Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
30-11-2021 09:20
Յոթ մարդ, այդ թվում՝ երեք տարեկան երեխա, մահացել է Տանզանիայի Պեմբա կղզում կրիայի թունավոր միս ուտելուց հետո։ Եւս երեքը դեռ հիվանդանոցում են: Հազվագյուտ դեպքերում կրիայի միսը կարող է վտանգավոր լինել՝ սննդային այնպիսի թունավորման պատճառով, որը հայտնի է որպես քելոնիտոքսիզմ:
30-11-2021 07:46
«Тату» խմբի մենակատար Լենա Կատինան սոցիալական ցանցերում խոստովանել է, որ խմբի պրոդյուսեր Վանյա Շապովալովի պահանջով արագ նիհարել է 10 կգ (այդ ժամանակ կերել է միայն բանջարեղեն, խմել կեֆիր և թեյ), բայց. դա անմիջապես ազդել նրա օրգանիզմի վրա. 20 տարեկանում նա ստիպված է եղել հեռացնել լեղապարկը:
30-11-2021 02:36
Մագդալենա Անդերսոնը մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ ընտրվել է Շվեդիայի վարչապետ։ Նրա նախորդ պաշտոնավարումն ավարտվել էր ընտրվելուց ընդամենը յոթ ժամ հետո, սակայն երկուշաբթի խորհրդարանում մեկ այլ քվեարկության ժամանակ նա բավականաչափ աջակցություն է ստացել՝ վարչապետի պաշտոնը վերականգնելու համար:
29-11-2021 09:25
Բրիտանական Vogue ամսագրի գլխավոր խմբագիր Էդվարդ Էննիֆուլը հերքել է մոդելների սնվելու մասին հայտնի առասպելը։ Էննիֆուլն ընդգծել է, որ մոդելային բիզնեսում աշխատելն այժմ չի պահանջում սննդակարգի խիստ սահմանափակումներ: Նրա խոսքով, նորաձևությունը դարձել է ներառական, և այժմ այս բիզնեսում կարելի է տեսնել տարբեր կանանց։
29-11-2021 09:23
Տղամարդկանց հագուստի ավստրալիական Politix ապրանքանիշը և նկարչուհի Պամելա Կլեմենտ Պասսին ներկայացրել են Mo-Hair կոստյումը՝ ստեղծված բեղերի մազերի հյուսվածքից պատրաստված գործվածքից:
29-11-2021 09:17
Բանաններն առանձին վնաս են ներկայացնում դրանցում ռադիոակտիվ տարրի պարունակության պատճառով, պատմել են Պեկինի համալսարանի գիտնականները:
29-11-2021 09:12
Որոշ հարավկորեացիներ այնքան լարված են, որ գումար են ծախսում հաստատություններ այցելելու համար, որտեղ կարող են հանգստանալ եւ ոչինչ չանել: Green Lab-ը թույլ է տալիս հաճախորդներին ամրագրել տեղ սրճարանում պառկելու եւ հանգստանալու համար: Այդ դահլիճում հաճախորդները պետք է անձայն ռեժիմով օգտագործեն հեռախոսներն ու զերծ մնան զրույցներից:
29-11-2021 02:32
Շարբաթ Գուլան՝ «կանաչ աչքերով» աֆղանստանցի աղջիկը, որի լուսանկարը հանրաճանաչ է դարձել 1984 թվականին National Geographic ամսագրի շապիկին տպագրվելուց հետո, այժմ ապաստան է ստացել Իտալիայում, ինչի մասին հայտարարել է Իտալիայի կառավարությունը։
26-11-2021 09:45
Նոր-նոր էր համացանցը մոռացել 63-ամյա Մադոննայի վերջին սկանդալային նկարները, որոնց համար նա մեղադրվում էր ընտանեկան բռնության և աշխատանքային շահագործման արդարացման մեջ, երգչուհին նկարահանվել է նոր ֆոտոշարքում։ Երեկ աստղը կիսվել է մի շարք կադրերով, որոնցում ներքնազգեստով կեցվածք է ընդունել անկողնու վրա, ինչը ևս բուռն արձագանքի տեղիք է տվել։
26-11-2021 09:42
Քանյե Ուեսթը հրապարակավ հայտարարել է, որ ցանկանում է փրկել իր ամուսնությունը Քիմ Քարդաշյանի հետ. «Ես անընդունելի բաներ եմ արել»։
26-11-2021 09:38
Ամեն օր արքայախնձոր ուտելը կարող է օգնել ձեզ նիհարել եւ բարելավել աղիների աշխատանքը: Մասնագետներն արքայախնձորն իդեալական է համարում նիհարելու համար. այն հարուստ է B, C, A խմբի վիտամիններով եւ միկրոէլեմենտներով՝ երկաթով, մագնեզիումով եւ կալցիումով։
26-11-2021 09:35
Ավանդական ընտանեկան արժեքների պաշտպանության կենտրոնը Ինստասամկային մեղադրել է երեխաների եւ երիտասարդների շրջանում մարմնավաճառություն քարոզելու մեջ: Մեղադրանքն ուղարկվել է Մոսկվայի դատախազություն «Իվան Չայ» ավանդական ընտանեկան արժեքների պաշտպանության կենտրոնից:
26-11-2021 09:30
Ֆուտբոլի կանանց 2023թ. աշխարհի առաջնության որակավորման փուլի F խմբի 5-րդ տուրում Հայաստանի թիմը հյուրընկալվեց Բելգիայի հավաքականին եւ պարտություն կրեց 0։19 հաշվով։
26-11-2021 08:50
Ֆուտբոլի կանանց 2023թ. աշխարհի առաջնության որակավորման փուլի F խմբի 5-րդ տուրում Հայաստանի թիմը հյուրընկալվեց Բելգիայի հավաքականին եւ պարտություն կրեց 0։19 հաշվով։
25-11-2021 12:34
Music Moves Europe Awards 2022-ը հայտնել է 15 հավակնորդների անունները, որոնց թվում է հայկական «Լադանիվա» խումբը:
25-11-2021 12:12
Գազարն օգտակար է մաշկի եւ սրտանոթային համակարգի համար, ինչպես նաեւ նիհարելիս։ Այնուամենայնիվ, ոչ բոլորը կարող են ուտել այս բանջարեղենը: Մասնավորապես սննդաբանները նշում են, որ գազարը հակացուցված է լյարդի հիվանդությունների դեպքում։
25-11-2021 11:35
Կահիրեի հեղինակավոր միջազգային կինոփառատոնին որպես ժյուրիի անդամ 2021-ին կմասնակցի Հայաստանի կինոգետների և կինոլրագրողների ասոցիացիայի անդամ, կինոքննադատ և լրագրող Դիանա Մարտիրոսյանը: Նա ընդգրկված է փառատոնի կինոլրագրողական՝ FIPRESCI ժյուրիում։
25-11-2021 02:39
Շվեդիայի Սոցիալ-դեմոկրատական աշխատանքային կուսակցության առաջնորդ Մագդալենա Անդերսոնը, կառավարությունը լքելու մասին Կանաչների որոշումից հետո, հրաժարական է տվել՝ երկրի վարչապետ ընտրվելուց ընդամենը մի քանի ժամ հետո:
25-11-2021 02:23
Դերասան եւ Բրիթնի Սփիրսի նախկին սիրելի՝ Ջասթին Թիմբերլեյքը, ցանկանում է անձամբ հանդիպել երգչուհու հետ, որպեսզի նրանից ներողություն խնդրի բաժանման համար, որը տեղի է ունեցել գրեթե 20 տարի առաջ:
24-11-2021 09:02
Ֆիլիպիններում 124 տարեկանում մահացել է աշխարհի ամենատարեց բնակչուհին՝ Ֆրանցիսկա Սուսանոն։ Երկարակյացը մահացել է երկուշաբթի գիշերը։ Մահվան պատճառը չի նշվում։ Տեղի առողջապահության վարչությունից հայտնել են, որ թոշակառուի մոտ վիրուսային հիվանդության ոչ մի ախտանիշ չի եղել։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-10-2026 12:27
Գայ Ռիչին շարունակում է նոր դերասանական կազմ փնտրել իր «Ջենտլմեններ» սերիալի համար։ Ըստ որոշ տեղեկությունների՝ սերիալում դեր էր ակնկալում Մեգան Մարքլը, սակայն դքսուհին ստիպված եղան մերժել՝ երկրպագուների բացասական արձագանքից հետո։ Մարկլի ընկերները հետագայում դա անվանեցին «PR հնարք՝ սերիալը գովազդելու համար»։
26-10-2026 12:24
Հոկտեմբերի 24-ի երեկոյան Հռոմում կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցավ Ռայան Մերֆիի «Ամեն ինչ արդար է» սերիալի նոր եթերաշրջանի պրեմիերան։ Նախագիծը հավաքել է իսկապես աստղային դերասանական կազմ՝ Նաոմի Ուոթս, Նիսի Նեշ, Թեյանա Թեյլոր, Քիմ Քարդաշյան, Սառա Փոլսոն և Գլեն Քլոուզ։ Պրեմիերային ներկա էր նաև շոուի գործադիր պրոդյուսեր Քրիս Ջենները։
26-10-2026 12:20
Ժիզել Բունդխենից ամուսնալուծությունից չորս տարի անց Թոմ Բրեդին վերականգնել է իր հարաբերությունները սուպերմոդելի հետ. այս անգամ ամերիկյան ֆուտբոլիստի զուգընկերուհին Քենդիս Սվեյնփոլն է: Աղբյուրները հայտնում են, որ աստղային զույգը  «որոշ ժամանակ» է, ինչ հանդիպում են: Սակայն ներքին աղբյուրը նոր հարաբերությունների մասին որևէ այլ մանրամասնություն չի հայտնել, իսկ Բրեդիի և Սվեյնփոլի ներկայացուցիչները չեն արձագանքել Page Six-ի մեկնաբանության խնդրանքին:
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 739 անգամ
21.10.2026
Դիտվել է 488 անգամ
20.10.2026
Դիտվել է 434 անգամ
22.10.2026
Դիտվել է 335 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster