Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
10-12-2021 07:50
37-ամյա Աննա Կիկինան՝ Roscosmos տիեզերագնացների կորպուսի միակ կինը, կդառնա առաջին ռուս տիեզերագնացը, ով հաջորդ տարի Իլոն Մասկի SpaceX ընկերության Crew Dragon տիեզերանավով կմեկի ՄՏԿ:
10-12-2021 05:40
52-ամյա Ջենիֆեր Էնիսթոնը պատմել է, թե ինչպես են իրեն վիրավորում երեխաների և մայրության մասին հարցերը. «Դուք իմ մասին ոչինչ չգիտեք բժշկական տեսանկյունից»,- ասել է դերասանուհին։
09-12-2021 11:25
Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի նախկին կինը` գրող Մաքենզի Սքոթը Forbes ամսագրի կողմից ճանաչվել է աշխարհի ամենահզոր կինը։
09-12-2021 11:19
Երեկ Նյու Յորքում կայացել է «Սեքսը մեծ քաղաքում» սերիալի շարունակության պրեմիերան, որը կոչվում է «Պատմությունը շարունակվում է»։ Շոուն ներկայացնելու էին եկել հանրահայտ դերասանները՝ Սառա Ջեսիկա Փարքերը, Քրիստին Դևիսը, Սինթիա Նիքսոնը, Քրիս Նոթը։ Նրանց միացել են նկարահանման հրապարակի նոր գործընկերները՝ Նիկոլ Արի Պարկերն ու Սարիտա Չաուդըրին:
09-12-2021 11:13
«Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթի պաշտոնական կայքն առցանց քվեարկություն է կազմակերպել, որում Հայաստանի պատվիրակ Մալենան առաջատար է։ Հայաստանի պատվիրակության մրցութային երգն այս պահին հավաքել է 3309 ձայն՝ գլխավորելով երգերի ցուցակը։ Երկրորդ տեղում Վրաստանն է, երրորդը՝ Ֆրանսիան է։
09-12-2021 10:59
Գյուղատնտեսական ընկերությունների կողմից սննդամթերքի արտադրության մեջ պլաստիկի օգտագործումն աշխարհում պոտենցիալ մահացու սպառնալիք է պարունակում ողջ մարդկության առողջության եւ անվտանգության համար, ասվում է ՄԱԿ Պարենային եւ գյուղատնտեսական կազմակերպության՝ The Guardian-ում հրապարակված հաշվետվությունում։
09-12-2021 02:03
Ամերիկյան ռեփ-դիվա Քարդի Բին (Cardi B) դեսերտների սեփական ապրանքանիշ է թողարկել: Օղու հիմքով պատրաստված սերուցքը կթողարկվի օրական 500 շիշ՝ երեք համերով․ վանիլ, կարամել եւ մոկկա: Whipshots-ները կաթնային չեն եւ չեն պահանջում սառեցում։ Ռեփերն արտադրանքն անվանել է «Քարդին շշում»։
08-12-2021 10:44
Կինոյի, թատրոնի, հեռուստատեսության ֆրանսիացի դերասանուհի Մյուրիել Ռոբենը «TF1» հեռուստաալիքի եթերում խոստովանել է, որ իր երակներով հայի արյուն է հոսում։ Ռոբենի խոսքով՝ համահեղինակի շնորհիվ, որի հետ աշխատել է «Փխրուն» ինքնակենսագրական գրքի խոսքով, ինքն իմացել է, որ հայրն իր կենսաբանական ծնողը չէ։ Նա պարզել է, որ իր կենսաբանական հայրը Ժակ անունով հայ է, որին տեսել է մանկության տարիներին, սակայն չի իմացել կապի մասին։
08-12-2021 09:04
Forbes հանդեսը հրապարակել է աշխարհի 100 ամենաազդեցիկ կանանց ցանկը, որն այս տարի գլխավորել է ամերիկացի բարերար Մաքքենզի Սքոթը՝ ամերիկյան Amazon կորպորացիայի ղեկավար Ջեֆ Բեզոսի նախկին կինը, որի կարողությունը գնահատվել է 59,3 մլրդ դոլար: Երկրորդ տեղը զբաղեցրել է ԱՄՆ փոխնախագահ Կամալա Հարիսը։ Երրորդ տեղում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդը։ 
08-12-2021 03:26
40-ամյա Բեյոնսեն հագուստի հավաքածու է թողարկել և ցուցադրել այն իր դուստրերի մասնակցությամբ։ Երգչուհին թողարկել է իր հինգերորդ համատեղ հավաքածուն adidas-ի հետ՝ adidas x IVY PARK համագործակցության շրջանակներում:
08-12-2021 02:51
Չիլիի խորհրդարանի պատգամավորների պալատը երեքշաբթի հավանություն է տվել օրինագծին, որը թույլ է տալիս միասեռ զույգերին ամուսնանալ եւ երեխաներ որդեգրել։ Ավելի վաղ նախաձեռնությանը աջակցել էր նաեւ Սենատը։
08-12-2021 02:31
Միլիոնավոր տնային տնտեսուհիների կուռքը՝ 80-ամյա Մարթա Ստյուարտն ասել է, որ իր սիրտը զբաղված է։ «Ես ոչ ոք չունեմ։ Այսինքն, այո, կա, բայց ես ձեզ ոչինչ չեմ ասի», - կիսվել է Մարթան What Happens Live շոուի հետ հարցազրույցում:
07-12-2021 10:45
ՌԴ Ռոստովի մարզում 14-ամյա աշակերտուհին երեխա է լույս աշխարհ բերել սեփական հորից: 46-ամյա գործազուրկ ռուսաստանցին խոստովանել է, որ սկսել է սեռական ոտնձգություններ կատարել դստեր նկատմամբ, երբ վերջինս ընդամենn ինը տարեկան էր։ Սա շարունակվել է հինգ տարի, մինչև որ նա հղիացել է: Տղամարդը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում։
07-12-2021 10:09
Շատերն են սիրում ձմռանը տաք ըմպելիքներ խմել, սակայն խորհուրդ է տրվում դա անել զգուշությամբ, քանի որ տաք ըմպելիքները կարող են վնասել բերանի խոռոչի լորձաթաղանթը, կերակրափողն ու լեզուն։  Տաք ըմպելիքների օգտագործման պատճառով կարող են զարգանալ աղեստամոքսային տրակտի տարբեր հիվանդություններ, որոնք իրենց հերթին կարող են հանգեցնել էրոզիայի, գաստրիտի կամ խոցի, եւ նույնիսկ՝ ուռուցքային հիվանդությունների։
07-12-2021 09:43
57-ամյա դերասանուհի Մոնիկա Բելուչին իր վերջին հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ չի վախենում ծերանալ. փոխարենը նա հանգիստ ընդունում է ծերացման գործընթացը: «Այնքան շատ կանայք կան, որոնք ազատ են այլ այլ ձևով ծերանալու հարցում», - ասել է Բելուչին, որը խուսափում է խիստ մարզումներից և խիստ դիետաներից՝ փոխարենը նախընտրում է վայելել գինի և մակարոնեղեն, սակայն երբեմն զբաղվում է պիլատեսով:
07-12-2021 07:40
Բրիտանական գահի ժառանգ արքայազն Ուիլյամը բացահայտել է, որ իր վեցամյա դուստրը «խենթանում» է Շակիրայի երգերի հնչյունների ներքո պահելու համար: Նրա խոսքով՝ աղջիկն ամենաշատը սիրում է Շակիրայի Waka Waka հիթը՝ փորձելով կրկնօրինակել աստղի կոնքերով շարժումները: Դրանից հետո Շակիրան Twitter-ում գրել է.«Այնքան ուրախ եմ, որ հավանում ես իմ երաժշտությունը, արքայադուստր Շառլոթ»:
07-12-2021 02:17
Տանզանիայի Զանզիբար արշիպելագի Պեմբա կղզում յոթ մարդ է մահացել կրիայի թունավոր միս ուտելուց հետո։ Չնայած այն հանգամանքին, որ կրիայի միսը սովորաբար թունավոր չէ, պարբերաբար արձանագրվում են թունավորման դեպքեր, այդ թվում՝ ծանր ձեւով։
06-12-2021 12:12
«Սեքսը մեծ քաղաքում»-ի շարունակության երկար սպասված առաջիկա պրեմիերայի հետ կապված՝ համացանցում չի հանդարտվում քննարկումներն այն մասին, թե ինչու է Քիմ Քեթրալը հրաժարվել նախագծին մասնակցելուց։ Պարզվում է, թերևս, դա մերժում չէ. սերիալի շարունակության շոուներն ասել է, որ ի սկզբանե չէր պատրաստվում Քիմին ներգրավել նկարահանումներին։
06-12-2021 12:04
Երեկ Նյու Յորքում կայացել է Ադամ Մաքքեյի «Մի նայեք վերև» ֆիլմի համաշխարհային պրեմիերան։ Կինոնկարը ներկայացնելու էին եկել գլխավոր դերակատարները՝ Ջենիֆեր Լոուրենսը, ով այժմ սպասում է իր առաջնեկին, և Լեոնարդո դի Կապրիոն։
06-12-2021 11:46
Հնդկաստանում կինը, որի որդուն բռնել էր հովազը, հետեւել է գիշատչին մինչեւ կենդանին բաց է թողել երեխային: CNN-ի հաղորդմամբ՝ երեխան նստած էր խրճիթում, երբ ներս էր վազել հովազն ու բռնել երեխային:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-10-2026 12:27
Գայ Ռիչին շարունակում է նոր դերասանական կազմ փնտրել իր «Ջենտլմեններ» սերիալի համար։ Ըստ որոշ տեղեկությունների՝ սերիալում դեր էր ակնկալում Մեգան Մարքլը, սակայն դքսուհին ստիպված եղան մերժել՝ երկրպագուների բացասական արձագանքից հետո։ Մարկլի ընկերները հետագայում դա անվանեցին «PR հնարք՝ սերիալը գովազդելու համար»։
26-10-2026 12:24
Հոկտեմբերի 24-ի երեկոյան Հռոմում կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցավ Ռայան Մերֆիի «Ամեն ինչ արդար է» սերիալի նոր եթերաշրջանի պրեմիերան։ Նախագիծը հավաքել է իսկապես աստղային դերասանական կազմ՝ Նաոմի Ուոթս, Նիսի Նեշ, Թեյանա Թեյլոր, Քիմ Քարդաշյան, Սառա Փոլսոն և Գլեն Քլոուզ։ Պրեմիերային ներկա էր նաև շոուի գործադիր պրոդյուսեր Քրիս Ջենները։
26-10-2026 12:20
Ժիզել Բունդխենից ամուսնալուծությունից չորս տարի անց Թոմ Բրեդին վերականգնել է իր հարաբերությունները սուպերմոդելի հետ. այս անգամ ամերիկյան ֆուտբոլիստի զուգընկերուհին Քենդիս Սվեյնփոլն է: Աղբյուրները հայտնում են, որ աստղային զույգը  «որոշ ժամանակ» է, ինչ հանդիպում են: Սակայն ներքին աղբյուրը նոր հարաբերությունների մասին որևէ այլ մանրամասնություն չի հայտնել, իսկ Բրեդիի և Սվեյնփոլի ներկայացուցիչները չեն արձագանքել Page Six-ի մեկնաբանության խնդրանքին:
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 737 անգամ
21.10.2026
Դիտվել է 488 անգամ
20.10.2026
Դիտվել է 434 անգամ
22.10.2026
Դիտվել է 335 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster