Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
24-11-2021 08:49
Ադելի նոր՝ «30» ալբոմը ԱՄՆ-ում ամենավաճառվողն է դարձել պաշտոնական թողարկումից հինգ օր անց: Billboard-ի տվյալներով՝ այդ ընթացքում վաճառվել է ալբոմի ավելի քան 500 000 օրինակ, ինչը գերազանցել է Թեյլոր Սվիֆթի ռեկորդը: Այժմ այն 2021 թվականին ամենաշատ վաճառվող ալբոմն է։
24-11-2021 08:42
Անգլիայից ուսանողուհին՝ Մագդան, ով չի ցանկացել վեր կենալ մահճակալից առավոտյան ժամը 9-ից, առաջին դասին մասնակցել է տնից բերված մահճակալի վրա պառկած, հաղորդում է NDTV-ն։ Աղջիկը տեսանյութ է հրապարկել սոցցանցերում, ինչը վիրուսային է դարձել։
24-11-2021 07:54
Համարվում է, որ նուշը բարելավում է հիշողությունը: Նուշի յուղ ավելացրեք կաթին, օգտագործեք այն քնելուց առաջ և շատ շուտով կզգաք, որ Ձեր հիշողությունը լավացել է:
24-11-2021 01:14
Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը շարունակում է գովազդել իր Skims ապրանքանիշի նորույթները: Այս անգամ բազմազավակ մայրիկը ներկայացրել է Skims drop-ից սև զգեստը, որը հրաշալիորեն ընդգծել է նրա բարեմասնությունները: 41-ամյա աստղը Instagram-ում կիսվել է սև մաքսի զգեստով լուսանկարներով։
23-11-2021 11:07
Սուրճն ու թեյը նվազեցնում են ինսուլտի եւ դեմենցիայի առաջացման վտանգը։ Նման եզրակացության են եկել Տյանցզինի բժշկական համալսարանի չինացի գիտնականները։ Հետազոտությունը ցույց է տվել, որ այն մարդկանց մոտ, ովքեր օրական 2-3 բաժակ սուրճ կամ 3-5 բաժակ թեյ են խմում, ինսուլտի ռիսկը 32 տոկոսով ցածր է, իսկ դեմենցիայինը՝ 28 տոկոսով:
23-11-2021 10:37
Արցախում ծնվել է պետական ծրագրով իրականացված արտամարմնային բեղմնավորմամբ առաջին երեխան։
23-11-2021 05:21
Դեպրեսիան, տագնապը եւ հետտրավմատիկ սթրեսային խանգարումը կարող են առաջանալ սրտի հիվանդություններից հետո, ներառյալ սրտային անբավարարությունը, կաթվածն ու նոպան, նշել են ԱՄՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների (CDC) գիտնականները:
23-11-2021 03:45
63-ամյա Մադոննան հերթական անգամ առաջացրել է համացանցի օգտատերերի զայրույթը։ Երեկ երգչուհին Instagram-ում հրապարակել է մի շարք նկարներ, որից հետո նրան մեղադրել են ընտանեկան բռնությունը, մշակութային յուրացումն ու աշխատանքային շահագործումն արդարացնելու մեջ։
23-11-2021 02:43
Աֆղանստանում կանանց արգելել են նկարահանվել հեռուստատեսային դրամաներում՝ ըստ «Թալիբանի» կառավարության նոր սահմանած օրենքների: Կին լրագրողներին և մեկնաբաններին նույնպես հրամայվել է գլխաշորեր կրել եթերում, թեև ուղեցույցում նշված չէ՝ ինչ տեսակի գլխաշոր է պետք կրել:
22-11-2021 10:06
Դերասանուհի Սալմա Հայեքն իր կարիերայում ունի նոր ձեռքբերում. Հոլիվուդի Փառքի ծառուղում բացվել է նրա անվանական աստղը: 55-ամյա Հայեքին միջոցառմանն ուղեկցել է ամուսինը՝ միլիարդատեր Ֆրանսուա Անրի Պինոն, և նրանց 14-ամյա դուստրը՝ Վալենտինա Պալոման:
22-11-2021 10:04
Կուբայի բնակչուհի Մավիս Ալվարեսը, որը դատական հայց է ներկայացրել Դիեգո Մարադոնայի մտերիմ մարդկանց դեմ, հայտարարել է, որ հանրահայտ ֆուտբոլիստը բռնաբարել է իրեն, երբ ինքն անչափահաս է եղել: «Մայրիկն եկել էր ինձ տեսակցելու, երբ մենք Հավանայում էինք, և Դիեգո Մարադոնան չէր ցանկանում բացել դուռը նրա առաջ… Նա փակել էր բերանս, որպեսզի ես չբղավեի և ոչինչ չասեի, որ ոտնգությություններ է արել իմ նկատմամբ»,- պատմել է Ալվարեսը:
22-11-2021 10:02
Երգչուհի Ադելը հաստատել է, որ հարաբերությունների մեջ է ամերիկյան սպորտային գործակալ Ռիչ Փոլի հետ: Նա Instagram–յան իր էջում լուսանկարներ է տարածել է NBA-ի խաղացող Էնթոնի Դևիսի հարսանիքից, որտեղ նա իր սիրելիի հետ է:
22-11-2021 09:58
ԱՄՆ-ի 106-ամյա բնակչուհին տոնել է հերթական ծննդյան օրն ու բացահայտել իր երկարակեցության գաղտնիքը: «Ես երբեք չեմ ծխել, ալկոհոլ չեմ օգտագործել եւ պարբերաբար եկեղեցի եմ այցելել: Ճիշտ է, իմ բախտը բերել է ընտանիքիս առումով. իմ տատիկը, պապիկն ու բարեկամներն ապրել են ավելի քան 90 տարի»,-պատմել է տեսախաղերի սիրահար կինը:
22-11-2021 09:54
Իսրայելում Վեյցմանի ինստիտուտից գիտնականները բացահայտել են բույրը, որը նյարդայնացվում է կանանց եւ միաժամանակ հանգստացնում տղամարդկանց: Մասնագետները բացահայտել են, որ մարդու մարմինն արտադրում է հեքսադեկանալ: Այդ միացությունը կարող է պարունակվել մարդկանց շնչառության եւ կղանքի մեջ, եւ կարող է տարբեր կերպ ազդել կանանց ու տղամարդկանց վրա:
20-11-2021 09:13
Բրիտանացի երգչուհի Ադելը Ցանցում ներկայացրել է “To Be Loved” նոր երգը, որը տեղ կգտնի երգչուհու «30» խորագիրը կրող ապագա ալբոմում։
20-11-2021 09:12
«Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի 14-ամյա Մալենան: Մալենան «Մանկական Եվրատեսիլի» Հայաստանի պատվիրակն էր դեռևս 2020 թվականին, սակայն երկրում հայտարարված ռազմական դրության պատճառով Առաջին ալիքը ստիպված էր չեղարկել միջազգային մրցույթին Հայաստանի մասնակցությունը:
20-11-2021 09:06
Հյուսթոնի բնակչուհուն կանխամտածված սպանության մեղադրանք է ներկայացվել կնոջ նստատեղում սիլիկոնի չարտոնված ներարկման պատճառով, ինչի հետեւանքով կինը մահացել է։ 47-ամյա Լիզա Ֆերնանդեսը ձերբակալվել է 38-ամյա Մարջի ՄակՔլենդոնի մահվանը հանցակից լինելու պատճառով, որը մահացել է 2018թ. իր բնակարանում, Ֆերնանդեսի հետ հանդիպումից մի քանի օր հետո։
20-11-2021 03:21
41-ամյա դերասանուհի Ռավշանա Կուրկովան և գործարար ու Rocky Road բռնցքամարտի ակումբի համասեփականատեր Սերգեյ Ամարյանը, կարծես, բաժանվել են։ Ըստ երևույթին, դա տեղի է ունեցել մի քանի ամիս առաջ։ Սեպտեմբերին Կուրկովան չի մասնակցել իր ընկերոջ ծննդյան տարեդարձին։
20-11-2021 02:09
Ֆրանսիացի քաղաքական գործիչները դեմ են ֆրանսիական բառարանում «գենդերային-չեզոք» դերանուն ներառելուն՝ պնդելով, որ դա աղտոտում է լեզուն։ Le Robert ֆրանսիական բառարանը թարմացրել է իր առցանց բառարանը՝ ներառելով «iel» դերանունը, որը նման է գենդերային-չեզոք «they» դերանունին անգլերենում, այն բանից հետո, երբ հետազոտողները վերջին ամիսներին նկատել են դերանունի օգտագործման աճ:
19-11-2021 00:33
Ամերիկահայ ֆոտոմոդել, գործարար Քիմ Քարդաշյանն օգնել է կազմակերպել Աֆղանստանի 30 երիտասարդ ֆուտբոլիստուհիների, նրանց ընտանիքների անդամների (մոտ 130 մարդ) մեկնումը Պակիստանից Լոնդոն։ Քարդաշյանը ֆինանսավորել է նրանց ավիափոխադրումը։ Թալիբների իշխանությունն արգելել է կանանց սպորտը։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-10-2026 12:27
Գայ Ռիչին շարունակում է նոր դերասանական կազմ փնտրել իր «Ջենտլմեններ» սերիալի համար։ Ըստ որոշ տեղեկությունների՝ սերիալում դեր էր ակնկալում Մեգան Մարքլը, սակայն դքսուհին ստիպված եղան մերժել՝ երկրպագուների բացասական արձագանքից հետո։ Մարկլի ընկերները հետագայում դա անվանեցին «PR հնարք՝ սերիալը գովազդելու համար»։
26-10-2026 12:24
Հոկտեմբերի 24-ի երեկոյան Հռոմում կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցավ Ռայան Մերֆիի «Ամեն ինչ արդար է» սերիալի նոր եթերաշրջանի պրեմիերան։ Նախագիծը հավաքել է իսկապես աստղային դերասանական կազմ՝ Նաոմի Ուոթս, Նիսի Նեշ, Թեյանա Թեյլոր, Քիմ Քարդաշյան, Սառա Փոլսոն և Գլեն Քլոուզ։ Պրեմիերային ներկա էր նաև շոուի գործադիր պրոդյուսեր Քրիս Ջենները։
26-10-2026 12:20
Ժիզել Բունդխենից ամուսնալուծությունից չորս տարի անց Թոմ Բրեդին վերականգնել է իր հարաբերությունները սուպերմոդելի հետ. այս անգամ ամերիկյան ֆուտբոլիստի զուգընկերուհին Քենդիս Սվեյնփոլն է: Աղբյուրները հայտնում են, որ աստղային զույգը  «որոշ ժամանակ» է, ինչ հանդիպում են: Սակայն ներքին աղբյուրը նոր հարաբերությունների մասին որևէ այլ մանրամասնություն չի հայտնել, իսկ Բրեդիի և Սվեյնփոլի ներկայացուցիչները չեն արձագանքել Page Six-ի մեկնաբանության խնդրանքին:
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 785 անգամ
21.10.2026
Դիտվել է 489 անգամ
20.10.2026
Դիտվել է 437 անգամ
22.10.2026
Դիտվել է 336 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster