Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
16-12-2021 07:05
«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում բացվել է «Մեծամորի ոսկին» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը: Դրանում ներկայացված է Հայաստանի հնագիտական ոսկու ամենամեծ հավաքածուներից մեկը՝ հայտնաբերված 1960-ական թվականներից մինչ օրս պարբերաբար իրականացվող պեղումների արդյունքում։
16-12-2021 02:10
19-ամյա Բիլլի Այլիշը դարձել է հայտնի Saturday Night Live շոուի հյուրը։ Հատկանշական է, որ ամերիկացի երգչուհու կրած ասիմետրիկ ծալքավոր կիսաշրջազգեստը ներառված է դիզայներ Օլգա Վասյուկովայի կողմից հիմնադրված Red September ռուսական ապրանքանիշի ընթացիկ աշուն-ձմեռ հավաքածուում։
15-12-2021 08:52
Արեւի լույսի ամենօրյա ազդեցությունը կարող է պաշտպանել ցրված սկլերոզի եւ աուտոիմուն հիվանդություններից: Այս եզրակացությանն են հանգել Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները։ Արեւի լույսը խթանում է մաշկի իմունային բջիջները, ինչպես նաեւ վիտամին D է սինթեզում, որը պաշտպանում է մարդուն աուտոիմուն հիվանդություններից եւ ամրացնում է օրգանիզմը։
15-12-2021 08:11
Մարդիկ, որոնք կանոնավոր ինտիմ կյանք են վարում որպես կանոն, լավատես են, կյանքին բարյացակամորեն են նայում և ավելի հեշտությամբ են հաղթահարում դժվարություններն ու անհաջողությունները: Ըստ մասնագետների՝ սեքսը կարգավորում է քունը: Ինտիմ շփման ընթացքում մեր մարմինը արտադրում է երջանկության հորմոն՝ էնդորֆին, որը թույլ է տալիս հանգստանալ, ինչպես նաև օքսիտոցին, որը քնաբեր է:
15-12-2021 07:02
«Մանկական Եվրատեսիլ-2021» երգի միջազգային մրցույթին Հայաստանի ներկայացուցիչ Մալենան ելույթ կունենա իններորդը: Նա մրցույթին մասնակցում է «Քամի-քամի» երգով: «Մանկական Եվրատեսիլ 2021»-ին մասնակցում է 19 երկիր: Մրցույթը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում:
15-12-2021 05:16
Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն i-D Magazine ամսագրին տված հարցազրույցում անդրադարձել է իր հասցեին մշակութային յուրացման վերաբերյալ քննադատությանը՝ այդ համատեքստում հիշեցնելով հայկական արմատները: «Մարդիկ մոռանում են, որ ես հայ եմ»,-ասել է Քիմը։
15-12-2021 02:56
Warner Bros. ստուդիան հրապարակել է «Ֆանտաստիկ գազաններ․ Դամբլդորի գաղտնիքները» ֆիլմի առաջին թրեյլերը։ Ըստ սյուժեի՝ Ալբուս Դամբլդորը կախարդ Նյուտ Սալամանդերին խնդրում է ղեկավարել թիմը, որը պետք է վտանգավոր առաքելություն կատարի ընդդեմ սեւ կախարդ Գելերտ Գրին դե Վալդի, որը ցանկանում է գրավել աշխարհը։
14-12-2021 11:11
Ռեժիսոր Դենի Վիլնյովի «Դյունա» և Սթիվեն Սփիլբերգի «Վեսթսայդյան պատմություն» ֆիլմերն ընդգծրկվել են «Ոսկե գլոբուս» մրցանակի հավակնորդների ցանկում: «Լավագույն դրամատիկ ֆիլ», անվանակարգում «Դյունա»-ից բացի ներակայացվել են Քեննեթ Բրանի «Բելֆաստ», Ռեյնալդո Մարկուս Գրինի «Ռիչարդ արքա», Ջեյն Քեմփիոնի «Շան իշխանություն» և Սիան Հեդերի «CODA. խուլ ծնողների երեխան» ժապավենները: «Կնոջ լավագույն դեր» անվանակարգի հավակնորդներն են Ջեսիկա Չեստեյնը, Օլիվիա Քոլմանը, Նիկոլ Քիդմանը, Լեդի Գագան, Քրիստեն Ստյուարտը:
14-12-2021 10:45
Քայլի Ջենների տան մոտ ձերբակալել են երկրպագուին․ նա ծրագրում էր իրապատում-շոուի աստղին առաջարկություն անել։ 23-ամյա երիտասարդը ցատկել է ցանկապատի վրայով և ցանկացել գտնել Ջեններին։ Ընդ որում, նա շփոթել է տունը․ Ջենների առանձնատունը գտնվում է հարեւանությամբ։
14-12-2021 08:49
Վահանաձեւ գեղձի բնականոն աշխատանքի համար յոդ պարունակող անհրաժեշտ են մթերքներ։ Որպես կատարյալ տարբերակ՝ մասնագետները նշում են ջրիմուռը, ծովամթերքը, ծովային ձուկը, ֆեյխոան, խուրման եւ ընկուզեղենը։
14-12-2021 05:06
Քիմ Քարդաշյանը մեկ քայլով ևս մոտեցել է փաստաբան դառնալու իր երազանքի իրականացմանը: Հեռուստաաստղին հաջողվել է 4-րդ փորձից շատ կարևոր քննություն հանձնել իրավունքի ոլորտում: Լուրը Քիմը հայտնել է սոցցանցում՝ կոչ անելով իր երկրպագուներին երբեք չհանձնվել իրենց նպատակների իրականացման ճանապարհին:
14-12-2021 01:15
77 տարեկանում կյանքից հեռացել է ռուս ռեժիսոր Սերգեյ Սոլովյովը։ Նրա ամենահայտնի գործերից են «Ասա», «Սև վարդը՝ տխրության խորհրդանիշը, «կարմիր վարդը՝ սիրո» և «Մանկությունից հարյուր օր անց» ֆիլմերը։ Սերգեյ Սոլովյովը երեք անգամ ամուսնացած է եղել, նա ունի երկու երեխա՝ Դմիտրին Մարիաննա Կուշներովայի հետ ամուսնությունից և Աննան՝ Տատյանա Դրուբիչի հետ ամուսնությունից:
13-12-2021 08:55
Վարորդները, վաճառքների գծով մենեջերները եւ վաճառողները գլխավորել են 2021 թվականի ամենապահանջված զբաղմունքների ռենքինգը, որը կազմվել է HeadHunter-ի կողմից: Ռենքինգի վերին հորիզոնականներում նաեւ գտնվում են հաշվապահները, հաճախորդների հետ աշխատելու գծով մենեջերները եւ պահեստապետները, այդ թվում՝ բեռնակիրները եւ կոմպլեկտավորողները, բոլոր մակարդակների խոհարարները:
13-12-2021 08:50
Ստենֆորդի համալսարանից գիտնականները պարզել են, որ մարդը ծերանում է երեք փուլով: Առաջին փուլն ավարտվում է 34 տարեկանում, հաջորդ զգալի փոփոխությունները տեղի են ունենում 60 տարեկանում, վերջինը՝ 78-ում:
13-12-2021 08:46
Խուրման պարունակում է շատ կալիում, ուստի այն օգտակար է սրտանոթային հիվանդություններ ունեցող մարդկանց համար: Միրգը նաեւ ունի բազում սննդային մանրաթելեր, օգտակար միկրոտարրեր, A, C եւ P խմբի վիտամիններ, որոնք օգնում են մաշկին դառնալ էլաստիկ, ինչպես նաեւ պահպանում են իմունիտետը ձմռան ամիսներին:
13-12-2021 06:01
Կոնյակի ամբողջ ծավալի 85 տոկոսը կազմում են չորս ապրանքանիշ. Հենեսի, Դեմի Մարտին, Մարտել, Courvoisier: Կոնյակի 95 տոկոսը արտահանվում է Ֆրանսիայից: Կոնյակ գյուղը, որտեղ ապրում է 20 հազար մարդ, հայտնի է ամբողջ աշխարհում:
13-12-2021 02:06
Դևիդ Բեքհեմի հայրը՝ Թեդ Բեքհեմը, 73 տարեկանում ամուսնացել է 62-ամյա միլիոնատեր փաստաբան Հիլարի Մերեդիթի հետ: Արարողությունն անցկացվել է ուրբաթ Լոնդոնի տաճարում: Փեսայի «ազապ բաշու» դերում հանդես է եկել 46-ամյա մարզիկը: Հարսանեկան միջոցառմանը ներկա է եղել նաև նախկին ֆուտբոլիստի կինը՝ Վիկտորյան և նրանց չորս երեխաներից՝ 19-ամյա Ռոմեոն, 16-ամյա Քրուզը և 10-ամյա Հարփերը, ինչպես նաև Ռոմեոյի հարսնացու Միա Ռեգանը:
10-12-2021 11:31
Թոմաս և Սյուզան Ջարոմիններ պարգևատրվել են համաշխարհային ռեկորդ սահմանելու համար. նրանց հաջողվել է մեկ վայրում ամենաշատ թվով տոնածառեր զարդարել: Ամուսինները, որոնք բնակվում են Գերմանիայի Ներքին Սաքսոնիա շրջանում, ընդհանուր առմամբ, տոնական սրահում տեղակայել են 444 ծառ, ավելի քան 300 լույս և 10 000 զարդարանք:
10-12-2021 11:17
Երգիչ Անդրեյ Դանիլկոն, որն ավելի հայտնի է Վերկա Սերդյուչկայի կերպարով, 2018 թվականից դադարել է բեմում հանդես գալ՝ հազվադեպ բացառությամբ: Արտիստը խոստովանել է, որ առողջական լուրջ խնդիրներ ունի։ Սակայն ուկրաինացի երաժիշտն ամանորյա գիշերը ելույթ կունենա Դուբայի Raffles The Palm հյուրանոցում՝ Big Art Festival փառատոնի շրջանակներում ավելի քան 160 000 դոլարի դիմաց: 
10-12-2021 11:13
Ավստրալիայում աֆղանստանցի կինը կանգնել է դատարանի առջեւ դստերը տաքսու վարորդին վաճառելու մեղադրանքով, որը հետագայում դաժանաբար սպանել է աղջկան։ 45-ամյա Սաքինա Մուհամադ Ջանը տաքսու 25 տարեկան վարորդ Մոհամեդ Ալի Հալիմիից աղջկա դիմաց ստացել է 15 հազար դոլար վճար։ Դրանից հետո կինը դստերը՝ Ռուքիա Հայդարիին պարտադրել է ամուսնանալ տղամարդու հետ։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-10-2026 12:27
Գայ Ռիչին շարունակում է նոր դերասանական կազմ փնտրել իր «Ջենտլմեններ» սերիալի համար։ Ըստ որոշ տեղեկությունների՝ սերիալում դեր էր ակնկալում Մեգան Մարքլը, սակայն դքսուհին ստիպված եղան մերժել՝ երկրպագուների բացասական արձագանքից հետո։ Մարկլի ընկերները հետագայում դա անվանեցին «PR հնարք՝ սերիալը գովազդելու համար»։
26-10-2026 12:24
Հոկտեմբերի 24-ի երեկոյան Հռոմում կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցավ Ռայան Մերֆիի «Ամեն ինչ արդար է» սերիալի նոր եթերաշրջանի պրեմիերան։ Նախագիծը հավաքել է իսկապես աստղային դերասանական կազմ՝ Նաոմի Ուոթս, Նիսի Նեշ, Թեյանա Թեյլոր, Քիմ Քարդաշյան, Սառա Փոլսոն և Գլեն Քլոուզ։ Պրեմիերային ներկա էր նաև շոուի գործադիր պրոդյուսեր Քրիս Ջենները։
26-10-2026 12:20
Ժիզել Բունդխենից ամուսնալուծությունից չորս տարի անց Թոմ Բրեդին վերականգնել է իր հարաբերությունները սուպերմոդելի հետ. այս անգամ ամերիկյան ֆուտբոլիստի զուգընկերուհին Քենդիս Սվեյնփոլն է: Աղբյուրները հայտնում են, որ աստղային զույգը  «որոշ ժամանակ» է, ինչ հանդիպում են: Սակայն ներքին աղբյուրը նոր հարաբերությունների մասին որևէ այլ մանրամասնություն չի հայտնել, իսկ Բրեդիի և Սվեյնփոլի ներկայացուցիչները չեն արձագանքել Page Six-ի մեկնաբանության խնդրանքին:
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 696 անգամ
21.10.2026
Դիտվել է 486 անգամ
20.10.2026
Դիտվել է 432 անգամ
22.10.2026
Դիտվել է 334 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster