ավելի փոքր է մարդկանց շրջանում, որոնք քնում են 22:00-23:00-ն ընկած ժամանակահատվածում: Ավելի վաղ կամ ուշ քունը կարող է խախտել կենսաբանական ռիթմերն ու դառնալ առողջական խնդիրների պատճառ:
15-11-2021 02:33
Ամերիկյան հեռուստաաստղ Փերիս Հիլթոնը նոր լուսանկարներ է հրապարակել իր շքեղ հարսանեկան արարողությունից, որը կայացել է ուրբաթ: 40-ամյա հարսնացուն մասնավորապես հրապարակել է հեղինակավոր Oscar de la Renta նորաձևության տան կարած էլեգանտ հարսանեկան զգեստով լուսանկարները: Նա շեշտել է, որ դրա ստեղծման հարցում ոգեշնչման աղբյուր է հանդիսացել հոլիվուդյան դերասանուհի Գրեյս Քելին:
12-11-2021 02:14
ԱՄՆ-ի Ալաբամա նահանգում պաշտոնապես գրանցվել է պատմության մեջ ամենավաղածին երեխայի ծնունդը։ Ըստ Ալաբամայի համալսարանի, Քերթիս Մեանսը ծնվել է անցյալ տարի 21 շաբաթ և 1 օր հղիության ժամկետում՝ 420 գրամ քաշով: Նշվում է, որ տղան արդեն մեկ տարեկան չորս ամսական է, սակայն Գինեսի ռեկորդների գրքում հայտնվել է միայն հիմա։ Քերթիսը միայնակ չի ծնվել. նա ուներ քույր՝ Կասիան, բայց նա ապրել է ընդամենը մեկ օր։ Բժիշկները տղայի ողջ մնալու հավանականությունը գնահատել են 1%, իսկ այն, ինչ տեղի է ունեցել հետո, որակվել է հրաշք։
12-11-2021 02:01
Սիրած երաժշտությունը լսելն օգնում է ուղեղի պլաստիկության զարգացմանը կոգնիտիվ խանգարումներով կամ Ալցհեյմերի վաղ հիվանդությամբ հիվանդների մոտ: Նման եզրակացության են հանգել Կանադայի գիտնականները:
12-11-2021 01:20
Ավստրալացի 56-ամյա դերասան Սայմոն Բեյքերը, ով հայտնի է «The Mentalist» հեռուստասերիալով, հեռացել է իր 36-ամյա սիրելիից՝ դիզայներ Լաուրա Գիբսից։ Իմանալով, որ վերջինս մասնակցել է հակապատվաստանյութերի հանրահավաքին, Բեյքերը բաժանվել է նրանից:
12-11-2021 01:16
Versace նորաձեւության տան ղեկավար Դոնաթելլա Վերսաչեն հարսանեկան զգեստ է ձեւավորում 39-ամյա Բրիթնի Սփիրսի համար։ Հենց իտալացի մոդելավորողի հագուստով է երգչուհին երազում ամուսնանալ իր 27-ամյա սիրելիի՝ Սեմ Ասգարիի հետ։
12-11-2021 00:05
Ռուս դերասանուհի Ագաթա Մուցենիեցեն Իդա Գալիչի «Есть вопросики» YouTube-յան հաղորդմանը տված հարցազրույցում առաջարկել է պատժել կանանց, որոնք տղամարդկանց սադրում են սեռական ոտնձգությունների:
11-11-2021 12:39
People ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենասեքսուալ տղամարդուն, որը դարձել է ամերիկացի դերասան Փոլ Ռադը։ Լուրն անսպասելի էր, քանի որ աղբյուրները 100% - ով կանխատեսում էին Marvel ֆիլմերի աստղ Քրիս Էվանսի հաղթանակը:
11-11-2021 10:56
Ֆրանսիայի թագուհի Մարի Անտուանետին պատկանած զույգ թևնոցներն աճուրդի ժամանակ վաճառվել են 8,2 մլն դոլարի դիմաց՝ ավելի քան երկու անգամ գերազանցելով նախնական գնահատումը:
11-11-2021 08:42
Բնական քաղցրավենիքները՝ առանց շաքարի պաստիլան եւ մարմելադը, ամենանախընտրելին եւ առողջության համար անվտանգն են։ Մասնագետների խոսքով՝ մարդու օրգանիզմին անհրաժեշտ է գլյուկոզա, որը կարելի է ստանալ հատապտուղներից, մրգերից ու չրերից։
11-11-2021 05:02
Ընդունված է համարել, որ ամուսնական զույգը, որը շուրջ մեկ տարի ապրում է ռեգուլյար սեռական կյանքով և բեղմնականխիչ մեթոդներ չի կիրառում, և այդ պարագայում չի արձանագրվում հղիություն, ապա պետք է համարել որպես անպտղություն և դիմել բժշկի ՝պարզելու՝ առկա է տղամարդու անպղություն, կանացի անպտղություն, թե համակցված տեսակն է: Սա համարվում է առաջնային անպտղություն, իսկ երկրորդային անպտղության ժամանակ գրանցված հղիությունից հետո է առաջանում երեխա ունենալու հետ կապված խնդիրները:
11-11-2021 03:04
33-ամյա Ագնյա Դիտկովսկիտեն և նրա ամուսին Բոգդան Պանչենկոն երեխա ունեն։ Այս մասին իր ինստագրամում պատմել է հենց ինքը՝ դերասանուհին՝ հրապարակելով հղիության ընթացքում արված նկար։
10-11-2021 01:18
«Կաղմարի խաղը» սերիալի ռեժիսոր Հվան Յոն Հեքը հայտնել է, որ սկսել է մտածել երկրորդ սեզոնի համար սյուժեն։ Նրա խոսքով՝ շարունակություն ստեղծելու որոշումը պայմանավորված է երկրպագուների ցանկությամբ:
10-11-2021 01:17
Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն իր աջակցություն է հայտնել ռեփեր Թրևիս Սքոթին այն բանից հետո, երբ Տեխասում երաժշտական փառատոնում նրա ելույթի ժամանակ հրմշտոց էր տեղի ունեցել՝ դառնալով 8 մարդու մահվան պատճառ:
10-11-2021 00:48
Որոշ մթերքներ դանդաղեցնում են օրգանիզմի ծերացումը 50 տարեկանից հետո։ Փորձագետները խորհուրդ են տալիս սննդակարգում ավելացնել բուսական ծագման մթերքներ, քանի որ բանջարեղենի, հացահատիկի, ընկույզների, սերմերի, հատիկաընդեղենի եւ մրգերի կանոնավոր օգտագործումը մեծացնում է երկարակեցությունը՝ վերացնելով օրգանիզմում բորբոքումները, կայունացնելով արյան ճնշումը եւ առողջ քաշի պահպանումը։
10-11-2021 00:32
«Հայազգի լեգենդար վիզուալ էսսեիստ» ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի «Բնություն» ֆիլմի եվրոպական պրեմիերան տեղի կունենա փաստավավերագրական կինոյի աշխարհի ամենահեղինակավոր IDFA փառատոնում, որը կանցկացվի նոյեմբերի 17-28-ը Ամստերդամում:
10-11-2021 00:23
Որոշ համեմունքներ կարող են օգնել թեթեւացնել արթրիտի հետ կապված հոդացավը, եթե ավելացնել դրանք ձեր սննդակարգ: Սննդաբանները դրանց թվում նշել են քրքումը, կայնեյան պղպեղը, դարչինը, կոճապղպեղը։
09-11-2021 09:00
Կիսելը հիանալի է որպես միջանկյալ սնունդ գաստրիտ եւ ստամոքսի խոց ունեցող մարդկանց համար: Ըստ սննդաբանների՝  կիսելը նաև շատ սննդարար եւ բարձր կալորիականությամբ մթերք է, որը դրական է ազդում աղիքային միկրոֆլորայի վրա, քանի որ նվազեցնում է պաթոգեն ֆլորայի ծավալը եւ արագացնում է օգտակար բակտերիաների աճը։
09-11-2021 08:55
Տեսախաղերի եւ բռնության մակարդակի բարձրացման միջեւ կապն իսկապես հաստատվել է բազմաթիվ ուսումնասիրություններով, մինչդեռ մյուսները ցույց են տվել, որ այն չի կարելի պատճառահետեւանքային անվանել: Այս եզրակացությանն է հանգել նաև Առլինգթոնում Տեխասի համալսարանի (ԱՄՆ) մասնագետ Մայքլ Ուորդը:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-10-2026 12:27
Գայ Ռիչին շարունակում է նոր դերասանական կազմ փնտրել իր «Ջենտլմեններ» սերիալի համար։ Ըստ որոշ տեղեկությունների՝ սերիալում դեր էր ակնկալում Մեգան Մարքլը, սակայն դքսուհին ստիպված եղան մերժել՝ երկրպագուների բացասական արձագանքից հետո։ Մարկլի ընկերները հետագայում դա անվանեցին «PR հնարք՝ սերիալը գովազդելու համար»։
26-10-2026 12:24
Հոկտեմբերի 24-ի երեկոյան Հռոմում կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցավ Ռայան Մերֆիի «Ամեն ինչ արդար է» սերիալի նոր եթերաշրջանի պրեմիերան։ Նախագիծը հավաքել է իսկապես աստղային դերասանական կազմ՝ Նաոմի Ուոթս, Նիսի Նեշ, Թեյանա Թեյլոր, Քիմ Քարդաշյան, Սառա Փոլսոն և Գլեն Քլոուզ։ Պրեմիերային ներկա էր նաև շոուի գործադիր պրոդյուսեր Քրիս Ջենները։
26-10-2026 12:20
Ժիզել Բունդխենից ամուսնալուծությունից չորս տարի անց Թոմ Բրեդին վերականգնել է իր հարաբերությունները սուպերմոդելի հետ. այս անգամ ամերիկյան ֆուտբոլիստի զուգընկերուհին Քենդիս Սվեյնփոլն է: Աղբյուրները հայտնում են, որ աստղային զույգը  «որոշ ժամանակ» է, ինչ հանդիպում են: Սակայն ներքին աղբյուրը նոր հարաբերությունների մասին որևէ այլ մանրամասնություն չի հայտնել, իսկ Բրեդիի և Սվեյնփոլի ներկայացուցիչները չեն արձագանքել Page Six-ի մեկնաբանության խնդրանքին:
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 786 անգամ
21.10.2026
Դիտվել է 489 անգամ
20.10.2026
Դիտվել է 438 անգամ
22.10.2026
Դիտվել է 336 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster